User Tag List

Էջ 5 192-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 2876 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #61
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրել եմ, Լյով. «Չորրորդ Իշխանություն»:
    Տեսել եմ, խոսքս հեղինակի` լրագրողի մասին էր
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  2. #62
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսել եմ, խոսքս հեղինակի` լրագրողի մասին էր
    Նմանատիպ դեպքերում սովորաբար չի գրվում հեղինակի անունը, ամեն դեպքում` «Չորրորդ Իշխանություն» թերթում չի գրվում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #63
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ

    Վարող - Եվ այսպես, եթերում "Հրաշքների դաշտ" հեռուստախաղն է: Այսօրվա խաղի մասնակիցներն են. Վազգեն Մանուկյանը երկաթգծի կայարանից, Վահան Հովհաննիսյանը Խանասորից եւ Ալիկ Հարությունյանը Փարիզ-Գիշի ուղիղ չվերթից: Այսօրվա առաջադրանքը բավականին բարդ է. միջազգային հեղինակավոր կազմակերպություն` երեք տառով: Տեղեկացնեմ, որ դա "Միացյալ ազգերի կազմակերպություն" անվանման հապավումն է: Եվ այսպես՝ խնդրեմ, պրն Մանուկյան, պտտեք թմբուկը: Հրաշալի է, դուք ստացաք 4.9 միավոր: Եթե ձեզ լավ պահեք՝ կդառնա 5.01 միավոր:

    Վազգեն Մանուկյան - Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի նախ իմ ողջույնը հղել Սեյրանին: Սեյրա՛ն, որտեղ բռնել եմ... Դե լավ, տառ եմ ասում: "Մ":

    Վարող - Այո՛, կա՛ այդպիսի տառ: Կցանկանայիք միանգամից ամբողջ բա՞ռն ասել:

    Վազգեն Մանուկյան - Իհա՛րկե: ԱԺՄ:

    Վարող - Ոչ, դուք դուրս եք մնում գնացքից... ներեցեք՝ խաղից: Պրն Հովհաննիսյան, խնդրեմ, պտտեք թմբուկը: Հրաշալի~ է: Դուք ունեք 8 տարի... ներեցեք՝ 8 միավոր:

    Վահան Հովհաննիսյան - Միանգամից տառ ասեմ, չէ՞: "Դ":

    Վարող - Չկա այդպիսի տառ: Բայց ներեցեք՝ դուք ի՞նչը նկատի ունեիք:

    Վահան Հովհաննիսյան - Ո՞նց թե ինչը: "Դրո" կառույցը...

    Վարող - Անցնենք առաջ: Թմբուկը պտտելու հերթը Ալեքսան Հարությունյանինն է: Այո~, ձեզ բաժին ընկավ 11 ցուցմունք... ներեցեք՝ միավոր:

    Ալեքսան Հարությունյան - Նախ, օգտվելով առիթից, ես կցանկանայի ողջույններ հղել իմ ընկերներին, եթե, իհարկե, նրանց թույլատրվում է հեռուստացույց նայել...

    Վարող - Թույլատրվում է, նրանց հիմա ամեն ինչ թույլատրվում է: Տառ ասեք:

    Ալ. Հարությունյան - "Ա":

    Վարող - Այո, կա՛ այդպիսի տառ: Միանգամից ամբողջ բա՞ռը կասեք:

    Ալ. Հարությունյան - Ոչ, միանգամից ամեն ինչ ասելու սովորություն չունեմ: Կասեմ հաջորդ տառը: "Կ":

    Վարող - Կա՛ այդպիսի տառ: Գուցե հիմա՞ ամբողջ բառը կասեք:

    Ալ. Հարությունյան - Հիմա, իհարկե, կասեմ: "Կասե՛տ":

    Վարող - Թյու~... ռեկլամնայա պաուզա:
    No 326, հունվարի 22, 2002 թ., երեքշաբթիի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #64
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    էսի ավելի լավն ա
    ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ

    Վարող - Եվ այսպես, այսօրվա խաղին մասնակցում են. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը (խնդրում են կտրող-ծակող գործիքներ չշպրտել), դաշնակցական Վահան Հովհաննիսյանը (կամաց, դահլիճում կանայք եւ երեխաներ կան) եւ պանծալի դատախազ Աղվան Հովսեփյանը (մի՛ փախեք, շոուն նոր է սկսվում): Այսօրվա առաջադրանքը մասնակիցների համար բավականին բարդ է. ՀՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխիքը: Հինգ տառ: Որպես հուշող միտք ասեմ, որ խոսքը զինված ուժերի մասին է: Եվ այսպես, պարոն Հարությունյան, պտտեք թմբուկը: Այո~, դուք ունեք 360 անվճար միավոր...

    Դ. Հարությունյան - Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ հովանավորներին՝ "ԱրմենՏել" ձեռնարկությանը եւ անձամբ պարոն Յորղուլասին: Ասում եք` անվտանգության երաշխավո՞ր: Խնդրեմ: "Ա":

    Վարող - Կա՛ այդպիսի տառ: Եվ նույնիսկ՝ երկու հատ: Այնպես որ՝ դուք ստանում եք 720 հունական դրահմ: Գուցե ամբողջ բա՞ռը կասեք:

    Դ. Հարությունյան - Իհարկե: "Րոպեավճա՛ր":

    Վարող - Պարոն Հովհաննիսյան, հիմա դու՛ք պտտեք թմբուկը: Ոչ, ոչ, ատրճանակինը չէ, այս մեկը: Սեկտոր "պրի՛զ": Պարոն Հովհաննիսյան, ես ձեզ առաջարկում եմ Ալաշկերտի մարզը...

    Վ. Հովհաննիսյան - Պրի՛զ:

    Վարող - Նաեւ Մուշը...

    Վ. Հովհաննիսյան - Պրի՛զ:

    Վարող - Նաեւ Սասունը, Վանը եւ Արդահանը...

    Վ. Հովհաննիսյան - Ասում եմ՝ պրի՛զ: Դրանք որ տաք՝ հետո հանուն ինչի՞ պիտի պայքարեմ:

    Վարող - Համոզեցիք: Խնդրեմ, մրցանա՛կը: "Հրաշքների դաշտ" հեռուստախաղից ձեզ հիշատակ կմնա այս հրաշալի սվինը... Կարող եք կոխել՝ ուր կամենաք... Խնդրեմ, պարոն Հովսեփյան, պտտեք թմբուկը:

    Աղվան Հովսեփյան - Նախ, թույլ տվեք ողջունել ընկերներիս: Պրիվետ, Գուգո ջան, ոնց որ պայմանավորվել էինք... Իսկ հիմա տառ ասեմ: Ասում եք՝ անվտանգության երաշխավո՞ր, խնդրեմ: "Կ":

    Վարող - Կա՛ այդպիսի տառ: Միանգամից ամբողջ բա՞ռը կասեք:

    Ա. Հովսեփյան - Իհարկե՛: "Կուկու՛":

    Վարող - Ճիշտն ասած՝ ես երկիրը նկատի ունեի, ոչ թե նախագահին... Ռեկլամնայա պաուզա:
    No 332, փետրվարի 5, 2002 թ., երեքշաբթի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #65
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Չգիտեմ գրվածա եղել թե չե, բայց կգրեմ

    Սերժը, Մեդվեդեվը և Բուշը ինքնաթիռով թռնում են մեկ էլ հանկարծ ինքնաթիռը փչանումա ու կա մի պառաշուտ,
    Բուշն ասումա ամենահզոր երկրի տերն եմ ես պիտի հագնեմ պառաշուտը,
    Մեդվեդեվն ու Սերժը ըմբոստանում են, ու էս հարցը որոշում են լուծել փակ գաղտնի քվեարկությամբ.
    Վերջում` ձայները հաշվելուց, պարզվումա որ Սերժը հավաքելա 83 ձայն

  6. #66
    Սկսնակ անդամ Օբսիդիան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ը նորից դառնում է նախագահ: Ամբոխի միջից մեկը մոտիկանում է և ասում
    -Լևոն, ուր էիր, 10 տարի ա լույսի վարձ ենք տալիս
    Ես վերջն էր
    Սատանան տիրում է Աշխարհը

  7. #67
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Հայկական Հրաշք


    Իմ քաղցրանուն,
    Իմ բարձրանուն,
    Իմ տառապած,
    Իմ փառապանծ,
    Հների մեջ` դու ալեհեր,
    Դու` Թոխմախի արդար Մհեր,
    Դու` խաղողի խչմարված վազ,
    Հիսուն տոկոս թանկացած գազ,
    Դու` Սերժիկի հրավիրած Գյուլ,
    Զոհաբերված Սրբխեչի ուլ,
    Դուք` կիսավեր ամրոց ու բերդ,
    Ընդդիմության ինքնաբուխ երթ,
    Դու` մեր Իգդիր, Մուշ ու Սասուն,
    Դու` կազինո Լաս-Վեգասում,.
    Դու` հանրաքվե կանխիկ փողով,
    Դու` համատեղ հանձնաժողով…

    Իմ տառապած,
    Իմ փառապանծ,
    Իմ քաղցրանուն,
    Իմ բարձրանուն…

    Դու` մրգերի շտեմարան,
    Քուչում ընկած լեզո՛ւ գառան,
    Դու` Սևանի սպառվող կոհակ,
    Ոստիկանի ճկուն մահակ,
    Դու` մեր փարոս աստեղամերձ,
    Դու` Սերժիկի դատարկ ուղերձ
    Խոսուն վկա կոտորածի,
    Արդար վրեժ Ալրաղացի,
    Արդարության ահեղ ատյան,
    Սրի պատյան,
    Դեպքեր մարտյան,
    Միշտ հին ու նոր ի՛մ Հայաստան:


    Աղբյուր` ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #68
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    լավն են
    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ

    ...Եվ եղաւ, որ Արեւմուտք գնաց (Սէրժը), եւ յանդիպեց զՊրեսկօտն, եւ զՊիւչն, եւ զՀամմարբերգն զայսօրիկ, եւ ընծաներ տուեց նորանց` եւ ոսկի, եւ կնդրուկ, եւ զմուռս, եւ գօհարեղեն, եւ անուշահօտ իւղեր, եւ երկրպագութիւն արաւ նորանց առաջին: Սորանք էլ իրենց մեջ խորհուրդ արեցին, եւ սորանցից մէկը խօսեց եւ ասաց."Արդ դարձիր Երուսաղեմ, եւ եթե Հրեաստանի ժողօւուրդը յալածի քեզ, օգտագործես զդուբինկայ եւ զփշալարն գալարագէղ, եւ բնաւ հօգ չանես, թե կշտամբութիւն լինի ի կօղմանե մերոց: Զի ահա Քանանացիների եւ Փղշտացիների հետ խօսեցիր, եւ մէկի առաջ անցեալը ուրացար, եւ միւսին քո նախնիների ավետեաց երկիրը խօստացար, որ եբրայերեն Ղարապաղ կօչուի: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` զեկոյցս երկնքի հավքերի փէտուրների պես փափուկ լինի, զի քո վարձն առած ես":

    ... Եվ եղաւ, որ Երուսաղեմի ժողօւուրդը լեառը բարձրացաւ, եւ ամէնքը պահանջում էին, որ զՍէրժն եւ զՌօբն յաւաքեն զյուրեանց փասափուսայ: Եվ սորանց առաջից քայլողները երիտասարդներն էին, որ ազատութեան մեջ էին ծնուել եւ բնաւ ստրկութիւն չէին տեսել իրենց օրերումը, եւ սորանց անուններն էին` "Հիմա", "Սկսեալ է" եւ "Յատուկ գունդ": Եվ սորանցից մեկի քղամիդը կարմիր էր, եւ զԲազազն կատաղեց, եւ սորանց վրայ յարձակուեց, որ կատարուի մարգարեների ասածը, թե "զհաբռգեալ լինես քո Տիրոջ առաջին, եւ բնաւ ջրաչափ չլինի ջրցան մեքենաների վրայ քո": Եվ միւսներն էլ տեսնում էին եւ ասում. "Ահա ասում եք, թե չարին հակառակ մի կացեք, եւ եթե աջ այտդ էլեկտրաշօկ անեն, ձախը դեմ տուր, եւ բնաւ երթ չանեք ձեր օրերումը: Բայց մի՞թե օրեն է մեզ այս պատգամը լսել, որ ահա Հրեաստանը վտանգուած է, եւ եթե չարին չյակառակուենք, քարը քարին չի մնայ": Ամէն:
    Սեպտեմբերի 17 2008 թ., չորեքշաբթի

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ

    ... Եվ եղաւ, որ Երուսաղեմի կէնտրոնում թաղապետի ընտրութիւն էր, եւ թեկնածուներից մեկը, որի համար ասում էին, թե նրա դեմքը անապատի արեւից կիզուած եւ անապատի խորշակից կոշտացած է, իր առաքեալներն ուղարկեց ամենայն դպրոցները, եւ պանդոկները, եւ իջեւանատուները, որ եբրայերեն ձեռագրերում տէղամաս կոչուի: Եվ սորա առաքեալներն ամէնքը քանանացիների պես էին, զի սափրած գլուխներ ունեին եւ ոսկեայ շղթաներ, որ խոնարհութեան նշան է: Եվ սորանք քարոզում էին եւ ասում. "Եկեք մեզ մոտ, ամեն հալածեալներ, եւ ստացեք ձեր տասը դահեկանը: Եվ բնաւ երդում չանեք, թե ահա ձեր վարձքն առած եք եւ մեր տիրոջը պիտի ընտրեք: Բնաւ երդում մի՛ արեք, այլ քվեարկեցեք յայտնապես` մարդկանց եւ յանձնաժողօւի առաջին, զի ծածուկ բան չկայ, որ հայտնի չդառնայ, եւ մեր տեսախցիկը, որ երկնքումն է, ամեն բան տեսնում է: Եվ ով այդպես չանի, նորան տեղամասի ետեւը տանենք: Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը: Մի՞թե չեք լսել, որ գրուած է, թե ձեզ հալածողները սիրեցեք եւ ձեզ թալանողներն ընտրեցեք: Եթե միայն ձեզ սիրողներին ընտրեք, ի՞նչ առավելութիւն ունեք, չէ՞ որ մաքսաւորներն էլ նույնն են անում: Եվ եթե ձեզանից մի քվե ուզեն, դուք երկուսը տուեք, եւ բնաւ մտահօգութիւն չանեք, թե վերակացուները կբռնեն ձեր ձեռքը, զի նորանք իրենց վարձքն առած են":

    ... Եվ եղաւ, որ ճրագալոյցի գիշերը տուփերը բացուեցին, եւ ամենքը յաշւում էին եւ բնաւ մխիթարութիւն չէին գտնում, զի շատերն էին կանչուած, բայց քչերն էին ընտրել (զԳագօն): Այնժամ սորանցից մեկը ելավ, եւ խօսեց, եւ ասաց. "Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` մենք սխալ ճանապարհի վրայ ենք: Անհաւատներ, ինչո՞ւ եք յաշւում: Ահա հինգ մարդ մեր տիրոջը ձայն են տուել: Եվ եթե Աստծո որդին հինգ հացով չորս հազար մարդ կերակրեց, մի՞թե ռեժիմի որդին հինգ ձայնով մի թաղ չի ղեկաւարի: Ստորագրեսցեք զարձանագրութիւնն եւ գնացեք խաղաղութեամբ: Եվ երբ տուն հասնեք, լուացեք ձեր ձեռքերը եւ ջնջեք մատնահետքերը, զի ահեղ դատաստանի օրը մոտ է, եւ մեր պատիժը կրելու ենք": Ամէն:
    ՉԻ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #69
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անակնկալ ուղերձներով

    Երկուշաբթի օրը կհայտարարեք« որ Հայաստանի ապագան կախված է չինացի ծանրորդների արդյունքներից

    Երեքշաբթին ծանր օր է£ Հերթական ուղերձում կնշեք« որ պետք է գնդակահարել փողոցը սխալ անցնող տատիկներին եւ համակարգչային խաղեր խաղացող բիզնեսմեններին

    Չորեքշաբթի օրը կհայտարարեք« որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կառուցելու եք ատոմակայան« մի քանի տարիների ընթացքում` երկաթգիծ« մի քանի դարերի ընթացքում` ժողովրդավարություն£

    Հինգշաբթին բարենպաստ է հատկապես Ղարաբաղում ադրբեջանական ներդրումներ հրահրելու համար

    Ուրբաթը ծանր օր է: Աստղերը խորհուրդ են տալիս 100 հազարից մեծ ստավկաներ չդնել

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների մերձակայքում:

  10. #70
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնում են`
    - Ինչու՞ դուք որոշեցիք առաջադրել ձեր թեքնածությունը:
    - Դե, երկրում անարդարություն է, կաշառակերությունը դարձել է համատարած, իշխանությունները ինչ ուզում անում են:
    - Եվ դուք ուզում եք այդ ամենի դեմ պայքարե՞լ:
    - Ոչ, ինչ եք ասում: Ես ուզում եմ այդ ամենի մեջ մասնակցել:
    Վերջին խմբագրող՝ haik: 08.10.2008, 13:02:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.07.2010)

  12. #71
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող գաղտնալսման մասնակիցներն ակնհայտորեն իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ են: Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս խոսակցությունը` դժվար է ասել, բայց դատելով զրույցում հիշատակվող որոշ իրադարձություններից, խոսակցությունը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ: Ինչպես միշտ, հասարակական բարոյականությունը խաթարող արտահայտությունները չենք ներկայացնում: Եվ այսպես.

    - Ալո՛, բարի օր, մեծ ախպեր

    - Բարի օր: Մի ձեւի էս էրեւում, բան ա՞ էլե

    - Տո եսիմ, ախպեր… Լսա՞ր շեֆը ինչ ասեց:

    - Չէ, չեմ լսել, Ե՞րբ:

    - Տո եսիմ, ուղերձ էր, ինչ խշշշ… խշշշ… էր: Ասեց սրանից հետո անպատժելի մարդ պտի չըլնի, թե ինչ, լավ չջոգի

    - Տո լավ է Դրա համար ես զանգե՞լ: Բայց դու դեմք ես, ախպեր Բան էր` ասեց, բա հո չէ՞ր ասելու իմ կռուգը սաղ պտի անպատժելի ըլնեն: Մինչեւ հիմա չես ջոգե՞լ, որ ինքը մենակ օդում խշշշ… ում ա

    - Վոբշըմ արխային ըլնե՞մ:

    - Ես որ արխային եմ, քե՞զ ինչ ըլե

    - Դե եսիմ… Էն եվրոպացի խշշշ… խշշշ-ներն էլ չամռվել են, ասում են մարտի 1-ի մարդասպաններին պըտի նակազատ անենք: Հըմի ասում եմ` կարող ա՞ էտի բռնի մեզ ժերտվա տա

    - Ձեւ չի: Համ էլ` կարող ա՞ գիտես ես իմ խոդով եմ գնացել կրակել: Եղած-չեղածն էլ էրկու-իրեք մագազին բան եմ կրակել, սկի չգիտեմ էլ` կպել ա՞, թե չի կպել

    - Էդ արդեն աբխադիտ ես ըլնո՞ւմ Քանի կար` ասում էիր նաղդ իրեք-չորս հոգու գյուլլել ես:

    - Խի դու չես գյուլլե՞լ

    - Լավ, վոբշըմ թեման փոխի: Էդ ճիշտ ա՞, որ Արգամիչը Ազգային ժողովի հայաթում եկեղեցի ա սարքում:

    - Չէ հա

    - Լուրջ բան եմ ասում

    - Երեւի էն Խոսրովի անտառի օբյեկտից մատերիալ-բան ա ավելացել, ուզում ա նաղդի:

    - Հա, կարող ա: Հիմա ասում ես արխային ըլնե՞մ:

    - Ախպեր, չեմ ջոգում` խի ես իրար խառնվել:

    - Բա որ մի տեղից զապիս-բան հելնի, էրեւա, թե էդ օրը ով որ կողմից ա կրակել…

    - Այ ախպեր, ի՞նչ խշշշ… զապիս, հանձնաժողովում սաղ մերոնք են, կասեն` կրակողը մարդ չի, խոզ ա

    - Եսի՞մ, մի ձեւի չի դզում…

    - Տո խի՞ չի դզում: Ուրեմն իրենց խշշշ…խշշշ-ները գան կռիշներից կրակեն, մենք էթանք պատասխան տա՞նք

    - Լավ ախպեր, արի էս խոսակցությունը թարգենք:

    - Վոբշըմ լավ կըլնի

    - Հաջող

    - Կզանգվենք

    Կարծում ենք, այս գաղտնալսումը հետագայում կարող է ծառայողական քննության առարկա դառնալ:

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #72
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Էս մեկն էլ էր լավը
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #73
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Դավիթ Հակոբյան - Կենդանակերպի նշանը` Էնգելս:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է բոցաշունչ իրադարձություններով:

    Երկուշաբթին ծանր օր է: Լյութերականության իդեոլոգիական դոբերմանները եւ ՀՀՇ-ական մամուլը կփորձեն ծակծկել ազգի գաղափարական զրահը:

    Երեքշաբթի օրը` տեղական նշանակության Վաթերլոոյի ճակատամարտ արցախյան վիկինգների դեմ:

    Չորեքշաբթի օրը զգույշ եղեք: Անգլիական բուլդոգի համառությունը չափից ավելի մեծ պճնանք է Տավուշի ազնվատոհմիկ ասպետի համար:

    Հինգշաբթի օրը խուսափեք "Երկու աստղում" կամ "Հայ սուպերսթարում" նկարահանվելուց: Նրանց բարբարոս ուղեղիկներն ի վիճակի չեն գնահատել իդիոլոգիական մտքի պլաստիկան:

    Ուրբաթը ծանր օր է: Խուսափեք բուրժուազիայի լաքեյների դեմ տակտիկական ռեւերանսների գայթակղությունից:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ազգի գաղափարական զրահը փայլեցնելով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #74
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ


    ժողովուրդ, բա էս մեկը ընթերցասրահում որ կարդում էի, բառիս բուն իմաստով քանդվել էի, կողից էլ մի հազար հոգի զարմացած նայում էր վրես
    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Ընտրությունների չորրորդ փուլն է: Իր շտաբը խորհուրդ է տվել որպես նախընտրական շոու կազմակերպել էշերի սպարտակիադա: Եվ ահա ինքն ու Սերժը, օթյակում նստած հեռադիտակով հետեւում են էշերի մրցավազքին: Օթյակը շրջապատված է երեք շարք փշալարերով, աջ կողմում տանկային դիվիզիան է, ձախ կողմում` հակահրթիռային պաշտպանության զորքերը, թիկունքում` Թոխմախ-գյոլի նավատորմը: Դի-ջեյ Զորին հայտարարում է. "Ուշադրություն, ուշադրություն: Մրցուղի են դուրս գալիս ֆավորիտները: Առաջին վազքուղում վատ պարող որձ էշն է` "Կլիզմա" մականունով: Խաղադրույքը` մեկին չորս: Երկրորդ վազքուղում "Վիզկապ" անունով ցեղական գորշ իշուկն է` մեկին երեք: Երրորդ վազքուղում "Նյարդացած մուկն" է` ճակատին սպիտակ խալ, մեկին երկուսուկես, չորրորդ վազքուղում...":

    Այդ պահին վազքուղուն են մոտենում մի խումբ ընտրողներ` "Հավատում ենք Քոչարյանի հաղթանակին" ցուցապաստառով: "Դրանց բոլորին արագ քաշքշեք, քանի դիտորդ-միտորդ չկա", գոռում է ինքը ու դիմում Սերժին. "Հիմա ի՞նչ ես ասում, փողերս որի՞ վրա դնեմ, ո՞րն ա կրելու, "Կլիզմա՞ն", թե՞ "Վիզկապը"": "Հուպ ենք տալու, շեֆ, դիր "Կլիզմայի" վրա, հուպ ենք տալու", ասում է Սերժը:

    Մրցավազքը սկսվում է: Ճիչ, աղմուկ-աղաղակ, հանդիսատեսները հուզվում են... Այդ պահին մի մոծակի տզզոց է լսվում: Կարծելով, թե դա ՀՀՇ-ածին ռեւանշիստական մոծակ է, ինքն ու Սերժը պառկում են հատակին, ձեռքերով գլուխները ծածկում: Հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են արձակում... պարզվում է, որ դա ոչ թե մոծակ էր, այլ Տիգրան Թորոսյանն էր եկել սատարելու "Կլիզմա" անունով իշուկին: Մրցավազքը շարունակվում է, բայց "Կլիզման" կրակոցից խրտնում է, վազքուղուց դուրս գալիս ու ընկնում լյուկը: Ճիչ, իրարանցում, նախաինֆարկտային վիճակ... ջրմուղ-կոյուղու պետին ազատում են աշխատանքից, դաշնակներն իսկույն պահանջում են այդ պաշտոնն իրենց տալ` վկայակոչելով իրենց 110-ամյա փորձը, Գեղամյան Արտաշը մազերն է փիտում ու պահանջում նոր սպարտակիադա կազմակերպել...

    Այդ պահին դի-ջեյ Զորին ռադիոցանցով հայտարարում է, թե հենց նոր Պուտինը շնորհավորել է "Կլիզմայի" համոզիչ հաղթանակը: "Որովհետեւ, ասվում է հեռագրում, լյուկի մեջ թաքնված իրենց դիտորդներն անձամբ են տեսել, որ առաջինը տեղ է հասել "Կլիզմա" անունով որձ էշը":

    Արթնանում է ջրցան մեքենաների աղմուկից:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.10.2008, 18:19:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #75
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորև ներկայացվող հեռախոսային խոսակցությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մարտի 1-ի ուշ երեկոյան: Զրուցակիցներն ակնհայտորեն բարձրաստիճան ոստիկաններ են, որոնք, սակայն, այդ պահին զբաղված են եղել ոչ թե հասարակական կարգի պահպանմամբ, այլ ինչ-որ հատուկ առաջադրանքով: Ստորեւ ներկայացվող գաղտնալսման տեքստում, ինչպես միշտ, անպարկեշտ արտահայտություները փոխարինում ենք խշշոցով: Եվ այսպես.

    - Ալո՛, շեֆ, ամեն ինչ նորմալ ա՞:

    - Իմ մոտ նորմալ ա, աչքիս քո մո՛տ նորմալ չի Ո՞ւր են քար շպրտողները:

    - Էդ գործը չորրորդ զվոդին ա հանձնարարված, սաղ չոտկի իրանց տեղը կանգնած` շպրտում են

    - Բա խի՞ են ուղիղ գծով շարված Զռռում ա, թող մի քիչ խառը կանգնեն:

    - Դե հիմա շեֆ ջան… Ոնց որ տրինիրովկի վախտ արել են, հիմա նույն ձեւով են անում: Համ էլ` օպերատորին հարմար ա տենց նկարելը

    - Լավ, էդ օպերատորին ուղարկի, իմոնք արդեն պիտի ձող-բան բաժանեն:

    - Չեմ կարա, շեֆ ջան: Էն… խշշշ… խշշշ…-ը տելեվիզրով ասել ա ցուցարարները ավտոյի հետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանության վրա, նորից մտնում ավտոյի հետեւը: Հիմա պիտի տենց մի հատ կադր նկարենք, բայց ոնց որ չի կպնում…

    - Լավ, դե գոնե խանութների օպերացիան սկսենք, ինչի՞ եք ուշացնում:

    - Ասեցին մի տասը րոպե ոտներդ կախ քցեք, էն թանկանոց ապրանքները հլը չեն դատարկել:

    - Այ ախպեր, դրա վախտը չի, ստեղ էն խշշ… խշշշ…-ի ճակատագիրն ա որոշվում, ինչի՞ հետեւից եք ընկել: Խանութների օպերացիայի պատասխանատուն ո՞ր զվոդն ա

    - Չեմ իմանում, բայց ոնց որ լավ պատրաստված են: Ե՞րբ եք սկսում կրակել-մրակելը

    - Չորս-հինգ րոպեից: Թող մի քիչ էլ քար-մար շպրտեն, հետո: Բայց մեզ ասել են օդ կկրակեք:

    - Զգույշ էղեք, կռիշներում մերոնցից մարդիկ կան

    - Հա, գիտեմ: Ախպեր, իրանք որ մեզ չխփեն, մենք իրանց չենք խփի: Մի քիչ հետո… (պայթյունի եւ կրակոցների ձայներ են լսվում):

    - Էդ ի՞նչ կրակոցներ են: Ձեր մոտ ցուցարարներ կա՞ն

    - Տո չէ, այ ախպեր ստե մենակ մենք ենք:

    - Բա խի՞ եք կրակում

    - Տո ես շատ գիտեմ, էն… խշշշ-խշշշ…-ը տելեվիզրով ասել ա ոստիկանության շրջանում կան վիրավորներ, դե հիմա պտի մի ձեւ տակից դուրս գանք… (նորից կրակոցներ են լսվում):

    - Լավ, ոչ մի բան չի լսվում, հետո կխոսանք:

    Կարծում ենք, այս երկխոսությունը որոշ լույս կսփռի մարտի 1-ի իրադարձությունների վրա:


    Չի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 5 192-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •