Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ
«Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ
«Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմիջայլոց, նայեցի թե ինչ է ասում (վիդեոն, ոչ թէ «Ա1+»–ի գրածը)։ Գուցե կլոունի տպավորություն է թողնում, բայց մտքերը զուրկ չեն իմաստից ու իր շատ մտքերի հետ համաձայն եմ։ Ա1+–ի լրագրողն էլ ամենաանկապ մտքերն է մեջ բերել հոդվածում ու բաց է թողել կարևորը, այն՝ ինչը չի հասկացել, կամ իրեն (լրագրողին) դուր չի եկել։ Առհասարակ մեզ մոտ տենդենց կա նայելու մարդու դեմքի միմիկային ու դրանով վճռելու, թե մարդը խելացի՞ բան է ասում, թե՝ հիմար, առանց խորանալու ասածների մեջ։ Այն, որ այս մարդը չհասկացված է ու ըստ այդմ նրա ասածներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դեռևս չի նշանակում թե ավտոմատ վերածվեց հումորի։
Հ.Գ. ՀԱԿ–ը «մաքրվելու» թեզիսները ինձ համար ևս հումոր են։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ–ում մնացին միայն հրեշտակներ, կամ կույսեր։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.12.2009, 12:02:
Si vis pacem, para bellum
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մեկ-երկու օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան իրավաբաններ են կամ միջազգային իրավունքի մասնագետներ: Ամեն դեպքում, զրույցի ընթացքում քննարկվող թեման սերտորեն առնչվում է այսօր մեր հասարակությանը հուզող կարեւորագույն խնդիրների հետ, եւ գաղտնալսման հրապարակումը, կարծում ենք, կօգնի որոշակի պատկերացում կազմել ինչպես ժամանակակից արտաքին մարտահրավերներին, այնպես էլ դրանց դիմակայելուն ուղղված իշխանական ջանքերի մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը, բնականաբար, որոշակի կրճատումներով: Եվ այսպես.
- Ալո՛: Էս նորից ես եմ: Հը, մի բան մտածեցի՞ր:
- Ո՞ր մոմենտով:
- Դե էն որ կարգադրել էր, որ օրենք-մորենք փոխենք միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին: Ջոգում ե՞ս, ախպեր, էս միջազգային մոմենտ ա, էլի, չենք կարա դնենք ու չորով չեղյալ հայտարարենք էն խշշշ... խշշշ...-ի ստորագրած արձանագրությունները:
- Ախպերըս, ճիշտն ասած` չորս-հինգ օր ա դրա վրա եմ չարչարվում, բայց հլը որ ձեւը չեմ գտել: Ոնց քցում-բռնում եմ` մենակ մի հատ ձեւ կա. պիտի ասենք, որ էդ խշշշ... խշշշ...-ը ստորագրելու վախտ լա՜վ խմած է էղել:
- Էդ ես էլ եմ մտածել, բայց ձեւ չի:
- Խի՞, ախպեր, դոպինգ-կանտրոլ են անցե՞լ:
- Չէ, պռոստը իրանք կարան ասեն` մե՞զ ինչ, ձեր նախարարն ա, թող օղայ ըլներ` չստորագրեր:
- Լավ, չենք կարա՞ ասենք, որ ինքը Հայաստանի քաղաքացիների շահերը չէր ներկայացնում...
- Է, հետո՞ ինչ: Ինքը սենց թե նենց Հայաստանի քաղաքացի չի, բայց կասեն էդ ձե°ր պրոբլեմն ա:
- Չենք կարա՞ ասենք, որ էդ վաբշե ի՛նքը չի էղել:
- Ո՞նց, ախպեր:
- Ըտենց: Կասենք, որ չար ուժերն են արել: Խոսքի` մեկը իրա մասկեն դրել ա ու իրա անունից թղթեր ա ստորագրել:
- Յա, բա քո կարծիքով խի՞ էին թշերը քաշում: Ստուգում էին` տենան կարող ա՞ մասկա յա: Ուրիշ բան մտածի:
- Բա՜ն չեմ ջոգում, ախպեր: Իրանք գնում անկապ պայմանագրեր են ստորագրում, հետո մեզ ասում են դե հիմա օրենք մտածեք, որ էդ սաղ չեղյալ հայտարարենք: Վոբշմ, ուրիշ ձեւ չկա, հետին թվով գժի թուղթ պետք ա հանել:
- Արա, քեզ ասել են թազա օրենք հնարի, դու անկապ առաջարկներ ե՞ս անում:
- Բա ի՞նչ ասեմ, ախպեր... Լավ, արի օրենք ընդունենք, որ խոսքի` «Ց» տառով սկսվող քաղաքներում ստորագրված պայմանագրերը երկու ամիս հետո մեխանիկորեն չեղյալ են հայտարարվում:
- Էդ էլ ա ձեւ, բայց չեմ ջոգում` խի ենք սարուձոր ընկել: Արի օրենք գրենք, որ ժողովրդի կողմից չընտրված իշխանությունների ստորագրած ոչ մի պայմանագիր ասնավանի չի... Քեզ ի՞նչ էղավ, ախպեր...
- Գլխիս սարքում ե՞ս, ախպեր: Վոբշմ, հաշվի չեմ լսել: Լավ չի լսվում, կտրտվում ա, ալո... ալո...
Ցավոք, խոսակցությունն այստեղ ընդհատվում է, բայց համապատասխան մարմիններն, անկասկած, կկարողանան պարզել այս ազգադավ առաջարկի հեղինակի ինքնությունը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ, Վիշապ ձյա, իրա ասածները մեղմ ասած անիմաստ են հասարակ պատճառով: Այո, ասածների մեջ կա որոշակի ճշմարտության հատիկ, բայց էդ ճշմարտությունը կարող ա նորմալ հնչել օրինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի շուրթերից, ով էդ մասին բարձրաձայնում ա հիմա, բայց ոչ մի մարդու շուրթերից, ով ինքը կարող էր այդ բոլոր հայեցակարգերը մշակեր ու ներկայացներ, այլ կերպ ասած ըստ իր ստորագրած թղթի եղել է մասնակիցը:
Ոնց որ ասենք երեք հոգով որոշենք նոր թեորեմ գրել: Հետո էդ երեքից մեկը մեզնից առանձնանա ու սկսի մուննաթ գալ, որ մեր թիմը (ընդ որում իր մասին չնշելով) չի կարողացել էդ թեորեմը սահմանել: Է դու՛ սահմանեիր: ՀԱԿ-ի ներքին կառուցվածքն իմանալով կարող եմ ասել, որ ոչ մեկը չէր խոչընդոտի, հակառակը, նոր գաղափարները կողջունեին:
Իսկ Ա1+-ը, ի դեպ, ասուլիսը գրեթե ամբողջական դրել էր վիդեոյի տեսքով, էնպես որ մեղադրել պետք չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (17.12.2009)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարքսիստական կուսակցության ղեկավարը դուրս է եկել Հայ Ազգային Կոնգրեսից եւ այլևս չի վերադարձել: Գտնողին եւ չվերադարձնողին խոստանում ենք դրամական պարգև: Փոխզիջումային տարբերակ չառաջարկել:
Գրասենյակ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՕՐԵՆՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, եւ դրա հետ կապված` ներիշխանական անցանկալի խմորումների հարաճուն վտանգը, ինչպես նաեւ կարեւորելով պալատական հեղաշրջման ցանկացած փորձ դեռեւս սաղմնային վիճակում կանխելու առաջնահերթ անհրաժեշտությունը, առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք պատգամավորական վարքաբանության մասին: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն հնարավորինս կանխատեսելի դարձնել խորհրդարանական մեծամասնության եւ նրա առանձին բաղադրիչների գործունեությունը, այլեւ էապես կամրապնդի մեր նորանկախ պետականության եւ ներքաղաքական կայունության անսասան հիմքերը: Եվ այսպես.
Օրենք պատգամավորական վարքաբանության մասին
(նախագիծ)
Հոդվ. 1. Խորհրդարանական մեծամասնության (այսուհետ` ՀՀԿ) անդամ պատգամավորները հանդիսանում են կուսակցության եւ (կամ) նրա նախագահի սեփականությունը:
Կուսակցության նախագահն իրավունք ունի տնօրինել մեծամասնության անդամ պատգամավորներին` անձամբ կամ վստահված անձի (այսուհետ` Գալուստ) միջոցով:
Հոդվ. 2. Հանրապետական պատգամավորները պարտավոր են իրենց մտավոր եւ ֆիզիոլոգիական գործողությունները համաձայնեցնել սույն օրենքով նախատեսված Գալուստի հետ: Համաձայնեցման ենթակա են.
ա. Բանավոր հայտարարությունները (այդ թվում` միտք պարունակող),
բ. Գրենական պիտույքների կիրառմամբ ուղեկցվող գործառույթները (այդ թվում` զանազան նամակների տակ ստորագրելը):
գ. Ֆիզիոլոգիական գործառույթները (ներառյալ փռշտույթը, հազույթը եւ տարաբնույթ մեկնաբանությունների վտանգ պարունակող այլ բնաձայնային դրսեւորումները):
Հոդվ. 3. Որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ հանրապետական պատգամավորները պարտավոր են ընթերցել փաստաթուղթը: Պատշաճ գիտելիքների բացակայության պատճառով սույն գործառույթի անհնարինության դեպքում փաստաթուղթն ընթերցում է մեկ այլ պատգամավոր` դանդաղ, բարձրաձայն եւ մատչելի առոգանությամբ:
Հոդվ. 4. Պետականության հիմքերը խարխլող փաստաթղթի տակ պատահաբար ստորագրած հանրապետականները գործառույթը որակում են որպես չարամիտ սադրանք եւ հրաժարվում են ստորագրությունից ոչ ուշ, քան փաստաթղթի հրապարակումից հետո` 2 (երկու) ժամվա ընթացքում:
Հոդվ. 5. Չարամիտ սադրանքի ենթարկված պատգամավորների հետագա պատասխանատվությունն ու պատժի չափը որոշում է ՀՀ նախագահը` աղետյալ պատգամավորների հետ ունեցած առանձնազրույցից հետո: Սադրանքի օբյեկտ հանդիսացող փաստաթղթի ոլորումն ու պատգամավորների նկատմամբ վերջինիս ոչ նպատակային կիրառումը չի խրախուսվում:
Հոդվ. 6. Երկու եւ ավելի անգամ սադրանքի ենթարկված պատգամավորները ենթակա են քրեական պատասխանատվության եւ (կամ) արտահերթ հարկային ստուգումների` «Ներքաղաքական կայունության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
Հոդվ. 7. Սույն օրենքը խորհրդարանում ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ: «Դեմ» քվեարկած պատգամավորների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի հոդվ. 6-ով նախատեսված գործողությունները:
Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ուժը կորցնում է բացառապես իշխանափոխության դեպքում:
Հուսով ենք, խորհրդարանական մեծամասնությունը սույն օրինագիծը չի գնահատի որպես չարամիտ սադրանք եւ կընդունի միայն ուշադիր ընթերցելուց հետո:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ջոն Պրեսկոտ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ