Հայտարարություն "Երևան Սիթի" ցանցի բոլոր խանութների մուտքի մոտ՝
ԱՅՍՏԵՂ ԿԱՆԱՑԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Հայտարարություն "Երևան Սիթի" ցանցի բոլոր խանութների մուտքի մոտ՝
ԱՅՍՏԵՂ ԿԱՆԱՑԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Մտածում էի համապատասխան բաժնում ի պատասխան տեղադրել, բայց երևի էստեղ է հարմար:
Երևանում, տրամվի ու տրոլոբուսի վերջին տարիներին մի էսպիսի լավ անեկդոտ հայտնվեց:
Մեկը մտնում է տրամվայ ու բարև է տալիս- Բարև Ձեզ, տրամվի ժողովուրդ!, Պատասխան չկա:
Նորից է կրկնում- Բարև ձեզ, տրամվի ժողովուրդ! -Էլի լռություն:
Իա, էս տրոլեբուս եմ նստե՞:
«Հրապարակ». Սիրտդ ջահի պես մեր առջև պահած, Ալիկ Սարգսյան
11:13 • 26.08.10
ՀՀ ոստիկանապետ Ալիս Սարգսյանը, պարզվում է, գերբնական հատկանիշներ ունի։ «Նա մարդ չէ, Աստված է»,- համենայնդեպս նրան այդպես են բնութագրում ստորադասները։
Մտավորականներից կազմված ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը 5 հազար օրինակով գունավոր հանդես է հրատարակում, որտեղ էլ իրենց հիացմունքն ու մեծարանքն առ շեֆ արտահայտել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները։
Ոստիկանության առաջին պետի առաջաին տեղակալ Հունա Պողոսյանը հանդեսում գրել է, որ իր համար «երջանկություն է» Ալիկ Սարգսյանին՝ «որպես ղեկավարի արժևորելը» և փառք է տալիս Աստծուն՝ նրա հետ աշխատելու համար։
Ալիկ Սարգյանի մյուս տեղակալը՝ ոչ պակաս ճանաչված ոստիկան Հովհաննես Հունանյանը, հոգու մեծ կորովով ու մեծարանքով բնութագրել է ոստիկանապետի անցած ուղին։
Սաշիկ Աֆյանը նկատել է, որ Ալիկ Սարգսյանն «օժտված է նուրբ խոհականությամբ, նրբանկատ է ու նրբազգաց, տեսնում ու արժևորում է այն, ինչն առաջին հայացքից թվում է անտեսանելի կամ երկրորդական»։
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, պարզվում է, շատ քիչ է հանդիպել Ալիկ Սարգսյանի պես մարդկանց։ «Շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ում մարդկային հատկանիշները և պրոֆեսիոնալ հմտությունները միաժամանակ գտնվում են բարձրության վրա»,- շեֆի մասին ասել է Օսիկյանը։
Ալիկ Սարգսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Գաբրիել Գաբիրիելյանի ընկերությունը, պարզվում է, վերաճել է «հոգեկան մտերմության»։
Առավել սրտառուչ են Երևանի ոստիկանապես Ներսես Նազարյանի խոսքերը. Իր շեֆի հետ շփվելով՝ նա պարզել է, որ ամենևին էլ «անհնարին չէ մարդու մեջ համատեղել պետական այրին և մարդուն»։ Նա Ալիկ Սարգսյանին բնութագրել է իբրև «մարդկային բացառիկ տեսակ», որին խորթ է կոշտ և բռի վերաբերմունքը։
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը ազգային բարեբախտություն է համարում, որ մեր մեջ կա նման մարդ, հիացած է Ալիկ Սարգսյանի ձայնով։
Պակաս զվարճալի չեն շեֆի մասին մյուս ենթակաների շաղակրատանքները։ Հետաքրքիր է, թե վերոնշյալներից քանի՞սը նույն կարծիքին կմնան, եթե Ալիկ Սարգսյանն ազատվի պաշտոնից։
Նույն հանդեսում հրատարակվել է նաև ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի՝ Ալիկ Սագսյանին ձոնած բանաստեղծությունը։
Tert.am
CactuSoul (27.08.2010), Chuk (27.08.2010), davidus (27.08.2010), Mark Pauler (10.09.2010), matlev (27.08.2010), Monk (02.09.2010), My World My Space (27.08.2010), Quyr Qery (15.05.2012), Rammstein (03.09.2010), Sagittarius (31.08.2010), _Հրաչ_ (02.09.2010), Արևածագ (04.09.2010), Երվանդ (27.08.2010), Ձայնալար (27.08.2010), Նաիրուհի (28.08.2010), ՆանՍ (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)
Դու ասա լուծ չսկսի![]()
Chuk (27.08.2010), davidus (27.08.2010), Mark Pauler (10.09.2010), matlev (27.08.2010), ministr (27.08.2010), Monk (02.09.2010), murmushka (07.09.2010), My World My Space (27.08.2010), Norton (28.08.2010), Quyr Qery (15.05.2012), Rammstein (03.09.2010), Tig (03.09.2010), Արևածագ (04.09.2010), Լեո (02.09.2010), Նաիրուհի (28.08.2010), ՆանՍ (27.08.2010), Ռուֆուս (27.08.2010)
ԲՀԿ–ն փոխեց Սամվելի կյանքը
Այսօր ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Կիրակոսյան Սամվելի պատմությունը, ով 25 տարեկան հասակում վճռեց կտրականապես փոխել իր ապրելակերպը և ֆանտաստիկ արդյունքների հասավ ընդհամենը 6 ամսում։ Ինչպես և շատ հայ երիտասարդներ Սամվելը ուներ փոր՝ խաշաշաուրմայական կուլտուրաների լայնածավալ կիրառման արդյունք։ Սամվելը լիովին համապատասխանում էր Ալեքսանդր Պուշկինի արված համեմատությանը՝ հայ տղամարդիկ հղի կանանց նման են, սակայն մի չորեքշաբթի առավոտ Սամվելը որոշեց կոտրել այդ կարծրատիպը։
«Ես որոշեցի մտնել Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Անկեղց լինեմ՝ գաղափարախոսության համար չեմ մտել։ Պարզապես գիտեի, որ այնտեղ լավ պարապած տղերք կան, միշտ ընտրությունների ժամանակ մեր բակում տեսնում էի, նախանձում էի մի փոքր բիցեպսներին։ Ասեցի ես էլ կարամ։», – պատմեց Սամվելը։ Ասաց և արեց։ Անդամագրվելուց արդեն 2 շաբաթ հետո Սամվելը սկսեց նկատել, որ նիհարում է։ «Փողոցում բոլորը ասում էին՝ «Սամ ջան ֆիգուրադ տեղն ա գալիս, չլնի՞ բարգավաճ էս մտել» ես էլ պատասխանում էի, որ այո։ Ի դեպ շարունակում էի սնվել իմ սովորականի պես՝ Արտաշի մոտ, Գիրոս, Սլավիկենց քյաբաբնոցում, բայց քաշս նվազում էր։ Կյանքս իմաստ ունեցավ։ Ես էլ առաջվա պես յուղ չէի վառում, սակայն մյուս կողմից նիհարում էի, ուրեմն յուղ էի վառում։»
ԲՀԿ անդամագրվելուց հետո Սամվելը 18կգ նիհարեց
Մեկ ամիս հետո, Սամվելի վրա սկսեցին ուշադրություն դարձնել շենքի ամենասիրուն աղջիկները։ «Երբեք չէի մտածի, որ կուսակցությունը այդքան կփոխի իմ կյանքը։ Երբ գնացի մասնակցեցի առաջին հավաքին, մի աննկարագրելի զգացում ունեցա։ Տուն վերադարձա, բիցեպսս չափեցի ու տեսա, որ 33–ից 45սմ ե դառել։ Ստիպված էի նոր զգեստապահարան ձեռք բերել, բայց դա խնդիր չէր, դրամապանակումս փողը սկսեց ուշ ուշ պակասել։»
Բարգավաճ Հայաստանի անդամ դառնալուց 4 ամիս հետո Սամվելը ունեցավ փորի մկանների առաջին кубик–ը։ «Դա աննկարագրելի էր, ախր ես փորի մկանների վարժություն չեմ արել կյանքում բայց հիմա կուբիկներով պռես ունեմ։», – երջանկության արցունքները աչքերին կիսվում էր Սամվելը։ Մեր հարցին, թե արդյո՞ք նա կփոխի իր ԲՀԿ անդամակցությունը, 2 այլ կուսակցություններում անդամակացության վրա, երիտասարդը պատասխանեց՝ «Երբեք։ Իմ տրիցեպսը հիմա ցանկածաց հանրապետականի, կամ լևոնականի բիցեպսից էլ մեծ ա․ ես ինձ համարում եմ առողջ և իմ կյանքը իրոք բարգավաճում է։ Տարոսը Ձեզ։»
Սամվելի պատմությունը ապշեցրեց բոդիբիլդինգով զբաղվող բոլոր երիտասարդներին, ովքեր տարիներ շարունակ տանջվում էին մարզադահլիճներում։ Համաձայն բավականին հավաստի տեղեկությունների ԲՀԿ գրասենյակները անցել են 24–ժամյա անդամագրման ռեժիմի, որպեսզի գրանցեն բոլոր ցանկացողներին։ Օրերս անդամագրված բոդիբիլդինգի սիրահար Աշոտը կիսվեց իր ուրախությունով՝ «Ես жим лёжа–ն 95 կգ էի անում, 3 подход, իսկ Բարգավաճ մտնելու հաջորդ օրը, արդեն 120կգ բարձրացրեցի՝ 4 подход։»
Մեր զրույցի վերջում Սամվելը պատմեց ևս մի կերպարանափոխության մասին՝ «Գիտեք էս քանի օրա նկատում եմ, որ իմ 06–ը սկսելա փոխվել՝ սկզբից ակերը լենացան, հետո շուշեքը սկսեցին մգանալ իսկ էսօր նկատեցի, որ սկսելա մի փոքր ջպոտել։»
Ամերկյան Men’s Health ամսագիրը արդեն պատրաստում է հոդված Սամվելի հաջողությունների մասին, իսկ Gold՛s Gym մարզադահլիճների ցանցը առաջարկել է ԲՀԿ–ին մասնաճյուղեր բացել ԱՄՆ–ում, որտեղ միլինավոր մարդիկ երազում են նիհարել և բարգավաճել։
armcomedy.com
-Ի՞նչ ընդհանուր բան կա կոմունիզմի և ատոմային զենքի միջև:
-Երկուսն էլ վերացնում եմ քաղաքի և գյուղի միջև տարբերությունը:
***
Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ԱՄՆ քաղաքական վերնախավը որոշեց Ռուսաստանին՝ Իրանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման թույլատվություն տալ:
***
-Պապ, պապ, իսկ բոլոր հեքիաթներն են "Լինում է, չի լինում" արտահայտությամբ սկսվում?
-Չէ բալես, ամենահետաքրքիր հեքիաթը սկսվումա "Եթե դուք ինձ ընտրեք նախագահ" արտահայտությամբ:
***
Թուրքիայում երկրաշարժ ա տեղի ունենում: 5000 զոհ: ԱՄՆ 5 մլն. դոլլարի հումանիտար օգնություն է հատկացնում, Ռուսաստանը 5 ինքնաթիռ առաջին անհրաժեշտության պարագաներ ա ուղղարկում, իսկ Գերմանիան որպես կոնպենսացիա 5000 թուրք ա հետ ուղարկում:
***
Ռուսական լրատվական հաղորդումից հետո.
-Իսկ գովազդից հետո եթեր կհեռարձակվեն սպորտային նորությունները, եղանակի տեսությունը և Ձեր կողմից ամենասիրված՝ վատ նորություններ Ամերիկայից հաղորդաշարը:
Վերջին խմբագրող՝ Norton: 30.08.2010, 23:12:
*e}|{uka* (02.09.2010), Ambrosine (30.08.2010), CactuSoul (02.09.2010), Chuk (30.08.2010), Mark Pauler (10.09.2010), Monk (02.09.2010), murmushka (07.09.2010), Rammer (31.08.2010), Rammstein (03.09.2010), Sagittarius (31.08.2010), Yevuk (02.09.2010), _Հրաչ_ (02.09.2010), Արևածագ (04.09.2010), Ձայնալար (30.08.2010), Վիշապ (31.08.2010)
Տղուն մերժել են?«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»:![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»
Հիշեցի գժի անեկդոտը: Մեկը պակրիժկեն ա ուզում հագցնի տեղը, բայց բոլտերը չի գտնում: Հարևան գիժը մոտենում ա, հարցնում ա ինչ ա էղե, սա պատմում ա եղելությունը: Գիժն ասում ա , ախպեր, էն մնացած իրեք պակրիժկեքից մեկական բոլտ հանի, էս մեկին ձգի, մինչև կճարես բոլտերը: Էս մաշնի տերն ասում ա, արա, բա ասում են դու գիժ ես: Գիժ եմ, բայց հո հիմար չեմ:
Հիմա մարքսիստինն ա: Ինչն ա սխալ գրել տղեն՞: Պարզ երևեում ա, որ շատ տեղին հումոր ա արե մեր պատմական բարցունքների մասին, բայց մնացած գրածը սաղ ճիշտ ա ու մեր պես քռչ երկրի համար ունիկալ ա: Թող որևէ պետական այր պլոճիկ ունենար նման բան գրեր: Սաղ մտած են ծակերը:
Լավ ա արե, իրա ցավը տանեմ:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 02.09.2010, 17:38:
Բիձու հետ համաձայն եմ, որ պետական այրերը թող պլոճիկ ունենան ու սենց հարցեր բարձրացնեն, բայց Բիձա ջան, եթե կարծում ես, որ նման ծաղրածուական նամակ գրելը, ի դեպ օդի մեջ, առանց կոնկրետ ապացույցների, պլոճիկություն է, ապա զարմանում եմ: Հույս ունեմ, որ պլոճիկություն բնութագիրը միայն պատկան այրերի անգործությանն էր վերաբերվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, ինքը պաշտոնյա չի, մասնավոր անձ է ու ազատ է ցանկացած ձևով դիմելու ցանկացած պաշտոնյայի: Չափն անցնող Էպիտետներով /լուչեզառնայա պրիմադոննա/ ու ցուցադրական գրոտեսկային շաղակրատանքով ինքը ուշադրություն է հրավիրում նամակի վրա և ուժողացնում է ասելիքը: Եթե ամեն ինչ գրվեր նորմայի սահմաններում այդ նամակի ուժը զերո էր լինելու- առանց կարդալու շրտելու էին աղբարկղը: Հիմա էֆֆեկտը զերոից տարբեր է լինելու, որովհետև գոնե դեսպանությունում կկարդան ու մի գուցե մի քիչ կզգաստանան:
Էդ հայաստանում է մարքսիստը գիժ: Նորմալ երկրներում ինքը ընդամենը ոչ տրվիալ կհամարվի:
Արևածագ (04.09.2010)
Աղբյուր՝ tert.amԱնդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման արգելքին՝ Զուրաբյանն ընդգծեց, որ միայն ՀԱԿ-ի մուտքը չի արգելվում Ազատության հրապարակ, դա ամբողջ ժողովրդի քաղաքական մուտքն է։
«Փորձում են այդ խորհրդանիշը խլել ժողովրդից, ճնշել ժողովրդի ազատատենչ կամքը։ Իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ՀԱԿ-ն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է երկրում վերակագնել ժողովրդավարությունը»,- ասաց նա։
Ըստ բանախոսի՝ ոչ մի իշխանություն և բռնապետ իրավունք չունի ապօրինաբար սահմանափակել ժողովրդի իրավունքը։ «Այն ժողովուրդը, որը հաշտվում է սրա հետ, կհաշտվի նաև իր նկատմամբ իրականացված օկուպացիայի հետ»,- հավելեց նա։
Սեպտեմբերի 17–ի հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում, ինչպես թույլատրել է քաղաքապետարանը։
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ