User Tag List

Էջ 45 199-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 661 համարից մինչև 675 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #661
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ



    «Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
    Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:

  2. #662
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:
    Վախում ես մի քանի ամսից էլի չուզի՞ կոնգրես մտնել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #663
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախում ես մի քանի ամսից էլի չուզի՞ կոնգրես մտնել
    Ընտրություններից հետո չէ՞,էտի էլի մի անգամ էտ կարգի խաղեր տվելա,եթե էտքան անինքնասերա թող մտնի ու եթե ՀԱԿ ն էլ էտքանից հետո իրան պտի տեղ տա ուրեմն հալալա մարքսիստին:

  4. #664
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:
    Իմիջայլոց, նայեցի թե ինչ է ասում (վիդեոն, ոչ թէ «Ա1+»–ի գրածը)։ Գուցե կլոունի տպավորություն է թողնում, բայց մտքերը զուրկ չեն իմաստից ու իր շատ մտքերի հետ համաձայն եմ։ Ա1+–ի լրագրողն էլ ամենաանկապ մտքերն է մեջ բերել հոդվածում ու բաց է թողել կարևորը, այն՝ ինչը չի հասկացել, կամ իրեն (լրագրողին) դուր չի եկել։ Առհասարակ մեզ մոտ տենդենց կա նայելու մարդու դեմքի միմիկային ու դրանով վճռելու, թե մարդը խելացի՞ բան է ասում, թե՝ հիմար, առանց խորանալու ասածների մեջ։ Այն, որ այս մարդը չհասկացված է ու ըստ այդմ նրա ասածներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դեռևս չի նշանակում թե ավտոմատ վերածվեց հումորի։

    Հ.Գ. ՀԱԿ–ը «մաքրվելու» թեզիսները ինձ համար ևս հումոր են։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ–ում մնացին միայն հրեշտակներ, կամ կույսեր։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.12.2009, 12:02:
    Si vis pacem, para bellum

  5. #665
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ


    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մեկ-երկու օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան իրավաբաններ են կամ միջազգային իրավունքի մասնագետներ: Ամեն դեպքում, զրույցի ընթացքում քննարկվող թեման սերտորեն առնչվում է այսօր մեր հասարակությանը հուզող կարեւորագույն խնդիրների հետ, եւ գաղտնալսման հրապարակումը, կարծում ենք, կօգնի որոշակի պատկերացում կազմել ինչպես ժամանակակից արտաքին մարտահրավերներին, այնպես էլ դրանց դիմակայելուն ուղղված իշխանական ջանքերի մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը, բնականաբար, որոշակի կրճատումներով: Եվ այսպես.

    - Ալո՛: Էս նորից ես եմ: Հը, մի բան մտածեցի՞ր:

    - Ո՞ր մոմենտով:

    - Դե էն որ կարգադրել էր, որ օրենք-մորենք փոխենք միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին: Ջոգում ե՞ս, ախպեր, էս միջազգային մոմենտ ա, էլի, չենք կարա դնենք ու չորով չեղյալ հայտարարենք էն խշշշ... խշշշ...-ի ստորագրած արձանագրությունները:

    - Ախպերըս, ճիշտն ասած` չորս-հինգ օր ա դրա վրա եմ չարչարվում, բայց հլը որ ձեւը չեմ գտել: Ոնց քցում-բռնում եմ` մենակ մի հատ ձեւ կա. պիտի ասենք, որ էդ խշշշ... խշշշ...-ը ստորագրելու վախտ լա՜վ խմած է էղել:

    - Էդ ես էլ եմ մտածել, բայց ձեւ չի:

    - Խի՞, ախպեր, դոպինգ-կանտրոլ են անցե՞լ:

    - Չէ, պռոստը իրանք կարան ասեն` մե՞զ ինչ, ձեր նախարարն ա, թող օղայ ըլներ` չստորագրեր:

    - Լավ, չենք կարա՞ ասենք, որ ինքը Հայաստանի քաղաքացիների շահերը չէր ներկայացնում...

    - Է, հետո՞ ինչ: Ինքը սենց թե նենց Հայաստանի քաղաքացի չի, բայց կասեն էդ ձե°ր պրոբլեմն ա:

    - Չենք կարա՞ ասենք, որ էդ վաբշե ի՛նքը չի էղել:

    - Ո՞նց, ախպեր:

    - Ըտենց: Կասենք, որ չար ուժերն են արել: Խոսքի` մեկը իրա մասկեն դրել ա ու իրա անունից թղթեր ա ստորագրել:

    - Յա, բա քո կարծիքով խի՞ էին թշերը քաշում: Ստուգում էին` տենան կարող ա՞ մասկա յա: Ուրիշ բան մտածի:

    - Բա՜ն չեմ ջոգում, ախպեր: Իրանք գնում անկապ պայմանագրեր են ստորագրում, հետո մեզ ասում են դե հիմա օրենք մտածեք, որ էդ սաղ չեղյալ հայտարարենք: Վոբշմ, ուրիշ ձեւ չկա, հետին թվով գժի թուղթ պետք ա հանել:

    - Արա, քեզ ասել են թազա օրենք հնարի, դու անկապ առաջարկներ ե՞ս անում:

    - Բա ի՞նչ ասեմ, ախպեր... Լավ, արի օրենք ընդունենք, որ խոսքի` «Ց» տառով սկսվող քաղաքներում ստորագրված պայմանագրերը երկու ամիս հետո մեխանիկորեն չեղյալ են հայտարարվում:

    - Էդ էլ ա ձեւ, բայց չեմ ջոգում` խի ենք սարուձոր ընկել: Արի օրենք գրենք, որ ժողովրդի կողմից չընտրված իշխանությունների ստորագրած ոչ մի պայմանագիր ասնավանի չի... Քեզ ի՞նչ էղավ, ախպեր...

    - Գլխիս սարքում ե՞ս, ախպեր: Վոբշմ, հաշվի չեմ լսել: Լավ չի լսվում, կտրտվում ա, ալո... ալո...

    Ցավոք, խոսակցությունն այստեղ ընդհատվում է, բայց համապատասխան մարմիններն, անկասկած, կկարողանան պարզել այս ազգադավ առաջարկի հեղինակի ինքնությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (18.12.2009), Nareco (18.12.2009), Rammer (17.12.2009)

  7. #666
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց, նայեցի թե ինչ է ասում (վիդեոն, ոչ թէ «Ա1+»–ի գրածը)։ Գուցե կլոունի տպավորություն է թողնում, բայց մտքերը զուրկ չեն իմաստից ու իր շատ մտքերի հետ համաձայն եմ։ Ա1+–ի լրագրողն էլ ամենաանկապ մտքերն է մեջ բերել հոդվածում ու բաց է թողել կարևորը, այն՝ ինչը չի հասկացել, կամ իրեն (լրագրողին) դուր չի եկել։ Առհասարակ մեզ մոտ տենդենց կա նայելու մարդու դեմքի միմիկային ու դրանով վճռելու, թե մարդը խելացի՞ բան է ասում, թե՝ հիմար, առանց խորանալու ասածների մեջ։ Այն, որ այս մարդը չհասկացված է ու ըստ այդմ նրա ասածներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դեռևս չի նշանակում թե ավտոմատ վերածվեց հումորի։

    Հ.Գ. ՀԱԿ–ը «մաքրվելու» թեզիսները ինձ համար ևս հումոր են։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ–ում մնացին միայն հրեշտակներ, կամ կույսեր։
    Չէ, Վիշապ ձյա, իրա ասածները մեղմ ասած անիմաստ են հասարակ պատճառով: Այո, ասածների մեջ կա որոշակի ճշմարտության հատիկ, բայց էդ ճշմարտությունը կարող ա նորմալ հնչել օրինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի շուրթերից, ով էդ մասին բարձրաձայնում ա հիմա, բայց ոչ մի մարդու շուրթերից, ով ինքը կարող էր այդ բոլոր հայեցակարգերը մշակեր ու ներկայացներ, այլ կերպ ասած ըստ իր ստորագրած թղթի եղել է մասնակիցը:

    Ոնց որ ասենք երեք հոգով որոշենք նոր թեորեմ գրել: Հետո էդ երեքից մեկը մեզնից առանձնանա ու սկսի մուննաթ գալ, որ մեր թիմը (ընդ որում իր մասին չնշելով) չի կարողացել էդ թեորեմը սահմանել: Է դու՛ սահմանեիր: ՀԱԿ-ի ներքին կառուցվածքն իմանալով կարող եմ ասել, որ ոչ մեկը չէր խոչընդոտի, հակառակը, նոր գաղափարները կողջունեին:

    Իսկ Ա1+-ը, ի դեպ, ասուլիսը գրեթե ամբողջական դրել էր վիդեոյի տեսքով, էնպես որ մեղադրել պետք չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (17.12.2009)

  9. #667
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Մարքսիստական կուսակցության ղեկավարը դուրս է եկել Հայ Ազգային Կոնգրեսից եւ այլևս չի վերադարձել: Գտնողին եւ չվերադարձնողին խոստանում ենք դրամական պարգև: Փոխզիջումային տարբերակ չառաջարկել:

    Գրասենյակ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.12.2009), Nadine (18.12.2009), Աբելյան (18.12.2009)

  11. #668
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՕՐԵՆՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, եւ դրա հետ կապված` ներիշխանական անցանկալի խմորումների հարաճուն վտանգը, ինչպես նաեւ կարեւորելով պալատական հեղաշրջման ցանկացած փորձ դեռեւս սաղմնային վիճակում կանխելու առաջնահերթ անհրաժեշտությունը, առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք պատգամավորական վարքաբանության մասին: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն հնարավորինս կանխատեսելի դարձնել խորհրդարանական մեծամասնության եւ նրա առանձին բաղադրիչների գործունեությունը, այլեւ էապես կամրապնդի մեր նորանկախ պետականության եւ ներքաղաքական կայունության անսասան հիմքերը: Եվ այսպես.

    Օրենք պատգամավորական վարքաբանության մասին
    (նախագիծ)

    Հոդվ. 1. Խորհրդարանական մեծամասնության (այսուհետ` ՀՀԿ) անդամ պատգամավորները հանդիսանում են կուսակցության եւ (կամ) նրա նախագահի սեփականությունը:

    Կուսակցության նախագահն իրավունք ունի տնօրինել մեծամասնության անդամ պատգամավորներին` անձամբ կամ վստահված անձի (այսուհետ` Գալուստ) միջոցով:

    Հոդվ. 2. Հանրապետական պատգամավորները պարտավոր են իրենց մտավոր եւ ֆիզիոլոգիական գործողությունները համաձայնեցնել սույն օրենքով նախատեսված Գալուստի հետ: Համաձայնեցման ենթակա են.

    ա. Բանավոր հայտարարությունները (այդ թվում` միտք պարունակող),

    բ. Գրենական պիտույքների կիրառմամբ ուղեկցվող գործառույթները (այդ թվում` զանազան նամակների տակ ստորագրելը):

    գ. Ֆիզիոլոգիական գործառույթները (ներառյալ փռշտույթը, հազույթը եւ տարաբնույթ մեկնաբանությունների վտանգ պարունակող այլ բնաձայնային դրսեւորումները):

    Հոդվ. 3. Որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ հանրապետական պատգամավորները պարտավոր են ընթերցել փաստաթուղթը: Պատշաճ գիտելիքների բացակայության պատճառով սույն գործառույթի անհնարինության դեպքում փաստաթուղթն ընթերցում է մեկ այլ պատգամավոր` դանդաղ, բարձրաձայն եւ մատչելի առոգանությամբ:

    Հոդվ. 4. Պետականության հիմքերը խարխլող փաստաթղթի տակ պատահաբար ստորագրած հանրապետականները գործառույթը որակում են որպես չարամիտ սադրանք եւ հրաժարվում են ստորագրությունից ոչ ուշ, քան փաստաթղթի հրապարակումից հետո` 2 (երկու) ժամվա ընթացքում:

    Հոդվ. 5. Չարամիտ սադրանքի ենթարկված պատգամավորների հետագա պատասխանատվությունն ու պատժի չափը որոշում է ՀՀ նախագահը` աղետյալ պատգամավորների հետ ունեցած առանձնազրույցից հետո: Սադրանքի օբյեկտ հանդիսացող փաստաթղթի ոլորումն ու պատգամավորների նկատմամբ վերջինիս ոչ նպատակային կիրառումը չի խրախուսվում:

    Հոդվ. 6. Երկու եւ ավելի անգամ սադրանքի ենթարկված պատգամավորները ենթակա են քրեական պատասխանատվության եւ (կամ) արտահերթ հարկային ստուգումների` «Ներքաղաքական կայունության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

    Հոդվ. 7. Սույն օրենքը խորհրդարանում ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ: «Դեմ» քվեարկած պատգամավորների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի հոդվ. 6-ով նախատեսված գործողությունները:

    Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ուժը կորցնում է բացառապես իշխանափոխության դեպքում:

    Հուսով ենք, խորհրդարանական մեծամասնությունը սույն օրինագիծը չի գնահատի որպես չարամիտ սադրանք եւ կընդունի միայն ուշադիր ընթերցելուց հետո:

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (19.12.2009), Աթեիստ (19.12.2009), Մարկիզ (19.12.2009)

  13. #669
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր



    Ջոն Պրեսկոտ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #670
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Ջոն Պրեսկոտ
    Էսի Ջան Պրոսկոտնա...Էս ինչ սեռժիկ ռոժա ընդունել...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (27.12.2009), Բիձա (20.12.2009)

  16. #671
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Հակաձվային պաշտպանություն. Ջոն Պրեսկոտ


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #672
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Ջոն Պրեսկոտ
    Ես Զարմանում եմ, թե Եվրոպան սրա նմաններին վորց ա գործ վստահում: Սիրտս խառնում ա Երկակի ստանդարտներից

  18. #673
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակաձվային պաշտպանություն. Ջոն Պրեսկոտ
    Իրան պետք չի բան ասել: Ինքը Եվրոպական ա, միջազգային հանրությունը, որոնց հետ միասին, համատեղ ուժերով, ՀԱԿ-ը (այսինքն մենք) պայքարում է հակասահամանադրական իշխանությունների դեմ: Հեչ բան չլինի, տղեն բեդրից ահագին մարդ ա ազատել:

    Բայց ՀԱԿ-ում մարքսիսռի տեղը ազատ ա մնացել, հանգիստ կարան Պրեսկոտով փոխարինեն, տարբերությունը մարդ չի զգա:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (20.12.2009), Արշակ (20.12.2009)

  20. #674
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Էսօր ՉԻ-ում նենց մի հատ անեգդոտ եմ կարդացել:

    Ուրեմն, մի օր, Էլթոն Ջոնը, Բորիս Մոիսեեվը ու Երվանդ Զախարյանը .........

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.12.2009), Nareco (20.12.2009), Հայկօ (19.12.2009)

  22. #675
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրան պետք չի բան ասել: Ինքը Եվրոպական ա, միջազգային հանրությունը, որոնց հետ միասին, համատեղ ուժերով, ՀԱԿ-ը (այսինքն մենք) պայքարում է հակասահամանադրական իշխանությունների դեմ: Հեչ բան չլինի, տղեն բեդրից ահագին մարդ ա ազատել:

    Բայց ՀԱԿ-ում մարքսիսռի տեղը ազատ ա մնացել, հանգիստ կարան Պրեսկոտով փոխարինեն, տարբերությունը մարդ չի զգա:
    Քանի որ էս գրառման իրական արժանի պատասխանս մոդերատորը ջնջեց, պատասխանեմ լուրջ:

    Տրիբուն ջան, հեգնանքդ հասկանալի ա ու... անընդունելի, որովհետև դա նշանակում է թերևս միայն մեկ բան, որ նորից ու նորից չես ցանկանում լսել ու հասկանալ դիմացինիդ կարծիքը, որովհետև հակառակ դեպքում այս հեգնանքդ, որն ուղղված էր իմ նման մտածողներին ու մասնավորապես ինձ, տեղ չէր գտնի այստեղ: Որովհետև անկախ այս մարդկանց որակային արժեքներից, անկախ Եվրոպաների բռնած կուրսից, որը բոլորս գիտենք, չհասկանալ, որ առանց իրանց միջամտության այդ նույն քաղբանտարկյալների ազատ արձակումն անհնար էր... էդ վերջն ա, ու քո նման անալիտիկ մտածողություն ունեցող մարդուց այդքանը չգիտակցելը տեսնելն ապշեցուցիչ ա:

    Իսկ մնացածը, մասնավորապես ինչու հիմա էսքան խնդիրներ ունենք նույն քաղբանտարկյալների ու ժողովրդավարության մակարդակի հետ կապված, ինչի են մեզ դեմ տվել հայ-թուրքականի ու ղարաբաղյան հարցի քաջ ծանոթ բանաձևերը, չափազանց ակնհայտ են. որովհետև ինչքան էլ որ նրանք կարող են միջամտել, բայց նրանց որակական հատկանիշներն ու Եվրոպաների ու մյուսների բռնած կուրսն ակնհայտ ա: Հետևաբար ինչ-որ հաջողության հասնելու համար պետք է որ սրանք «ձեն հանեն», իսկ իրանց «ձեն հանելու» համար պետք է որ կողից «բոթեն», ինչն անում ա մասնավորապես ընդդիմությունը ու ստիպված ոչ թե միանգամից հաջողության հասնում, այլ քայլ առ քայլ ինչ-որ առաջընթացներ, միաժամանակ նաև հետընթացներ գրանցում, նայած թե տվյալ պահին որ գործոնն ա ավելի ուժեղ կամ թույլ:

    Եվ եթե էս գրածիցս հետո էլ չհասկանաս հեգնանքիդ ողջ անիմաստությանը, ապա կցավամ իմ լավ բարեկամի՝ ասել է թե քո համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 20.12.2009, 00:20:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 45 199-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •