Բա.. ինչից եք խաբար...թուրքերի հախից եկել ենք ու էշի ականջում քնած ենք:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ձեր ուշադրությանը նեկայացվող հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ցավոք, դժվար է միանշանակ պնդել, թե ովքեր են զրուցակիցները, բայց ուշագրավն այն է, որ զրուցակիցներից մեկն ակնհայտորեն խոսում է Ցյուրիխից, ու հենց այս փաստն էլ ստիպել է, որ առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այս գաղտնալսման վրա: Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ այս խոսակցությունն ընդհանրապես կապ չունենա քաղաքականության հետ, բայց ամեն դեպքում, կարծում ենք, գաղտնալսման սղագրությունն իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, մասնակի կրճատումներով:
- Ալո՛, շեֆ, շտապ խոսելու բան կա, ստեղ իրավիճակը բարդանում ա
- Մի խանգարի, Էդիկ, ես կարեւոր միջոցառման եմ: Կարմիրի վրա հարյուր հազար...
- Ի՞նչ կարմիր, շեֆ, ի՞նչ հարյուր հազար
- Քո հետ չեմ, Էդուարդ: Ասեցի` խանգարում ես, ես կարեւոր միջոցառման եմ: Դե լավ, արագ զեկուցիր:
- Էս խշշշ... խշշշ...-ը ասում է ստորագրելուց հետո ելույթ պիտի ունենամ ու մի երկու բան ասեմ:
- Ի՞նչ պիտի ասի
- Ես հարցրեցի, ասեց էն ինչ որ բանավոր պայմանավորվել ենք, բարձրաձայն պիտի ասեմ
- Վայ ես քու խշշշ... խշշշ...
- Հա, շեֆ, ես էլ եմ այդ կարծիքին:
- Քո հետ չեմ, Էդո: Թյու՜...Եվս հարյուր հազար կարմիրի վրա...
- Շե՛ֆ...
- Դու արդեն լրջորեն ես խանգարումՈւրիշ ի՞նչ կա:
- Բա որ ելույթ ունենա՞:
- Մոնտաժ կանենք:
- Ախր մենակ «Հ1»-ը չի, ուրիշ մարդիկ էլ կան:
- Վայ խշշշ... խշշշ... խշշշ...
- Ոչինչ, շեֆ, էս անգամ սեւի վրա դիր, ես մի բան կմտածեմ
Երկու րոպեից.
- Ալո՛, շե՛ֆ:
- Մի րոպե, Էդո: Սեւի վրա` հարյուր հիսուն հազարՀա, ասա, հիմա՞ ինչ կա:
- Ասում ա համաձայն եմ ոչ մի հայտարարություն չանել, բայց ստորագրելուց հետո տեսախցիկների առջեւ լեզու եմ հանելու
- Ոչ մի դեպքում: Կամ էլ, որպես փոխզիջումային տարբերակ, թող ինքը լեզու հանի, դու էլ ձեռքով չանչ արա:
- Էդ ո՞րն ա, շեֆ
- Էն որ չանչ են անում ու ասում են «վա՜յ, թաղեմ քեզ»: Նայի՞, այ սենց... Հո՛պ, ձեզ չեմ ասում: Չէ, չէ, հինգ հարյուր հազար չդրեցի...
- Շեֆ, ի՞նչ պատահեց:
- Հեչ, միջոցառման մասնակիցները ժեստս սխալ հասկացան: Վայ ես ձեր խշշշ... խշշշ... խշշշ...Պահանջվում է պատասխանատու վճիռներ կայացնելու կամք եւ վճռականություն...
- Շեֆ, ի՞նչ պատահեց
- Ի՞նչ պիտի պատահի, էս նեղ մաջալին ուղերձս են նկարում: Հիմա ես քանի՞ տեղից կիսվեմ: Կարմիրի վրա` հարյուր հազարՔո հետ չեմ, Էդո: Էդ կամերան անջատեք, մի՛ խանգարեք...
- Լավ, շեֆ, ստեղ ինձ արդեն նեղում են, ես գնացի
Կարծում ենք` այս գաղտնալսումը կարող է որոշ լույս սփռել Ցյուրիխում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների վրա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (15.10.2009), dvgray (16.10.2009), Mephistopheles (15.10.2009), murmushka (15.10.2009), Norton (15.10.2009)
Գյուլի բեղերին մեջ գտնվող աղբյուրնները հայտնում են, որ երեկվա խաղից հետո Գյլուը առաջարկել է Սեռժին բոլոր ֆուտբոլի խաղերը միասին նայել... Մասնավորապես ասել է հետևյալը.
-Ախպեր էս ինչ կայֆարիկ դեմք ես դու: Էս ինչքան ուրախացրիր ինձ: Ծափ -ծափ...Միշտ ես սենց դեմք թե որ քաշում ես նոր? Ես ավելին ասեմ: Առաջարկում եմ քեզ դառնալ թուրքիայի հավաքականի թասլիմանը, մեր`չիբուռաշկեն:
Սերժը պատսախանել է որ նախաարձանագրություններ կկազմի այդ հարցի շուրջ և կդնի համահայկանան չեբուռաշկեքի քննարկման:
Նախագահի մամուլի խոսնակ Է. Շարմազանովը այն հարցին թե ինչու է նախագահը "քահ-քահ" ծիծաղում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ՝ պատասխանել է. "Պարոն Նախագահը քահ-քահ ծիծաղում է երբ մենակ է լինում"
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հերքում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե գնդակը թուրքական դաշտում է: «Արտգործնախարար Նալբանդյանն այս պահին ՀՀ տարածքում է եւ չի մասնակցում նախագահի` Թուրքիա կատարած այցին», ասված է հայտարարության մեջ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ վաճառվում է հրաժարականի պահանջ: Գինը` պայմանագրային: Հնարավոր է նաեւ փոխանակում երեք պորտֆելի հետ` հավելավճարով: Առաջարկությունների համար դիմել մինչեւ հոկտեմբերի 16-ը:
Վահան
Վերջին խմբագրող՝ Kuk: 15.10.2009, 21:48:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
dvgray (16.10.2009), Mephistopheles (15.10.2009), Norton (15.10.2009), Տրիբուն (16.10.2009)
Mephistopheles (15.10.2009)
Մի փոքրիկ ալեգորիա պայքարող և սողացող հայերի մասին.
ՄԵՂՈՒՆ ՈՒ ՃԻՃՈՒՆ
Մի խոսք կուզեմ այսօր ես այդ ազգին ուղղել.
- Փուչ ազգ ես դու, դատարկ ու շատ ողորմելի:
Մ.Լերմոնտով«Վերջին նորամուտը»
Մի անգամ աղբահորի որդը որոշում է մեղվին իրեն հյուր կանչել:
- Այ հարևան, նույն բակում ապրում ենք, դու ծաղկանոցում, ես արտաքնոցում և իրար մոտիկից չենք ճանաչում: Մի արի հանդիպենք, նստենք, մի քիչ դեսից-դենից զրուցենք, ավելի մոտիկից իրար ճանաչենք: Թե չէ իրարից էսպես հեռու մնալով, մեկս մյուսից հեռու պահելով ինչ դուրս կգա:
Մեղուն հրավերն ընդունում է և մի լավ արևոտ օր նեկտարով ու ծաղկափոշով լավ բեռնված, տունդարձի ճամփին որոշում է հանդիպել նաև իր հարևան ճիճվին՝ հավաքած բերքից մի բան էլ նրան հյուրասիրել ու բաժին հանել: Ճիճուն մեղվին շատ լավ դիմավորում է, հյուրասիրությունն ընդունում է, բայց նկատում նաև.
- Զուր տեղն էլ չարչարվել, բերել ես, միևնույնն է, չեմ ուտելու: Տես, չորս կողմս կերը բոլ-բոլ է:
Եվ որդը ինչքան տքնում է մեղվին ներս հրավիրել, իր կողմից հյուրասիրել իր ունեցածով, մեղուն համառորեն հրաժարվում է աղբահորը իջնել և գարշահոտանքից շունչը պահած վերևից ասում է.
- Այ հարևան, այ ճիճու, բա էս տեսակ ապրել կլինի, էս ինչ է քո կյանքը էս հորում: Բա սա Աստծո ստեղծած արարածին արժանի կյանք է՞: Որդը մի քիչ զայրացած հարցնում է.
- Իսկ էդ քո կյանքը ո՞նց է որ:
Մեղուն պատմում է.
- Լույս ու արև եմ միշտ տեսնում, հազար ծաղկից բուրմունք առնում, նրանցից փոշի-նեկտար քամում, չարչարվում եմ, տուն եմ բերում: Երբ որ պետք է տանս համար կռիվ եմ տալիս, պատահում է կռիվներում նաև զոհվում եմ:
Ճիճուն՝ կուշտ ու ինքնագոհ, ներքևից արձագանքում է.
- Այ, տնաշեն: Այդ ամենը մի բանի համար չէ՞. որ կարողանաս նախ դու ինքդ
ապրես, հետն էլ սերունդ տաս, նրանց պահես:
- Միանգամայն ճիշտ ես,- համաձայնվում է մեղուն: Իսկ որդը շարունակում է.
- Էհ, իմ ապրելն էլ է դրա համար, այդ նպատակն ունի: Բայց առանց վտանգի ու չարչարանքի: Կերը միշտ վերևից գալիս է, հորում էլ ինձ համար ոչ մի վտանգ չկա: Համ իմ կերի հարցը, համ ապաստանիս պահպանումն ու անվտանգությունը հոգում է ուրիշը՝ ինձանից ու քեզանից շատ ու շատ հզորն ու զորեղը: Իսկ դու իմ չափ ապահովված ու պաշտպանված չես: Կարող է երաշտ լինի, ցուրտը խփի՝ սոված կմնաս: Քամին ու անձրևը գա, հրդեհ լինի՝ անտուն կմնաս: Իսկ ես, տեսնում ես, միշտ կուշտ եմ ու ապահով:
- Բա որ հանկարծ սա փուլ գա, կամ էլ որոշեն հորը լցնել, ի՞նչ ես անելու:
- Դա շատ հազվագյուտ է լինում: Բայց եթե նման բան պատահի, սողեսող մի կերպ կգնամ մի նոր հոր կգտնեմ ու էլի երկար ժամանակ անհոգ ու ապահով կապրեմ:
Մեղուն՝ շշմած ու ափշահար, իր վերջին փաստարկն է բերում:
- Ինձանից գոնե մի քիչ վախենում են, ասում են թե կարող է կծել, բայց քեզ ով տեսավ, տեղում լխճում է:
Ճիճուն ինքնագոհ բացատրում է.
-Ինձ ճիշտ է, լխճում է հենց առաջին պատահածը, բայց մի մոռացիր, հարևան, միայն այն դեպքում, եթե ես հանկարծ այս աղբահորից դուրս եմ գալիս, հայտնվում եմ արևի տակ: Իսկ ինձ ինչ պետք է, ինչ շունս է սատկել, որ ես դուրս գամ իմ ապահով այս ապաստարանից և հայտնվեմ արևի տակ, գետնի վրա: Իսկ դու մի մոռացիր, որ էդ քո խայթելուց հետո ինքդ էլ սատկում ես: Այնպես որ, հարևան, գնա ու մտածի, թե որս ենք արդյոք ճիշտ կյանքով ապրում: Թե միտքդ փոխես, քո համար մի լավ տեղ էս հորում միշտ էլ կգտնեմ:
Եվ բաժանվեցին, ամեն մեկը մնալով իր կարծիքին:
Այդ օրվանից հետո մեղուն նույնիսկ չէր էլ թեքվում այդ կողմը: Բայց մի օր խիղճը չտվեց, գնաց որ զգուշացնի որդին վերահաս վտանգի մասին.
- Լսիր, հարևան, գլխիդ ճարը տես, թե չէ վերանալու էս:
- Ինչ է պատահել, հիմա ինչ ես ասում, - հեգնանքով հարցնում է ճիճուն:
- Մարդը նոր բան է հնարել, կոնքաման են ասում: Զանգվածաբար տների ներսում արդեն դրանցից են դնում, քո այս հանգրվանիդ նման արտաքնոցներն էլ աշխարհի երեսից իսպառ վերացնում են…
Վլադիմիր Հարությունյան
Վերջին խմբագրող՝ Ariadna: 16.10.2009, 15:10:
When life gives you lemons, make lemonade
Մինիստր ջան, չէի տեսել գրառումդ
Ռուբեն Մելքոնյանի՞ն: Ճանաչում եմ, ինչպե՞ս կարող եմ չճանաչել... մեր դասախոսների բացակայության ժամանակ փոխարինում էր: Բայց հեռախոսի համարը և տան հասցեն չգիտեմ, շատ-շատ ավտոյի մակնիշը ասեմ և թե որտեղ է ճաշում
Բայց չգիտեի, որ արդեն զամդեկան ա... թուրքագիտության ամբիոնի հաշվով դե հույս էլ կարող է չունենալ
Իսկ ի՞նչ է պետք![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.10.2009, 15:12:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի իրականացրած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը եւ այդ գործընթացում ՀՀ արտգործնախարարի առանցքային դերակատարումը, մեծապես կարեւորելով միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացվածության հրամայականը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ արդի մարտահրավերներին դիմակայելու միակ երաշխիքը ՀՀ արտգործնախարարի լիազորությունների եւ պարտականությունների օրենսդրական ամրագրումն է, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն է°լ ավելի կամրապնդի Հայաստանի միջազգային հեղինակությունը, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանի` տարածաշրջանային գերտերություն դառնալու ճանապարհին: Եվ այսպես.
Օրենք Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի
մասին ¥նախագիծ¤
Հոդվ. 1. Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը ¥այսուհետ` արտգործնախարար¤ հանդիսանում է ՀՀ սեփականությունը:
Հոդվ. 2. Արտգործնախարարի թշերը, ծոծրակը եւ այլ մարմնամասերն օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ եւ որեւէ պարագայում արտաքին քաղաքականության օբյեկտ չեն հանդիսանում:
Հոդվ. 3. Արտգործնախարարի զույգ թշերի մասնակի եւ ¥կամ¤ համընդհանուր քաշքշումը կարող է իրականացվել բացառապես փոխադարձ իրավահավասարության սկզբունքի հիման վրա` միջազգային նորմերի շրջանակներում:
Հոդվ. 4. Արտգործնախարարի թշերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ ¥կամ¤ այլ ոչ բարեկամական գործողություն ընկալվում է որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության թշերի նկատմամբ եւ կարող է առաջացնել պատասխան համարժեք գործողություններ:
Հոդվ. 5. Խստիվ արգելվում է.
ա. Արտգործնախարարին մի վայրից այլ վայր տեղափոխել առանց նրա գրավոր կամ բանավոր համաձայնության,
բ. Արտգործնախարարին տրված հրահանգները գրել անձեռոցիկների, զուգարանի թղթի ու սանիտարահիգիենիկ կարիքների համար նախատեսված այլ պարագաների վրա,
գ. Այս կամ այն գործողությունը կատարելու դեպքում արտգործնախարարին խոստանալ քաղցրավենիք, խաղալիքներ եւ այլ նյութական արժեքներ, որոնք կարող են տվյալ պահին ազդել իրավիճակը սթափ գնահատելու` նրա կարողությունների վրա:
Հոդվ. 6. Արտգործնախարարի գործառույթները միայն արտաքին քաղաքականությամբ չեն սահմանափակվում:
ՀՀ տարածքում գործող քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները պարտավոր են քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում դժգոհություններ ունենալու պարագայում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջել արտգործնախարարի հրաժարականը:
Սույն պահանջը որեւէ քաղաքական եւ իրավական հետեւանք չի առաջացնում:
Հոդվ. 7. Արտգործնախարարի տեղափոխումը, կերակրումն ու խնամքն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Թշերի ամորտիզացիան եւ հետվերականգնողական խնամքն իրականացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով:
Հոդվ. 8. Արտգործնախարարի ստորագրած միջազգային համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը ենթակա են վավերացման միայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից հետո:
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ողջամիտ ժամկետներում:
Հուսով ենք, Ազգային ժողովն այնքան ողջամտություն կունենա, որ սույն օրինագծի շուրջ քննարկումները կծավալի արտգործնախարարի բացակայությամբ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ