«Չորրորդ ինքնիշխանություն». Տխմարություններից ապահովագրված չենք
10:45 • 20.04.10
Երեկ Երևանի փողոցներով մի «էվակուատոր» էր պտտվում, վրան՝ ջարդուխուրդ արած մի ջիպ, իսկ բարձրախոսից ահասարսուռ մի ձայն ազդարարում էր. «այս մեքենան ապահովագրված չէր. Ապահովագրվե՛ք»։
«ՉԻ» - Սա, ինչ խոսք, բավականին տխմար գովազդային ակցիա էր։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ Երևանի կենտրոնի բնակիչները պարբերաբար ահաբեկվում էին ու նետվում լուսամատի մոտ՝ պարզելու համար, թե ինչ նոր աղետ է իջել իրենց գլխին։ Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ շատ շուտով կսկսվի նաև կյանքի ապահովագրության «գովազդային արշավը»։ Հետաքրքիր է՝ այդ ժամանակ ինչպե՞ս են վարվելու։ Երևի ինչ-որ մեկի դիակը կդնեն բեոնատարի վրա, կպտտացնեն փողոցներով ու կհայտարարեն. «այս մարդու կյանքն ապահովագրված չէր. ապահովագրվե՛ք»։
Ի դեպ, հետաքրքիր է՝ Երևանի քաղաքապետարանն արտոնե՞լ էր այս «գովազդային արշավը»։ Համենայն դեպս, ոչ մի ոստիկան չէր փորձում առգրավել բարձրախոսը, որից հնչում էր ահասարսուռ ձայնագրությունը
http://tert.am/am/news/2010/04/20/4rd/![]()
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
“Այսօր իրոք շրջադարձային փուլում ենք գտնվում, և փոփոխությունները, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական և տնտեսական ոլորտներում, անհրաժեշտություն են: Այլապես այս գործընթացները շատ ավելի խորանալու են և մեզ ավելի բարդ իրավիճակում են դնելու: Բայց լուծումը ոչ հեղափոխությունն է, ոչ իշխանափոխությունը, որովհետև մեկին մյուսով փոխարինելը չի լուծելու հիմնարար խնդիրները”, Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում ասում է Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով իր նախորդ հարցազույցներից մեկում 1998 թվականի իշխանափոխության օրինակի հիշատակմանը, որպես ներկայում արտաքին քաղաքական բարդ կացությունից ելքի, աննպաստ իրավիճակի փոփոխման տարբերակ:
“Հայաստանում երկու լուրջ խնդիր կա` քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Մեկը մյուսին այնքան է շաղկապված, որ առանց մեկի վերացման` հնարավոր չէ մյուսի վերացումը: Այսօր իշխանության բոլոր լծակները մի քաղաքական ուժի ձեռքում են: Դա է, որ պետք է փոխել: Իշխանության ներսում պետք է լինեն հակակշիռներ: Եթե մի ուժ պնդում է, թե եղածը պետք է պարզապես իրենցով փոխարինել, որ իշխանության բոլոր լծակներին ամբողջությամբ տնօրինելով` իրենք նախկիններից ավելի լավը կլինեն, դա հույս չի կարող ներշնչել հասարակությանը: Այդ պատճառով ես հավատում եմ, որ երկրի հիմնարար սխալ քաղաքական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է աշխատել իրական լուրջ հակակշիռների մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ ճանապարհով ստիպել ցանկացած, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա իշխանությանը հաշվի նստել հասարակության հետ”, ասում է Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը ի պատասխան Առավոտի հարցի, անդրադարձել է վերջին հարցազրույցներից հետո իր հասցեին ՀՀԿ ուղղած քննադատություններին եւ այդ համատեքստում իրեն եւ Ռոբերտ Քոչարյանին կապելու խնդրին: “Այսօր արտաքին քաղաքական որորտում իրավիճակն այնքան է փոխվել, որ ինձ զարմացնում է, որ իմ կողմից ցանկացած քննադատության արձագանքն է լինում, թե ես եմ դրա պատասխանատուն: Այսօր ոչ մի նմանություն չկա նախկինում վարվող արտաքին քաղաքականությանը, և այդ առումով` իմ քննադատությունը պետք է որ ավելի քան հասկանալի լիներ: Եթե ոմանք ուզում են իմ միջոցով այլ մարդու քննադատել` պետք է համարձակություն ունենան այդպես էլ անելու: Նրանց մյուս փաստարկն էլ այն է, թե Օսկանյանը ներկայացնում է Քոչարյանի տեսակետը: Այդպես պնդում են կամ նրանք, ովքեր ինձ դատում են իրենցով, ու քանի որ իրենք սեփական կարծիք արտահայտելու ընդունակ չեն` նույնը մտածում են նաև այլոց մասին: Եվ կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում են, որ դա այդպես չէ, բայց քաղաքական շահերից ելնելով` անընդհատ այդ մասին են խոսում: Ես ասում եմ` ինչին հավատում եմ, քննադատում եմ այն, ինչը սխալ է, քանի որ ինձ համար ներկան ու ապագան են կարևոր և ոչ թե անցյալը”, ասում է Վարդան Օսկանյանը:
Mephistopheles (22.04.2010)
Սերժ Սարգսյանի երազը
Անվտանգության խորհրդի նիստը քիչ անց կսկսվի: Բայց ոչ մեկը ներս չի մտնում, բոլորը միջանցքում սպասում են: Դահլիճի փակ դռան մոտ, հենց գետնին պահածոյի դատարկ տուփ է դրված՝ որպես մոխրաման: Մեռելային լռություն է: Միայն քարտուղարուհին է, որ երկար լացելուց կարմրած աչքերը տրորելով՝ ժամանակ առ ժամանակ գործնական քայլերով ներսուդուրս է անում: Ընդ որում, ամեն անգամ, երբ դուռը մի ակնթարթով բացվում-փակվում է, ներսից լսվում է դուդուկի սրտամաշ մեղեդին...
Վերջապես ներս են մտնում: Դահլիճի կենտրոնում հսկայական սեղան է, վրան՝ հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը, վերեւի մասում՝ երկու վառվող մոմ: «Է՜հ», հոգոց է հանում առաջին ներս մտնողը, սրբում աչքերը ու մոտենում սեղանի գլխավերեւի մասում կողք կողքի կանգնածներին՝ իրեն ու Էդուարդ Նալբանդյանին: Լուռ սեղմում է իր ձեռքը, ավանդույթի համաձայն՝ քաշում Էդոյի թշերը, սեղանի շուրջ պտտվում ու զբաղեցնում իր տեղը: Մյուսները հետեւում են նրա օրինակին... «Բա էս ո՞նց պատահեց», շշուկով կողքին նստածին հարցնում է Տիգրան Սարգսյանը: «Մի հարցրու...», պատասխանում է սա ու թաշկինակը սեղմում աչքերին...
«Լավ, ժամանակն է», ասում է ինքը ու տեղից վեր կենում: Ջիվան Գասպարյանի դուդուկը միանգամից լռում է: Ինքն ու Էդուարդ Նալբանդյանը հանդիսավոր քայլերով մոտենում են սեղանին, հավաքում արձանագրությունների թերթերը, երեք շրջան պտտեցնում սենյակի անկյունում դրված սառնարանի առջեւ, ապա ինքը բացում է «մարազիլկայի» դուռը... «Էդ ի՞նչ ա անում», զարմացած հարցնում է Գալուստ Սահակյանը: «Հեչ, արձանագրությունները սառացնում ա», լսվում է ինչ-որ մեկի վշտաբեկ ձայնը: Տեսախցիկները ֆիքսում են ճակատագրական պահը, դուդուկը նորից լացացնում է... «Բայց էս մարազիլկի մեջ ոնց որ էլի ինչ-որ բան կա», զարմացած՝ ներկաներին է դիմում ինքը: «Երեւի Դաշնակցության անդամությունն ա», էն որ կոալիցիայում իրենց անդամությունը սառեցրեցին», շշուկով ճշտում է Արմենչիկը...
Արարողությունը մոտենում է ավարտին: Ինքը աննկատ մատով մոտ է կանչում ինչ-որ մեկին ու ականջին փսփսում. «Մի հատ ճշտի՝ Մինսկի ռեյսը ժամը քանիսին ա...»:
Արթնանում է «Հ1»-ի տեսախցիկի առջեւ:
ՉՒ
Վերջին խմբագրող՝ Norton: 24.04.2010, 20:58:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lord (04.05.2010)
Լֆիկը Սերժիկին.
_Էդ ճի՞շտ ա, որ երեխեքին արագիլն ա բերում
_Հա
_Կլնի՞ սրանից հետո ես բերեմ
Երեկ ԱԽՔ-ի ասուլիսը նայեցիք? Բառացի մեջբերում եմ:
"Հայաստանը միայն Երևան քաղաքը չէ, ես սա պաշտոնապես հայտարարում եմ: "
Ambrosine (11.05.2010), Chuk (02.05.2010), davidus (03.05.2010), Kuk (07.05.2010), Mark Pauler (21.05.2010), Mephistopheles (03.05.2010), Norton (02.05.2010), Sagittarius (02.05.2010), Tig (03.05.2010), Աբելյան (02.05.2010), Աթեիստ (02.05.2010), Ձայնալար (02.05.2010), Մանուլ (05.05.2010), Նաիրուհի (31.05.2010), Նարե (03.05.2010), Տրիբուն (05.05.2010)
Է՜հ, հայեր… հայեր… ի՞նչ ա լինելու սրա վերջը: Ոչ ղրղզների դուխն ունենք, ոչ էլ լեհերի բախտը…![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
առանց մեկնաբանություն
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
ՀԵՐՔՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր ՀՀ երկրորդ նախագահի արտասահմանյան ուղեւորությունների լուսանկարային ռեպորտաժներին կարելի է ծանոթանալ www.cajnazar.com կայքում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
- Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել «լեյտենանտ», «կապիտան», «մայոր» եւ «գնդապետ» կոչումները՝ ըստ ուսադիրների վրայի աստղերի թվի աճման կարգի: Ծափահարենք մեր հյուրին: Բարեւ ձեզ, պարոն գեներալ:
- Բարեւ ձեզ:
- Պարոն գեներալ, դուք իսկապե՞ս գիտեիք աստղերի թիվը, թե՞ պատահաբար ստացվեց:
- Համ էն, համ էն: Այսինքն, պատահաբար այնպես ստացվեց, որ այդ հարցի պատասխանը գիտեի:
- Բրա՛վո: Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ, որ դարձյալ որոշեցիք մասնակցել մեր խաղին: Եվ ինչպե՞ս կծախսեք շահած գումարը:
- Ուրեմն էրկու օր առաջ շրջայց էի կատարում քաղաքում, մտա երաժշտական խանութ... պահ-պահ-պահ... մի հատ հո 120 բասանոց թազա ակորդեոն չէին ստացել, կարմիր պեռլամուտր, պլպլան... մուրա՛զ էր, մուրա՛զ:
- Եվ ի՞նչ:
- Դե ոստիկանության համակարգում էլ, ցավոք, աշխատավարձերը ցածր են...
- Լավ, քանի էդ խանութը չի փակվել, միանգամից անցնենք խաղին: Եվ այսպես, առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ձեր կարծիքով, որտե՞ղ է պետք խեղդել հեղափոխության ցանկացած փորձ: Տարբերակ ա. Օրորոցում, բ. Վաննայում, գ. Սաունայի լողավազանում, դ. Սահմանադրության շրջանակներում:
- Էդ վերջին տարբերակը մի հատ նորից ասեք, լավ չհասկացա:
- Սահմանադրության շրջանակներում:
- Յա... Հա՜, հիմա նոր հասկացա: Հումորային հարց էր, հա՞: Դե լավ, պատասխանեմ...
- Հիշեցնեմ, որ օգնության երեք հնարավորություն ունեք: Օրինակ՝ կարող եք դիմել դահլիճի օգնությանը...
- Դիմելը կդիմեմ, բայց նախապես ասեմ, որ օրենքի խստագույն տառով պատժելու եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սխալ ինֆորմացիա կտան ու ինձ կդնեն անհարմար վիճակի մեջ:
- Այդ դեպքում գուցե պետք չի՞ դիմել:
- Հա, կփորձեմ ինքնուրույն պատասխանել: Ուրեմն, էն վերջին տարբերակը... ոնց է՞ր, չեմ հիշում... մի խոսքով, էդ միանգամից բացառում ենք, սաունայի տարբերակը մի քիչ բարդ ա, չնայած մեր բարձրաստիճան աշխատակիցներն ամեն օր երեկոյան այդ ուղղությամբ պրակտիկ ուսումնավարժական հավաքներ են իրականացնում տեղերում... Վաննայի մոմենտը դժվար ա, որովհետեւ կարող է մեծ հեղափոխություն լինի, վաննայում չտեղավորվի... Ամեն դեպքում՝ տարբերակ «ա». Օրորոցում:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Այո:
- Բրա՛վո, հինգ հարյուր դրամը ձերն է: Իսկ հիմա երկրորդ հարցը, եւ հազար դրամ: Արարատյան դաշտում ամենաարագը աճում է. ա. Հանցավորությունը, բ. Կանեփը, գ, Գործազրկությունը, դ. Հովիկ Աբրահամյանից վառվածների թիվը: Եվ այսպես, ձեր պատասխանը...
- Հա-հա-հա, շատ լավ հարց էր, դուրըս էկավ... Եթե մեր համակարգի հետ գործ ունենաս, իմ անունից կասես պոչկեքիդ քիչ խփեն: Էդ հումոր էր, էլի, հասկացար, չէ՞: Լավ, հիմա հարցին անդրադառնամ: Հի-հի... Ախր չորսն էլ լավ են աճում...
- Գուցե օգտվեք «զանգ ընկերոջը» հնարավորությունի՞ց:
- Օգտվեմ: Ալո՛, ալո՛... Մի հատ հե՛տ զանգի... (քիչ անց լսվում է «Վոտ կակայա դոլյա վարավսկայա» երգը)... Հա, մի՛ զարմացեք, էս իմ հեռախոսի զանգի մուզիկան ա... Ալո՛... Ախպերըս, էս անձրեւները հո բերքին շատ վնաս չե՞ն տվել: Չէ՞, սաղ լավ ա՞: Ըհը, ուրեմն՝ տարբերակ «բ»:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Այո:
- Ցավոք, ձեր պատասխանը սխալ է: Իսկ ճիշտ պատասխանը կիմանանք գովազդային ընդմիջումից հետո՝ հաջորդ շաբաթ: Ցտեսություն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ