Էդ ինքնթիռն էլ երևի Հայաստանն էր չէ??
Իմ կարծիքով կրփկվի Լևոնը, որովհետև սենց մի հատ ասացվածք կա.
-Երկու շուն կռվում են, երրորդնա գալիս ոսկորը վերցնում,
քանի որ Սերժն ու Ռոբը իրար կուտեն, թե ովա փրկվելու էն "շուստրի"-ն կամացուկ կփրկվի: Ու հետո էլ կընկնի Վանոյի մոտ: Դե գնա ու գտի:
Առռիվաաա~~~
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Նայած, թե ինչու է ընկնում ինքաթիռը, եթե գերծանրաբեռնվածությունից, ապա, ոչ Լևոնը, քանի որ նա կասի. “թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ու դուրս կնետվի ինքաթիռից”: Նաև ոչ Սերժը, քանի որ, եթե ինքաթիռը շարունակի վայր ընկնել, ապա նրան դուրս կնետեն սարդիչները, սակայն կարծում եմ, նա վերջին պահին կհասցնի, իր այդ անկրկնելի տխմար ժպիտը շուրթերին, բղավել “Առաջ Հայաստան”: Իսկ երբ հերթը հասնի Ռոբերտին, ապա նա անկասկած կբղավի “Հանուն Ադրբեջանի” և դուրս կնետի ինքաթիռից բոլոր հայերին` ներառյալ ստյուրդեսային ու օդաչուներին:
Այնպես որ, "Լոխ լավ ա, լոխ մունք ենք"
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Նաիրուհի (28.08.2010)
Սերժ Սարգսյանի ցույցի ժամանակ մի ղարաբաղցի պատահաբար հայտնվում է հրապարակում ու զարմանում:
-Ես լոխ մունք ե՞նք:
Կողքից մի կին, որին զոռով գործից հանել մտցրել են ավտոբուսը, բերել ցույցի պատասխանումա:
-Չէ, ԼՈԽԸ մունք ենք է՞, դուք չեք:
Հ.Գ.
Լոխ լյավա, ամա լացս կյամա
Գրառում ունիտազին >>>
<<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
Ոստիկանությունը մտնում ա Լևոնի տուն /Լևոնը բազմոցին նստած ա / ու հրամայում կանգնել: Վերջինս կանգնում է: Ոստիկաններից մեկը բա.
-Արա', ասում եմ հետևի ոտքերի վրա /քոռ շուն իմաստով/:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
… Եվ եղաւ, որ սահմանուած ժամը մօտենում էր, եւ Բեթղեհեմից յանձնաժօղով պիտի գար Հրեաստանի կօղմերը: Եվ Սէրժը իր բոլոր ցեղակիցները եւ ծառաները կանչեց, եւ սորանք ժօղովարանի մեջ յավաքուեցին, եւ մռայլ էին: Եվ Սէրժը խօսեց եւ ասաց. «Ահա ժօղովարանի մեջ փարիսեցիները եւ սադուկեցիները մեծամասնութիւն են, եւ փօքրամասնութիւնը բնաւ պաշտօն չունի: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` երեք յանձնաժօղով ստեղծեմ, եւ նորանցից մեկը Րաբբիին տամ»: Եվ եղաւ, որ սադուկեցիներից մեկը, որ սիրուն երես ուներ եւ առաջուց յաճախորդ կոչուած էր, հանդեսի սրահին մեջ խաղաց, եւ պարեց, եւ Սէրժին հաճելի եղաւ: Սա էլ երդումով խոստացավ, թե կտայ նորան ինչ ուզում է: Յաճախորդն էլ, որ առաջուց խրատուել էր, հանձնաժօղովները ուզեց: Սէրժն էլ հրաման տուեց, եւ ծառաները բերեցին յանձնաժօղովները` սկուտեղի վրայ, որ կատարուի մարգարեների ասածը, թե «տրուիր, եւ կտրուի քեզ»:
… Եվ եղաւ, որ Սէրժը կանչեց իր հարիւրապետերը` եւ զԳրիշը, եւ զԲազազն, եւ զԱրարատն Մահտեսեան, եւ խօսեց սորանց առաջին եւ ասաց. «Ահա դուք յարձակուեցիք Երուսաղեմի ժօղովրդի վրա, եւ բնաւ մխիթարութիւն չգտնեք ձեր օրերումը: Ձեզ բօլորիդ թօշակի ուղարկեմ եւ Վաչօյին բերեմ: Եվ որտեղ ոտք դնեք` տատասկ բուսնի, եւ ձեր երեսի քրտինքով վաստակեք ձեր հացը»: Սորանցից մեկն էլ պատասխանեց եւ ասաց. «Մենք ձայն լսեցինք` հրաման տվողի ձայնը, եւ դա Ռօբի ձայնն էր: Բայց դու էլ նորա կօղքին էիր: Նորա հետ եկար եւ հիմա մենա՞կ ես գնում: Եվ ինչո՞ւ ես կեղծաւորութիւն անում, չէ՞ որ քեզ համար յարձակուեցինք, եւ եթե այդպես չանեինք, հիմա բնաւ պալատում չէիր լինի, այլ այնտեղ, որտեղ լացն է եւ ատամների կրճտոցը»: Ամէն:
Зимой и летом одним цветом
CactuSoul (23.02.2010)
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Հունիսի 20, ուշ երեկո, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային անցակետը: Ահավոր իրարանցում է, աղմուկ-աղաղակ, ճիչեր, հրմշտոց… Մեկը ճամպրուկներն է կորցրել, մյուսը` քարտուղարուհուն… Վաչոն ու Գրիշը արմունկներով ճանապարհ են բացում, ու իրենք մի կերպ մոտենում են մաքսային գոտուն: «Տվեք խնդրեմ տոմսերը», ասում է մաքսավորը: «Տոմսերը ե՛ս եմ առել, ե՛ս», լսվում է Գալուստ Սահակյանի ձայնը…
Սկսվում է զննումը: «Զենք ունե՞ք», հարցնում է պաշտոնյան: «Իմ զենքն իմ հմայքն է», ժպտում է Արմենչիկը եւ մետաղորսիչի արանքով ծլկում… Պաշտոնյան իրեն է դիմում. «թմրանյութ ունե՞ք»: «Ունենք, պետք չի», պատասխանում է ինքը եւ փորձում առաջ անցնել, բայց մաքսավորը փակում է ճանապարհը. «Մի վայրկյան… նյութական կամ մշակութային արժեք ունե՞ք… խնդրում եմ ճամպրուկը բացեք…»: Ստիպված` ճամպրուկը բացում է: «Ծի՞կ», լսվում է ճամպրուկի միջից, ու Սաշիկը գլուխը հանում է… Էս նյութական արժեք չի, Սաշիկն ա», բողոքում է ինքը: «Ոչ, ոչ արտահանումն արգելում ենք որպես ոչ թե նյութական, այլ մշակութային արժեք», առարկում է մաքսավորը: Գրիշը մոտենում է եւ փորձում նրա գրպանը դրամ խոթել: «Կներեք, բայց հրամայել են զույգ օրերին կաշառք չվերցնել», կմկմում է մաքսավորը: «Էդ ո՞ր ախմախն ա էդ հրամանը տվել», գոռում է Քոչարյանը: Այդ պահին մետաղորսիչ սարքով Արթուր Բաղդասարյանի ճամպրուկից ծնգոց է լսվում: «Ուշադրություն մի դարձրեք» էդ ՕԵԿ-ի երկաթյա լեդին ա», ժպտում է Արթուրն ու ներս խցկվում…
Մի կերպ բոլորն անցնում են ստուգումը: Արդեն ինքնաթիռում են: Ս*****րդեսան մոտենում է իրեն. «Մի քիչ կոկա՞»: «Այո, եթե կարելի է` ձողիկով», ժպտում է ինքը… Բայց ինքնաթիռը չի շարժվում: Սկսում են անհանգստանալ: Ներս է մտնում օդաչուն. «Կներեք, բայց ինքնաթիռը չի կարող օդ բարձրանալ: Ինչ-որ ինքնաբուխ մարդիկ մետաղյա ոզնիներ են շարել թռիչքուղու վրա…»: Աննկարագրելի խուճապ է սկսվում: Քոչարյանը մտնում է նստարանի տակ, Աղվան Հովսեփյանը փորձում է կծել օձիքը…
Արթնանում է Էռնեկյանի հետ հանդիպման ժամանակ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լավն էր
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Էդուարդ Շարմազանով - Կենդանակերպի նշանը` նույնը:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է հակասական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք« որ ըստ Շարլ դը Գոլի« մարտի 1-ի համար պատասխանատու են իշխանությունները:
Երեքշաբթի օրը Շարլ դը Գոլի արխիվում կհայտնաբերվի 53 սանտիմետր երկարությամբ մետաղյա ձող:
Չորեքշաբթին ծանր օր է: Կհայտարարեք« որ չի կարելի միշտ դեպի ետ նայել եւ հիշել մարտի 1-ը« թե չէ վիզներդ կծռվի:
Հինգշաբթի երեկոյան վզի կոմպրեսը կփոխեք: Բութ ցավ« աչքի ընկնելու ձգտում« դեպրեսիա:
Ուրբաթը բարեհաջող օր է: Տեսակետ կհայտնեք« որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղաշրջման փորձ է կատարել: Կենցաղային պայմանների բարելավում:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք Սերժ Սարգսյանի վստահված անձանց շրջապատում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Թորոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա քաղաքական կարիերան:
- Չե՛մ տա:
- Ներեցեք:
- Հրաժարական չե՛մ տա: Եղել եմ, կամ ու կլինեմ ԱԺ նախագահ:
- Ասում են, որ ձեզ ուզում են նշանակել Ֆրանսիայում ՀՀ դեսպան: Պատկերացնո՞ւմ եք, Մոնմարտր, Մուլեն-Ռուժ, գիշերային թիթեռնիկները կանչում են… Այնտեղ մի հրաշալի փողոց կա…
- Չե՛մ տա:
- Լավ, լավ, դուրս եկեք սեղանի տակից: Եվ այնուամենայնիվ, ձեզ դժվար թե հարցնեն: Ասում են` Ռոբերտ Քոչարյանը Ջոնիկի փոխարեն դեպուտատ է դառնալու, հետո` ԱԺ նախագահ…
- Ասում եք Քոչարյա՞նը… Հըմ… Պաղդոն է մուա… ի՞նչ էիք ասում Փարիզի մասին…
- Լավ, իսկ ձեր տիկնոջ… Ի՞նչ պատահեց, դուրս եկեք սեղանի տակից… Հարցնում էի` ձեր տիկնոջ հե՞տ եք մեկնելու Փարիզ:
- Ուի, ուի, այո… Նույնիսկ համայնքի առջեւ առաջին ճառս եմ պատրաստել: «Մսյե, ժե նե մանժ պա սիս ժուղ»…
- Իսկ թե Քոչարյանի փոխարեն այնուամենայնիվ դեպուտատ դառնա մու…
- Մուխանաթ հարցեր եք տալիս: Հրաժարական չե՛մ տա:
- Ի՞նչ կարծիքի եք մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին:
- Դրանում պետք է ընդգրկել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:
- Կազմո՞ւմ, թե՞ մեղադրական մասում:
- Նայած թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները…
- Լավ, անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Օ~, գարնանը տեսականին այնքան մեծ է…
- Ձեր սիրած խմիչքը:
- Չեմ օգտագործում:
- Ձեր սիրած ֆիլմը:
- «Ռուսաստանի կայսրության թագը»: Հասկանո՞ւմ եք, Հայաստանի ԱԺ նախագահի աթոռը պիտի դիպչի ա՛յ սրան (մատով ցույց է տալիս):
- Ձեր սիրած երգը:
- Ստոր հերյուրանքներ են: Իմ պատուհանի տակ ոչ ոք սերենադ չի երգել:
- Ձեր սիրած բանաստեղծությունը:
- «Կամակոր այծիկը»: Նա է՛լ չէր ուզում հրաժարական տալ…
- Ձեր հոբբին:
- Ազատ ժամերին օրենքներ եմ գրում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բա գիտե՞ք, որ Տիգրան Թորոսյանը ԱԺ բոլոր մուտքերի մոտ մկնդեղ է լցրել:
Ի դեպ` անեկդոտի շրջանառության հեղինակային իրավունքը պատկանում է «Հանրապետական» խմբակցությանը:
ՉԻ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՍԵՐԺԱՁՈՆ
Գործերից բազում հոգնած
Արարչագործ մեր Աստված
Մի օր ննջեց, երեւի,
Որ հանձնեց մեզ խևերին:
Հայաստան եկավ ժանտախտ՝
Անգրագետ, տհաս, անտակտ:
Սարից իջավ մի մոնղոլ,
Ձեռքին՝ մահակ ու դհոլ:
Ռոբիկի փեշից ծածուկ
Հայտնվեց մի դուրսպրծուկ՝
Երկնային ծաղրի ջրվեժ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:
Բաղրամյան նստավայրով,
Ճարտասանությամբ այրող
Հազարամյա հայերին
Բանտերում դարձրեց գերի:
Ժուչոկների մեծ վարպետ,
Մկների սեղանապետ,
Ցանկացավ իշխել հավերժ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:
Փող է դիզում Սաշիկով
Ու փող կրվում յաշչիկով:
Հետո գալիս «Բարգավաճ»,
Ու թե՝ «Հայաստան, առաջ»:
Ձեռք է համբուրում Կրեմլում,
Իլհամին ասում՝ «լյուբլու» :
Այսպիսի ունենք մի … հրեշ,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:
Հանցագործ ու սանձարձակ
Քոչարյանով մարդ դարձած,
Վոյինի անշուք մի ստվեր,
Ու անունն էլ, կարծեմ, Սերժ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ