User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    «Մասիսում թուրքերի հոտը դեռ մնացել է... ես առաջարկում եմ ասել ոչ» «ո՛չ, ո՛չ, ո՛չ»

    (c) Կարապետիչ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (17.10.2009), Mephistopheles (17.10.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մասիսում թուրքերի հոտը դեռ մնացել է... ես առաջարկում եմ ասել ոչ» «ո՛չ, ո՛չ, ո՛չ»

    (c) Կարապետիչ
    ոչ թե գեղեցկությանն են նայում այլոտքից գլուխ նաում են մեր աղջիկներին…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.10.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Կարապետիչ, Կարապետիչ մինչև վերջ!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (17.10.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ թե գեղեցկությանն են նայում այլոտքից գլուխ նաում են մեր աղջիկներին…
    այն անմեղ…պորտները բաց, որ իբր շատ գոհ ենք հիմա էլ ուզում են թուրքին բերել տարածաշրջան…

    …աչքիս Լևոնը լուրջ մրցակցություն ունի…

  8. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Էս Արամ Կարապետյանը Լևոնի հետ չէ՞ր միտինգ անում:
    Փաստորեն ով միտինգ ա անում ինքը վազում ա մասնակցելու՞:
    էսպես չի մնա

  9. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

    ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Բյուրոյի գաղտնի նիստն է: Որպեսզի կոնսպիրացիան լիարժեք լինի, անցկացվում է Վալեմ-պլազայի թուրքական սրահում: «Ֆեյս-կոնտրոլի» փոխարեն գործում է «Փոր-կոնտրոլ» համակարգը. ներկաները հերթով մոտենում են, փորերը հպում էլեկտրոնային վահանակին, եւ իդենտիֆիկացիայից հետո սրահի գաղտնի դուռը բացվում է: «Բա Դավիթ Լոքյանը ո՞նց ա մտնելու», մտահոգվում է Հրանտ Մարգարյանը: «Դու որ փորդ կպցնես, էդ դուռը կես ժամ չի փակվելու, սաղ էլ կհասցնեն մտնեն», ծիծաղում է ինքը...

    Բոլորն արդեն սրահում են: Գաղտնի նիստը սկսվում է, բայց կողքի սենյակի բաց դռնից հեռուստացույցի ձայն է լսվում: Ալվարդ Պետրոսյանը ֆուտբոլ է նայում: «Ալվարդ, էդ տելեվիզրի ձենը կտրի», գոռում է ինքը: «Ձեւը չգիտեմ», լսվում է ներսից: «Պուլտի վրա մի հատ կոճակ կա, վրան գրած ա Զորի, սեղմում ես` ձենը կտրում ա», գոռում է ինքը...

    Վերջապես հաջողվում է նիստը սկսել: «Օրակարգում երկու հարց կա», ասում է ինքը: «Քյաբաբը ե՞րբ են բերում», տեղից հարցնում է Կիրո Մանոյանը: «Չէ, էդ երրորդ հարցն ա», ճշտում է ինքը ու շարունակում. «Ուրեմն` պիտի որոշենք, թե ում հրաժարականն ենք պահանջում»: Բոլորը վախեցած նայում են իրար... «Եկեք մի հատ մեծ պլակատ գրենք` պահանջում ենք Հայաստանի նախագահի հրաժարականը: Բայց Հայաստան բառից առաջ պուճո՜ւր տառերով գրենք «պատմական», որ ոչ մեկը չջոգի», առաջարկում է ինքը... Այդ պահին ներսի սենյակից Ալվարդի ձայնն է լսվում. «Զվուկը իջացրել եմ, բան չի լսվում, բայց Սերժը էլի ժպտում ա»: «Թո՜ւ, ուրեմն թուրքերը էլի գոլ են խփել», լսվում է անկյունից... «Իսկ չի լինի՞ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ պահանջեք», անհամարձակ հարցնում է մեկը: «Երեք հատ պորտֆել», լսվում է Գառնիկ Իսագուլյանի ձայնը սեղանի տակից: «Ես իրեք հատ չամադան եմ տալիս», լսվում է Քոչարյանի ձայնը չգիտես որտեղից: «Լավ, աճուրդը հայտարարվում է բացված», ժպտում է ինքը ու ձեռքերը շփում. «Քյաբաբը բերեք»: Ներս է մտնում Արմենչիկը` մատուցարանը ձեռքին...

    Արթնանում է «Էրգիր» ռեստորանի VIP սրահում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.10.2009), dvgray (18.10.2009), Elmo (17.10.2009), Enigmatic (22.10.2009), Norton (17.10.2009), Rammer (18.10.2009), Քամի (18.10.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի: «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան: Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում: Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է: Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից: Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում: Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ցանցառության վկայություն: Էս նոր տեսությանն էլ կհարմարվեինք, բայց ընդամենը քիչ առաջ ազգս տեսավ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը ծափ զարկում ու հրճվալից ծիծաղում` Թուրքիայի խփած ամեն գոլից հետո: Էս արարքը ոչ հին հոգեբանությամբ է լավ բան նշանակում, ոչ էլ` նոր: Մեկ էլ հիշեցի, թե ինչպես էին հուլիստասնյոթյան հանդիպումից հետո հայկական հեռուստաալիքները տարփողում, թե Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ բարձր է եղել, իսկ Իլհամ Ալիեւը` Նալբանդյանի օրի:

    Ինքս կադրերը չեմ տեսել, այդպես փոխանցում էին պատասխանատու լրագրողները: Ու հիմա, new հայկական հոգեբանական գիտությամբ հարստացած, ետ նայելով Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո առաջինի բարձր տրամադրության մասին պաշտոնական հաղորդագրություններին` սկսում ես մտածել, որ բարձր տրամադրության մասին նոր հիպոթեզը առաջացել է հուլիսի 17-ին Սերժ Սարգսյանի ունեցած բարձր տրամադրությունից հետո: Բայց գիտական այս նոր թեզը շատ հարցերի պատասխան է տալիս. օրինակ` ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գոլ խփելուց հետո ուրախանում, տոնում, շնորհավորում էին իրար, որովհետեւ ահավոր անվստահ էին զգում իրենց, ահավոր ճնշված էին, համարյա` խուճապահար: Դրա համար էլ երկրորդ գոլը խփեցին` ի նշան իրենց հոգեբանական անվստահության: Իսկ մեր ֆուտբոլի հավաքականի տղերքը դաշտում ոչ թե կզել էին, այլ պպզել` ի նշան իրենց վստահության, հոգեբանական վստահության : Իրենք վաբշե հարց չունեն, որովհետեւ Նեմեցի նման մեծ ախպեր ունեն: Ու էս պատճառով էնքան վստահ են` հոգեբանորեն, որ պալոժ չեն համարում ֆուտբոլ խաղալ. թող լոխ թուրքերը խաղան ֆուտբոլ: Իսկ իրենք հազիվ Թուրքիա են հասել` գործ-մործ կկպցնեն: Ի դեպ, շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է ՀՖՖ նախագահը իր գործող շեֆին համարյա մի կողմ բրդելով` սեղմում Աբդուլլահ Գյուլի ձեռքը: Որ պրոցեսները այսպես գնան, Գյուլը կարող է դառնալ հայ օլիգարխների նոր շեֆը. այնպես որ, հիմիկվանից հարաբերություններ սադավորելը վատ բան չի :

    ՀԳ. Նյութի սկզբում հիշատակված հոգեվերլուծության ընթացքում մեր new հոգեբանը այդպես էլ չանդրադարձավ Նալբանդյանի թշերի հետ կապված հռչակավոր դրվագին: Նեոհայկական հոգեբանությունը առայժմ չի գտել այս ֆենոմենի բացատրությունը: Իսկ դիվանագիտական շրջանակներում այլեւս չի հիշատակվում Էդվարդ Նալբանդյան երկարաշունչ արտահայտությունը: Երբ խոսք է գնում ՀՀ ԱԳ նախարարից, խոսողը ասում է` «Պոնչը», եւ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    www.nikol.am

    Խմբ. կողմից - Նեոհայկական հոգեբանության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում իրականացված դատահոգեբանալինգվիստիկական փորձաքննությունն է, որից բխում է, որ Փաշինյանը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ընդունակություն ունի: Թերեւս սա է պատճառը, որ սպասվող դատավարության ժամանակ իշխանությունները որոշել են Փաշինյանին եւ նիստերի դահլիճը իրարից բաժանող զրահապատ ապակի ունենալ: Մտահոգության տեղիք է տալիս միայն այն, որ դատավոր Մացոն եւ դատախազ Փիլոյանը անպաշտպան են մնալու Նիկոլի առաջ: Չի բացառվում, սակայն, որ նրանք կասկաներով ներկայանան դատական նիստին :

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.10.2009), Chuk (18.10.2009), Nadine (22.10.2009), Norton (18.10.2009), Տրիբուն (18.10.2009), Քամի (22.10.2009)

  13. #8
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Տիգրան Կարապետյանն իրեն համարում է միակ ընդդիմադիր գործիչը Հայաստանում

    «Լևոն Տեր–Պետրոսյանը խելացի մարդ է և ասելով, որ 2 ամսով դադարեցնում է հանրահավաքների անցկացումը, քանի որ վտանգ է սպառնում մեր պետականությանը՝ նա պարզապես ձեռքերը լվանում է»,– կարծում է Տիգրան Կարապետյանը։

    Ժողովրդական կուսակցության նախագահն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, թե Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը այնքան դեսպաններ ուղարկեցին դուրս և այնքան բաներ խոստացան, որ այժմ պատանդ են դարձել։

    «Եվ՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փլուզեցին քաղաքական դաշտը՝ հավասարեցնելով այն զրոյի։ Իսկ միտինգները կդադարեն, ոչ թե 2 ամսով, այլ 12, 22 ամսով։ Իսկ քաղաքական դաշտում ես եմ մնացել որպես ընդդիմադիր և քաղաքական գործիչ, ծայրահեղ, բայց ընդդիմադիր։ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան չկա։ Կա հանրապետական, որը ներքին պառակտումներ ունի։ Նրանք ում սատարում են, նա պարտվում է, եթե Գալուստ Սահակյանը որևէ մեկին սատարում է, հաշվեք, որ պարտվել է, իսկ ես չեմ փոխում իմ կողմնորոշումները»։

    Tert.am

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.10.2009), Kuk (21.10.2009), Mephistopheles (22.10.2009), Ungrateful (23.10.2009), Աբելյան (22.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •