User Tag List

Էջ 41 199-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191141 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #601
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մոդերատորական: Վերջին 3 գրառումները տեղափոխվել են այստեղ:
    էսպես չի մնա

  2. #602
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

    ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    «Փարվանա» ռեստորան: Ինքը խոզագրիպի տարածման պատվին ճոխ ընդունելություն է կազմակերպել: Բեմահարթակը տոնականորեն զարդարված է, հրավառության համար ամեն ինչ պատրաստ է, Սպիտակցի Հայկոն երգում է «Քթիս դիմակը կապել եմ, խոզի դեմ պատվաստվել եմ...», մի երգչուհի երգում է «Հա՛-փչի՛-փչի՛-փչի՛, քեզ չեմ վարակում...»: Սեղանները պատրաստ են, բայց հյուրերը դեռ չեն հավաքվել: Ընդ որում, ամեն ափսեի կողքին մի պաշտպանիչ դիմակ է դրված, բերանի տեղում` անցք (ծխախոտի համար): Ինքը քայլում է սեղանների երկայնքով ու մի վերջին անգամ ստուգում ամեն ինչ: Ռեստորանի տնօրենը քայլում է հետեւից ու դիտողությունները գրի առնում: «Էս ինչի՞ ա էս մի դիմակը ռոզըվի ու ծաղկավոր», հարցնում է ինքը: «Ասում են վարչապետն էլ ա գալու», պատասխանում է տնօրենը: Ինքը մի քիչ էլ է առաջ գնում, վերցնում մի ուրիշ դիմակ ու զարմացած ուսումնասիրում. դրա վրա ոչ միայն բերանի մասում անցք կա, այլեւ քթի մասում (ձողիկի համար): «Էս նախագահն էլ ա գալո՞ւ», իրար է խառնվում ինքը...

    Վերջապես քեֆը սկսվում է: Ինքը, որպես տանտեր, բաժակ է բարձրացնում. «Հարգելի սեղանակիցներ, նախ` ներսի, որ ընդունեցիք հրավերըս: Մի էրկու տարի առաջ թռչնի գրիպ էղավ` ահագին պիրյոդ ընգանք, հիմա խոզի գրիպ էղավ` հելանք դամա: Ամեն տարի որ սենց մի հատ կենդանու գրիպ ըլնի` կդզի: Տարոսը քեզ, Հովիկ Արգամիչ: Մի հատ տո՛ւշ»: «Հա՛-փչի», այդ խոսքի վրա փռշտում է Աղվան Հովսեփյանը, ու զգալով, որ բոլորը թարս-թարս իրեն են նայում, վեր է կենում, որ հեռանա: Ինքը վազելով մոտենում է նրան, մտնում թեւը ու կամաց ասում. «Էժան տամիֆլյու, տասնութ հազար, քո համար` տասնյոթ ու ութ»: Բայց տեսնելով, որ նույնիսկ դա չի օգնում, եւ Աղվան Գառնիկիչը հեռանում է, ձեռքով նշան է անում երգիչներին: Սրանք միանգամից երգում են. «Գասպադա պռակուռոռի...»: Բոլորի տրամադրությունը միանգամից բարձրանում է: Սկսում են պարել, գոռգոռալ, Վահան Հովհաննիսյանն օդ է կրակում...

    Արթնանում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (26.11.2009), Rammer (16.11.2009), Sona_Yar (17.11.2009), Քամի (16.11.2009)

  4. #603
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը


    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն առնչվող հայտարարությունները։ Այս մասին հայտնում են հայկական օրաթերթերը՝ հղում կատարելով «Մեդիամաքս» գործակալությանը։

    «Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում։ Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն։

    Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` վերջինիս բացակայության պատճառով։ Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։ Սակայն Տեր-Պետրոսյանի բոլոր ճառերում իմ մշտական հիշատակության փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ։

    Երեկոյան խարույկի շուրջ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների վրա որսի տարբեր սուր դրվագների մասին։ Խոսում էին առյուծների, հովազների, գոմեշների և փղերի ուժի, ճարպկության ու վտանգավորության մասին։ Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և ասում, որ կենդանիներից ամենավտանգավորն ու ուժեղը արջն է։

    Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու՞ է արջը նման մեծ տպավորություն գործել։ Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան լավ ջարդոտել է։ Հավանաբար ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

    Tert.am

    Էտ "եվրոպացին" գիտե?ք չէ ով է... Ծառուկյանը... Բայց ուրեմն լավ չի ջարդոտել որ կենդանի է մնացել:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (26.11.2009), Kuk (17.11.2009), murmushka (17.11.2009), Norton (17.11.2009), Քամի (17.11.2009)

  6. #604
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    վալա-վալա՜

  7. #605
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ....
    Արդեն խնդալու ա

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (26.11.2009), Kuk (17.11.2009), Mephistopheles (20.11.2009), Rammer (18.11.2009), terev (17.11.2009), Նարե (20.11.2009), Տրիբուն (17.11.2009), Քամի (17.11.2009)

  9. #606
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ես հաճույքով կմեկնաբանեի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտարարությունը: Ցավոք, կատարված հայտարարությունը դա որսկանի հայտարարություն է, որսկանի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, որովհետեւ սաֆարիներում որս չենք անում»,- «Հայացք» ակումբում նոյեմբերի 17-ին հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

    Հիշեցնենք, որ Քոչարյանը նախօրեին անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին, եւ աֆրիկյան մի պատմություն պատմել, ինքն իրեն համեմատելով արջի, իսկ Տեր-Պետրոսյանին՝ արջից ջարդված որսորդի հետ:

    «Կարելի է ցավալ, որ այդ մարդը „կլիզմայի“ մակարդակից չբարձրացավ: Կոնկրետ մեղադրանքներ էին ուղղված իրեն, կոնկրետ փաստերի արձանագրումներ էին, եւ ուղղակի պետք է անդրադառնար դրան, եթե ասելիք ուներ»,- Քոչարյանի ասածին գնահատական տվեց Լեւոն Զուրաբյանը
    :
    Աղբյուրը

    Բա արժեր՞ կլիզմային էս աստիՃանի վիրավորել

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (18.11.2009), terev (17.11.2009)

  11. #607
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Օրենք Ռոբերտ Քոչարյանի մասին
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՙՆախկին նախագահների մասին՚ ՀՀ օրենքն ամբողջությամբ չի կարգավորում Ռոբերտ Քոչարյանի գործունեության բոլոր ոլորտները, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ ՙՌոբերտ Քոչարյան՚ եւ ՙնախագահ՚ հասկացությունները միմյանց հետ որեւէ կապ չունեն եւ գտնվում են միանգամայն տարբեր իրավական եւ բովանդակային հարթություններում, առաջարկում ենք անհապաղ առանձին օրենք ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասին եւ վերջինիս գործունեությունը դուրս բերել ՙՆախկին նախագահների մասին՚ ՀՀ օրենքի շրջանակներից: Սույն նախաձեռնությունը հնարավորություն կտա ոչ միայն օրենսդրորեն կարգավորել առանձին վերցրած մեկ Քոչարյանի գործունեությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել միջազգային ատյաններում խայտառակվելու ազգակործան հեռանկարից: Եվ այսպես.

    Օրենք Ռոբերտ Քոչարյանի մասին
    (նախագիծ)

    Հոդվ. 1. Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է, եւ որպես այդպիսին` ենթակա է պետական հատուկ հոգածության:

    Ռոբերտ Քոչարյանի պահպանումը, կերակրումը, բուժումն ու խնամքն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներով:

    Հոդվ. 2. Ռոբերտ Քոչարյանի լիարժեք կենսագործունեության համար ՀՀ կառավարությունը հատկացնում է.

    ա. Տուռնիկ (կանաչ գույնի, մեկ հատ),

    բ. Բանան (օրական երկու կիլոգրամ),

    գ. Կլիզմա (կանաչ գույնի, էլաստիկ, մեկ հատ):

    Սույն ապրանքացանկն ամբողջական է եւ փոփոխման ենթակա չէ:

    Հոդվ. 3. Ռոբերտ Քոչարյանի դեմքի ստորին հատվածի ծամածռությունների արդյունքում արտաբերված ձայնային հնչյունները միտք չեն արտահայտում եւ չեն կարող մեկնաբանվել որպես ՀՀ նախկին նախագահի կարծիք: Ցանկացած նման մեկնաբանություն ընկալվում է որպես ՀՀ միջազգային հեղինակությունը սասանելու փորձ եւ պատժվում է օրենքով:

    Հոդվ. 4. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պրոֆիլակտիկ հոգեբուժական վերահսկողությունն իրականացվում է անընդմեջ եւ պետպատվերի շրջանակներում: Նրա հետ պարբերաբար շփվող անձինք կատաղության դեմ պատվաստումներ են ստանում ոչ հազվադեպ, քան երեք ամիսը մեկ անգամ:

    Հոդվ. 5. Ռոբերտ Քոչարյանի ինտելեկտուալ ժամանցն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը ոչ հազվադեպ, քան երեք ամիսը մեկ անգամ անհատույց տրամադրում է Ժյուլ Վեռնի նկարազարդ գրքույկը` ՙՆերկիր ինքդ՚ վերնագրով:

    Հոդվ. 6. Խոշոր կենդանիների որսի, Հաագայում ցուցմունքներ տալու կամ այլ նպատակներով իրականացվելիք արտասահմանյան այցերի դեպքում ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրում է.

    ա. Ինքնաթիռ (մեկ հատ),

    բ. Վիզկապ (մեկ հատ),

    գ. Թարգմանիչներ (այդ թվում` հայերենից հայերեն):

    Հոդվ. 7. Իշխանափոխությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը մշտական բնակության է մեկնում Դաշբուլաղ, որից հետո նրա գործունեությունը կարգավորվում է ՙՆախկին նախագահների մասին՚ ԼՂՀ օրենքով:

    Հոդվ. 8. Սույն օրենքի հոդվ. 7-ով նախատեսված դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագիրը կարգավորվում է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ստորագրված ՙԷքստրադիցիայի մասին՚ համաձայնագրով:

    Հոդվ. 9. Ռոբերտ Քոչարյանի անձնական ունեցվածքի առգրավումից գոյացած միջոցներն ուղղվում են ՀՀ արտաքին պետական պարտքի մարմանը, իսկ մնացած մասով իրականացվում են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր:

    Հոդվ. 10. Օրենքն ուժի մեջ է մտնում վավերացման պահից եւ փոփոխման ենթակա չէ:

    Հուսով ենք, խորհրդարանն այս օրինագիծը կհամարի ՙհրատապ՚ եւ կընդունի արագացված ընթացակարգով:

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (26.11.2009), Kuk (22.11.2009), Nadine (09.12.2009), Norton (20.11.2009), Աբելյան (09.12.2009)

  13. #608
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Volkswagen Touareg կզարդարի՞ Արմեն Աշոտյանին միջազգային հանրության աչքում

    Հայաստանի ներկայացուցիչների քյասիբ տեսքը թույլ չի տալիս, որ միջազգային հանրությունը նրանց լուրջ վերաբերվի, Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով իր կուսակցի՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Volkswagen Touareg մակնիշի մեքենա գնելու մասին:

    «Մենք պարտավոր ենք պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»,- հայտարարեց Սահակյանը՝ այդպես էլ չկարողանալով պատասխանել հարցին, թե ինչպես մեքենան կօգնի Արմեն Աշոտյանին «պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»:

    Հավանաբար Սահակյանը նկատի ուներ, որ միջազգային հանրության առջեւ Աշոտյանը կամ մյուս հայ պաշտոնյաները պետք է հանդես գան իրենց շքեղ մեքենաների ֆոնին, եւ այդ ժամանակ նրանց լուրջ կվերաբերվեն: Ստացվում է, որ հայ պաշտոնյաներին արտերկրյա ճամփորդությունների ժամանակ պետք է ուղեկցեն իրենց մեքենաները, որ հատուկ հասցվել են այս կամ այն երկիր՝ հարկատուների հաշվին: Բայց դե, եթե դա միակ ելքն է միջազգային հանրության առջեւ պատշաճ ներկայանալու, հարկատուները այդ մի զոհողությանն էլ կգնան…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (26.11.2009)

  15. #609
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա

  16. #610
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Թեկուզ եւ մենակ լինի փարախում,
    Որսկան Ռոբիկը ընչի՞ց է վախում:
    Հապա մի նայիր հըսկա հասակին,
    Ծըռած չանային, ամուր քամակին...
    ........................................................
    ........................................................
    Բայց բաոբաբի տակին էս գիշեր
    Մենակ է Ռոբիկն ու չունի ընկեր:
    Խարույկի կողքին լուռ թինկը տված
    Մըտածում է նա... Ու մին էլ հանկարծ,
    Որտեղից որտեղ, էն նեղ մաջալին,
    Միտն էկան արած ղալաթները հին...

    Սրընթաց ջայլա՞մ, թե արջ գիշատիչ
    Շեշտակի անցավ խարույկի մոտով,
    Սերժի՞կը հանկարծ թաքուն, թիկունքից
    Փորձեց հարվածել քամակին ոտով,
    Ո՞վ Հաագային դիմեց իր հարցով...
    Ո՞վ ցուցմունք տըվեց քսանյոթի գործով...
    Ռոբիկին թըվաց, թե մի ոտնաձայն
    Եկավ ու կանգնեց խարույկի վըրա,
    Կանգնեց ու լըռեց... Ականջ դըրավ նա...

    - Էն ո՞վ նայեց լիսածակից...
    Էն ո՞վ խոսեց մարտի մեկից...
    Ո՞վ, անտեսած Սերժի փեսին,
    Աչք է դըրել իմ բիզնեսին...
    Ո՞վ է ամեն քայլըս հիշում,
    Որ ապագաս անցնի Կոշում...
    Ո՞վ ես, էհե՜յ, ի՞նչ ես անում,
    Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում...
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.11.2009), Askalaf (08.12.2009), Chilly (24.11.2009), DavitH (26.11.2009), Kuk (24.11.2009), Norton (24.11.2009), Բիձա (24.11.2009)

  18. #611
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա
    էրեխեք սրա թաքնված տեսախցիկը չե՞ք տեսել Բլեֆֆ -ն էր Արմենիայով կարծեմ: ուրեմ 200 000 դրամ են առաջարկում սրան նիհարելու դեղ գովազդելու համար, համաձայնվում ա, կնգա շորեր են հագցնում, ու քսվացնում են կարմիր պամադա, աչքերն են քսում, ռումյանայով բան ու տռենաժոռի վրա նստած ռեկլամ ա անում, հետո սկսում են հոգու հետ խաղալը
    Ուղակի չեմ կարում Յուտուբում գտնեմ դնեմ էսի մի խայտառակ դիշովի դերասան ա: Նաև մեր հարևանի հարսանիքի, թամադան ա եղել, փողով վարձել էին սրան:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (26.11.2009)

  20. #612
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև մեր հարևանի հարսանիքի, թամադան ա եղել, փողով վարձել էին սրան:
    Էտ ինչ խայտառակ հարսանիք ա եղել;

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.12.2009), Chilly (24.11.2009), DavitH (26.11.2009), Mephistopheles (24.11.2009)

  22. #613
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա
    ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (26.11.2009)

  24. #614
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???
    ապեր, սպասի պարզենք սա երկու ոտի վրա քայլել գիտի թե չէ

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.12.2009), DavitH (26.11.2009), Բիձա (24.11.2009)

  26. #615
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???
    սաշիկից ինչով ա պակաս

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (08.12.2009)

Էջ 41 199-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191141 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •