Ժողովուրդ, պատկերացնում ե՞ք էս նկարի ֆոնի գրվածքի առաջին բառը Սերոժը ոնց կկարդար… Nuclear-ը
Երևի մտքի մեջ ասում ա "էս ի՞նչ Nuclear-իս սամիթ են անում… չէ մի չէ Nuclear-իս կոտեմ" ու խնդում ա
![]()
Ժողովուրդ, պատկերացնում ե՞ք էս նկարի ֆոնի գրվածքի առաջին բառը Սերոժը ոնց կկարդար… Nuclear-ը
Երևի մտքի մեջ ասում ա "էս ի՞նչ Nuclear-իս սամիթ են անում… չէ մի չէ Nuclear-իս կոտեմ" ու խնդում ա
![]()
http://www.davnomne.pisem.net/drev_azerbaijan.htm Սրանից էլ լավ հումոր
Աղբյուր՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայքՆախագիծ
Պ-894-03.05.2010-ԳԲ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-202-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ վերնագրում «Անասնաբուժության» բառը փոխարինել «Կենդանաբուժության» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի տեքստում «անասնաբուժության» բառերը փոխարինել «կենդանաբուժության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժություն», «անասնաբուժական», «անասնահամաճարակային», «անասնաբուժասանիտարական», «անասնահամաճարակ», «անասնաբուժության» եւ «անասուններին» բառերը համապատասխանաբար փոխարինել` «կենդանաբուժություն», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային», «կենդանաբուժասանիտարական», «կենդանահամաճարակ», «կենդանաբուժության» եւ «կենդանիներին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 4.1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում «անասնաբուժության» բառը փոխարինել «կենդանաբուժության» բառով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» բառերը փոխարինել «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժության» բառը փոխարինել «Կենդանաբուժության» բառով:
Հոդված 7. Օրենքի 5 հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության», «անասնաբուժասանիտարական», «անասնաբուժական» եւ «անասնահամաճարակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության», «կենդանաբուժասանիտարական», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության», «անասնաբուժական», «անասնահամաճարակային» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության» եւ «անասնաբուժական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության» եւ «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 13. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» բառերը փոխարինել «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնապահական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանապահական» բառերով:
Հոդված 16. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական», «անասնահամաճարակային», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնապահության» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանապահության» բառերով:
Հոդված 17. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 18. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 19. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժության» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժության» բառերով:
Հոդված 20. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժական», «անասնաբույժներին», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնաբույժի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբույժներին», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանաբույժի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 17-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժական», «անասնահամաճարակը» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանահամաճարակը» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 22. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետում «Անասնաբուժական» եւ «հակաանասնահամաճարակային» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Անասնաբուժության մասին» եւ սույն հիմնավորման վերնագրում նշված Հայաստանի Հանրապետության թվով 32 օրենքներում «անասնաբուժություն» եւ «անաս» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերը` «կենդանաբուժություն» եւ «կենդան» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերով փոխարինելու ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի` ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին ուղարկված գրությամբ խնդրանքով` վերացնել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում «անասնաբուժություն» բառի տերմինաբանական անճշտությունը եւ մասնագիտական իմաստի սահմանափակումը, քանի որ կենդանիները կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներն են` բարձրակարգ կաթնասուններից մինչեւ միաբջիջ կենդանիները, իսկ անասունները` միայն գյուղատնտեսական կաթնասուն կենդանիների ներկայացուցիչներն են:
Անասնաբուժության բառի իմաստը թե` մասնագիտական գրականության մեջ, թե` «Ամասնաբուժության մասին» ՀՀ օրենքում, թե` օտար լեզուներում ներառում են անբողջ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հիվանդությունների ախտորոշման, կանխման, բուժման եւ օրենքներում թվարկած այլ գիտական եւ գործնական աշխատանքների բնագավառը: Սակայն, քանի որ արդի հայերենում անասուն բառը կիրառվում է որպես միայն կաթնասուն գյուղատնտեսական կենդանիների ընդհանուր անվանում, անասնաբուժություն բառն իր մեջ կրելով հստակ իմաստ չի փոխանցում այդ մասնագիտության ամբողջական` կենդանիներ բուժելու իմաստը: Կենդանիներ բուժելու գիտությունը պետք է կոչվի կենդանաբուժություն, ինչպես կենդանիներ ուսումնասիրող գիտությունը կոչվում է կենդանաբանություն, այլ ոչ թե անասնաբանություն:
Բացի դրանից անասուն բառն ունի նաեւ փոխաբերական իմաստ, ընդ որում, միայն բացասական իմաստներ` որպես մտավոր կարողություններից զուրկ, անասնական հակումներ ունեցող, վայրենաբարո անձ ...եւ լայն տարածում գտնելով որպես վիրավորանք` նույն երանգավորումն է փոխանցում նաեւ անասնաբուժության եւ անասնաբույժ բառերին, ինչը բացասական ձեւով է անդրադառնում այդ լուրջ եւ շատ կարեւոր մասնագիտության բնութագրին (իմիջին ) եւ ի տարբերություն արտասահմանում վայելող մեծ հարգանքի` հայերի կողմից հիմնականում արժանանում է արհամարական, ոչ լուրջ վերաբերմունքի եւ ծաղրանքի:
Կենդանի բառը կենդանական աշխարհի ներկայացուցիչների ընդհանուր անվանումից բացի, ի տարբերություն անասուն բառի, ոչ մի վիրավորական, կամ բացասական ինֆորմացիա հաղորդող փոխաբերական իմաստ չի կրում, այլ հակառակը:
Կենդանի բառի այլ իմաստներն են` իր մեջ կյանք կրող, ողջ, ապրող, ոչ մեռած: Իրական, իսկական, իրականությանը համապատասխանող, իրականությունից վերցված:
Այսպիսով կենդանաբուժություն բառը, բացի իր բուն իմաստից, կարող է փոխանցել կենդանի բառի մյուս, բուժված, առողջ կենդանուն հատուկ` կյանքի, ապրելու եւ առույգության իմաստների դրական լիցքերը, որոնք միայն կնպաստեն մասնագիտության վարկանիշի բարձրացմանը:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում «անաս» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերը փոխարինելով «կենդա» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերով բնականաբար փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ սույն հիմնավորման վերնագրում նշված Հայաստանի Հանրապետության թվով 34 օրենքներում:
Առաջարկվող ՀՀ օրենքների նախագծերում «անասնաբույժ», «անասնաբուժություն», «անասնաբուծություն», «անասուն», «անասնագլուխ», «անասնագլխաքանակ», «անասնապահություն», «անասնահամաճարակ»», «անասնակեր», «անասնաբուժասանիտարական», «հակաանասնահամաճարակային», «անասնատնտեսություններ», «անասնաբուժապրոֆիլակտիկ» եւ «զինվորաանասնաբուժական» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինվում են «կենդանաբույժ», «կենդանաբուժություն», «կենդանաբուծություն», «կենդանի», «կենդանագլուխ», «կենդանագլխաքանակ», «կենդանապահություն», «կենդանահամաճարակ», «կենդանակեր» , «կենդանաբուժասանիտարական», «հակակենդանահամաճարակային», «կենդանատնտեսություններ», «կենդանաբուժապրոֆիլակտիկ» եւ «զինվորակենդանաբուժական» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Կատարվող փոփոխությունները պայմանավորված են նաեւ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի , «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին» դրույթներով եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված «Կենդանիներ» հասկացությամբ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (07.06.2010)
Հիմա փաստորեն բոլոր կենդանիները կենդանաբույժի պոտենցիալ կլիենտ են - գայլ, աղվես, կոկորդիլոս, գետաձի: Ու որ համաճարակ լինի մեր կենդանաբույժերը պիտի բոլորին պատվաստեն: Որ դինոզավր բռնեն, դինոզավրին էլ են պատվաստելու:քանի որ կենդանիները կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներն են` բարձրակարգ կաթնասուններից մինչեւ միաբջիջ կենդանիները, իսկ անասունները` միայն գյուղատնտեսական կաթնասուն կենդանիների ներկայացուցիչներն են:
No comment !!!!Բացի դրանից անասուն բառն ունի նաեւ փոխաբերական իմաստ, ընդ որում, միայն բացասական իմաստներ` որպես մտավոր կարողություններից զուրկ, անասնական հակումներ ունեցող, վայրենաբարո անձ ...եւ լայն տարածում գտնելով որպես վիրավորանք` նույն երանգավորումն է փոխանցում նաեւ անասնաբուժության եւ անասնաբույժ բառերին, ինչը բացասական ձեւով է անդրադառնում այդ լուրջ եւ շատ կարեւոր մասնագիտության բնութագրին (իմիջին ) եւ ի տարբերություն արտասահմանում վայելող մեծ հարգանքի` հայերի կողմից հիմնականում արժանանում է արհամարական, ոչ լուրջ վերաբերմունքի եւ ծաղրանքի:
Իմ արև, էս ինչ սորտ են սրանք: Էս հիմնավորումը գրողին ու փոփոխությունները նախաձեռնողին Պարոնյանին անվան մեդալ ա պետք տալ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.06.2010, 13:15:
Միաբջիջ կենդանու պատվաստում եմ ուզում տեսնել...![]()
![]()
My World My Space (08.06.2010)
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ինքը էլիտար այլալեզու դպրոցի ուսմասվար է: Դասասենյակի պատից կախված են Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Նժդեհի լուսանկարները, սեղանին դրված են հայկական աշխարհի գլոբուսն ու հսկիչ-դրամարկղային մեքենան ¥դաս պատասխանողները վճարելուց հետո անպայման պիտի պահանջեն կտրոնը¤, մի խոսքով՝ լավ է: Բայց դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա, մյուսները բացակայում են: Ինքը բացում է մատյանը... Ոչինչ չի ստացվում, բոլորի անունները փակ են: Ստիպված՝ գրատախտակի մոտ է կանչում առաջին պատահածին: «Պորտմանս տունն եմ թողել», ծուլորեն ասում է սա: Մյուսին է կանչում: Սա սուսուփուս մոտենում է, վճարում 200 եվրոն, չեկը դնում գրպանը ու դուրս գալիս...
Այդ պահին դուռը ծեծում են, ապա դռան միջից հայտնվում է Գալուստ Սահակյանի գլուխը. «Չորս հատ քյաբա՛բը: Ո՞վ ա պատվիրել»: «Դո՛ւրս այստեղից», գոռում է ինքը, ապա շրջվում դեպի դասարանը. «Ձեզ չեմ ասե՞լ էս միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց ա, ի՞նչ քյաբաբ... Սրանից հետո մենակ հոթդոգ կպատվիրեք կամ համբուրգեր...»: «Տո լավ է՜», ջակուզիի միջից լսվում է աշակերտներից մեկի ձայնը... «Էդ ո՞վ էր... վաղը առանց ծնողի չներկայանաս» հիստերիայի մեջ ընկած՝ գոռում է ինքը... «Էդ ո՞ւմ ծնողի հետ ես, արա՛», ջակուզիից դուրս է ցատկում սա ու սպառնալից մոտենում: Ինքը դանդաղ ետ-ետ է քայլում, ապա միանգամից շրջվում, դուրս փախչում դասարանից ու վազում մարզադահլիճի ուղղությամբ, աշակերտներն ու նրանց թիկնապահներն էլ՝ հետեւից: Իսկ մարզադահլիճում այդ պահին ջիպի լուսամուտից իրար վրա թքելու նորմատիվ են հանձնում: Ներս է ընկնում եւ հայտնվում ավտոմեքենաների շարքերի միջեւ, բայց նահանջի ճանապարհ չկա: Զգում է, որ վախից մազերը բիզ-բիզ են կանգնում: Ուզում է գոռալ «օգնեցեք», բայց վերջին պահին հիշում է, որ դպրոցն օտարալեզու է, ու գոռում է «պամագիծե...»: Աշակերտները մոտենում են...
Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk ջան լավ էլ ֆանտազիոր տղա ես, շատ լավ ու գունեղ ես նկարագրում:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Նանս ջան, ֆանտազիայիցս չեմ բողոքում, բայց հեղինակը ես չեմwww.chi.am կայքից եմ վերցրել
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԳՈՎԱԶԴ
«Արյան ծով» տուրիստական գործակալությունն առաջարկում է մատչելի ուղեգրեր՝ «Դեպի Անթալիա միայն տանկով» ծրագրի շրջանակներում: Ընդունվում են կոլեկտիվ հայտեր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ահամդի Նեժադը թրաշվում ա պարզվում ա Վանո Սիրադեղյանն ա...
Ariadna (16.06.2010), Kuk (15.06.2010), Magic-Mushroom (26.06.2010), Norton (15.06.2010), Արևածագ (15.06.2010)
ՊԱՏԳԱՄ
Լսի՛ր, որդիս, շաղգամ որպես
Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից մերժում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ։
Ծախվել է նա կանխիկ փողով
Կաբինետում վարչապետի,
Դաբրո ստացել որոշումով
Նժդեհական պառլամենտի։
Թարգի՛ր, որդիս, անմիջապես
Մեսրոպատառ հայոց լեզուն,
Որ դրսերում չմոլորվես,
Նորմալ շփվես Լաս-Վեգասում։
Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,
Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
Ինչ առիթով ում հայհոյես՝
Աշոտյանին չմոռանաս։
ՉԻ
*e}|{uka* (15.06.2010), Ariadna (16.06.2010), Kuk (15.06.2010), Mephistopheles (16.06.2010), My World My Space (15.06.2010), zanazan (16.06.2010), Արևածագ (16.06.2010), Հայկօ (15.06.2010), Ձայնալար (15.06.2010), Ռեդ (16.06.2010)
Կանգ առ ակնթարթ.....
Օլի.... օլի...օլիգոպոլիաաաաա՜
davidus (16.06.2010), Magic-Mushroom (26.06.2010), Արևածագ (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010)
Magic-Mushroom (26.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ