ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Սեպտեմբերի 6, "Զվարթնոց" օդանավակայան: Ինքը, պատվիրակության հետ կանգնած, սպասում է Գյուլի ինքնաթիռի վայրէջքին ու մտքում կրկնում արտասանելիք տեքստը. "Սալամ ալեյքում... հանկարծ չսխալվե±մ խայտառակ լինեմ... սալամ ալեյքում, սալամ ալեյքում...":
Դաշնակներն արդեն կազմ ու պատրաստ սպասում են: Լոզունգները պատրաստ են, դրոշը թաթախված է բենզինի մեջ, "տեղային կառոյցները" ստուգում են զաժիգալկաները:
Ինքնաթիռը վայրէջք է կատարում: Գյուլը հանդիսավոր քայլերով իջնում է աստիճաններով... Ու հանկարծ մետաղյա արգելապատնեշը քանդվում է, ու մի քանի տասնյակ մարդ վազելով մոտենում են նրան: Սա կարծում է, թե գալիս են իրեն ողջունելու, բարձրացնում է աջ ձեռքը... "Տաքսի պետք ա?", գոռում է մեկը, "հարմար գներով կտանեմ", գոռում է մի ուրիշը, երրորդը ճամպրուկն է քաշքշում... Միջադեպը մի կերպ հարթվում է: Ինքը, մտքում բառերը կրկնելով, մոտենում է Գյուլին, ձեռքն առաջ մեկնում ու սկսում. "Քյալամ ալեյքում..."
:
Բայց Աբդուլլահ Գյուլի թիկնազորը, չգիտես ինչու, կանացի հագուստով է. սեւ վարագույրներով ու դեմքերը փակ: Թիկնազորի պետը ներկա-բացակա է անում. "Ֆաթիմա°... Զուլֆիյա... Ջամիլյա... Գյո°ւլչատայ...": Ոչ մի ռեակցիա: Թիկնազորի պետը բարձրացնում է Գյուլչատայի երեսի քողը, ու տակից երեւում է... Վահան Հովհաննիսյանի գլուխը
: Սա նյարդային շարժումներով գրպանից հանում է պարսատիկը
ու կրակում Թուրքիայի դրոշի ուղղությամբ: Բայց քարը դիպչում է դրոշի ձողին, փոխում ուղղությունը եւ դիպչում ուղիղ քիչ հեռվում կանգնած Հովիկ Աբրահամյանի ճակատին
: Սա դրխկոցով ընկնում է գետնին: Դրխկոցն ընկալելով որպես ազդանշան, դաշնակ ցուցարարները երգում են "զարկե°ց ճակտին, փռե°ց գետնին, գինի լից...": Շոթան մոտ է վազում ու փորձում դիազննություն կատարել, Հովիկ Աբրահամյանը դիմադրում է, իրարանցում է սկսվում... Շոթան մի կողմ է վազումª ընթացքում գոռալով. §բութ առարկա° էր...¦: Ու հենց այդ պահին լիմուզինի փոխարեն ուղեգորգին է մոտենում Սաշիկի զրահապատ պազիկը...
Արթնանում է ՀՀԿ գործկոմի նիստում:
Էջանիշներ