User Tag List

Էջ 4 192-ից ԱռաջինԱռաջին 123456781454104 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 2876 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #46
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԼՏՊ-ն՝ ՌՔ-ի կատարած դրական գործողությունների մասին.

    «Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն..»

    «Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը:»
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #47
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Սերժը Մոսկվա գնալուց օդանավակայանում մետալ դետեկտորի միջով անցնելիս անընդհատ զրնգում է մետաղական իրի գոյությունն ազդարարելով…մի քանի տասնյակ անգամ անցնելուց հետո արդեն լիովին մերկ անցնում է… և կրկին ազդանշան: Ճարահատյալ աշխատակիցները կանգնած նայում են իրար ու Սերժին…և հանկարծ Սերժի "հետևից" կամացուկ Արթուրիկը գլուխը դուրս է հանում ու մեղավորի պես ասում է "Տղերք, վայթմ սառոշկիս զապոնկեքն են, գիտե՞ք…էկաթից են"

  3. #48
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ



    Արմեն Ռուստամյան - Կենդանակերպի նշանը` Գյուլխեղդ:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ազգանվեր իրադարձություններով:

    Երկուշաբթի օրը` Բյուրօյի արտահերթ նիստ: Կպարզվի, որ ցուցապաստառների ներկը թուրքական է: Ակցիայի պատասխանատուների կախակայում:

    Երեքշաբթին ծանր օր է: Ջահավառությունը կարող է խափանվել` վառելիքի սղության պատճառով: Առաջարկեք հետաձգել ֆուտբոլային հանդիպումը:

    Չորեքշաբթի օրը Գերագույն մարմինը հայ ֆուտբոլիստներին կոչ կանի երկօրյա ժամկետում բեղեր աճեցնել եւ սովորել առնվազն երկու ֆիդայական երգ:

    Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ եթե մեր հավաքականը չհաղթի, ՀՅԴ-ն դուրս է գալու կոալիցիայից:

    Ուրբաթը դաժան օր է: Բուքմեյքերական գրասենյակները կհայտարարեն, որ ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու գործակիցը 1,45 է:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք օդանավակայանի մատույցներում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Սեպտեմբերի 6, "Զվարթնոց" օդանավակայան: Ինքը, պատվիրակության հետ կանգնած, սպասում է Գյուլի ինքնաթիռի վայրէջքին ու մտքում կրկնում արտասանելիք տեքստը. "Սալամ ալեյքում... հանկարծ չսխալվե±մ խայտառակ լինեմ... սալամ ալեյքում, սալամ ալեյքում...":

    Դաշնակներն արդեն կազմ ու պատրաստ սպասում են: Լոզունգները պատրաստ են, դրոշը թաթախված է բենզինի մեջ, "տեղային կառոյցները" ստուգում են զաժիգալկաները:

    Ինքնաթիռը վայրէջք է կատարում: Գյուլը հանդիսավոր քայլերով իջնում է աստիճաններով... Ու հանկարծ մետաղյա արգելապատնեշը քանդվում է, ու մի քանի տասնյակ մարդ վազելով մոտենում են նրան: Սա կարծում է, թե գալիս են իրեն ողջունելու, բարձրացնում է աջ ձեռքը... "Տաքսի պետք ա?", գոռում է մեկը, "հարմար գներով կտանեմ", գոռում է մի ուրիշը, երրորդը ճամպրուկն է քաշքշում... Միջադեպը մի կերպ հարթվում է: Ինքը, մտքում բառերը կրկնելով, մոտենում է Գյուլին, ձեռքն առաջ մեկնում ու սկսում. "Քյալամ ալեյքում..." :

    Բայց Աբդուլլահ Գյուլի թիկնազորը, չգիտես ինչու, կանացի հագուստով է. սեւ վարագույրներով ու դեմքերը փակ: Թիկնազորի պետը ներկա-բացակա է անում. "Ֆաթիմա°... Զուլֆիյա... Ջամիլյա... Գյո°ւլչատայ...": Ոչ մի ռեակցիա: Թիկնազորի պետը բարձրացնում է Գյուլչատայի երեսի քողը, ու տակից երեւում է... Վահան Հովհաննիսյանի գլուխը : Սա նյարդային շարժումներով գրպանից հանում է պարսատիկը ու կրակում Թուրքիայի դրոշի ուղղությամբ: Բայց քարը դիպչում է դրոշի ձողին, փոխում ուղղությունը եւ դիպչում ուղիղ քիչ հեռվում կանգնած Հովիկ Աբրահամյանի ճակատին : Սա դրխկոցով ընկնում է գետնին: Դրխկոցն ընկալելով որպես ազդանշան, դաշնակ ցուցարարները երգում են "զարկե°ց ճակտին, փռե°ց գետնին, գինի լից...": Շոթան մոտ է վազում ու փորձում դիազննություն կատարել, Հովիկ Աբրահամյանը դիմադրում է, իրարանցում է սկսվում... Շոթան մի կողմ է վազումª ընթացքում գոռալով. §բութ առարկա° էր...¦: Ու հենց այդ պահին լիմուզինի փոխարեն ուղեգորգին է մոտենում Սաշիկի զրահապատ պազիկը...

    Արթնանում է ՀՀԿ գործկոմի նիստում:
    http://www.chi.am/

  5. #50
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Արթուր Բաղդասարյան - Կենդանակերպի նշանը` Ախքեղջյուր:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ողբերգական իրադարձություններով:

    Երկուշաբթին ծանր օր է: Կհայտարարեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջնորդվում է չարությամբ, իսկ «Լեւոն Տեր-Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը ձեր անունից չար ուժերն են գրել:

    Երեքշաբթին բարենպաստ է գաջի գործով զբաղվելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս փակել իշխանական բուրգի ճաքերը:

    Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ամենօրյա շփումների մեջ եք Սերժ Սարգսյանի հետ եւ անձամբ կարող եք պնդել, որ նա օրվա մեջ մի քանի անգամ հակվում է թիմային աշխատանքի:

    Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ անձամբ դուք կուռ եք եւ շարունակում եք կռանալ:

    Ուրբաթը ծանր օր է: Եվս մի քանի հոգի ձեզ հետ հակված կլինեն թիմային աշխատանքի:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընտանեկան միջավայրերում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #51
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,334
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԱԽՔԵՂՋՅՈՒՐ : Տնեցիք ինձ գժի տեղ են դրել՝ բարձր հռհռում եմ:
    DIXI
    carpe noctem

  7. #52
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԽՔԵՂՋՅՈՒՐ : Տնեցիք ինձ գժի տեղ են դրել՝ բարձր հռհռում եմ:
    Էս մեկը կարդա

    Տիգրան Թորոսյան - Կենդանակերպի նշանը` Խոյ (լավ իմաստով):

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անակնկալ իրադարձություններով:

    Երկուշաբթին ծանր օր է: Հնարավոր է հարազատ կուսակցության խորհրդի նիստ: Թուլացեք եւ հաճույք ստացեք:

    Երեքշաբթի օրը կպարզեք, որ ձեր համաստեղության տակ ծնվածների համար հիմնական դժբախտությունը ձեր համաստեղության տակ ծնված լինելն է:

    Չորեքշաբթին Սրբխեչ է: Աշխատեք տնից դուրս չգալ:

    Հինգշաբթի օրը աստղերը խորհուրդ են տալիս ավելորդ չմկկալ:

    Ուրբաթը բարեհաջող օր է: Հնարավոր է` ԺԷԿ-ից տեղեկանք վերցնեք այն մասին, որ վերջին տասը տարիներին մշտապես հորոսկոպով Առյուծ եք եղել:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընտանեկան ջերմ միջավայրում, ցանկալի է` կասկայով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #53
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,334
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Երկուշաբթին ծանր օր է: Հնարավոր է հարազատ կուսակցության խորհրդի նիստ: Թուլացեք եւ հաճույք ստացեք:

    Երեքշաբթի օրը կպարզեք, որ ձեր համաստեղության տակ ծնվածների համար հիմնական դժբախտությունը ձեր համաստեղության տակ ծնված լինելն է:
    DIXI
    carpe noctem

  9. #54
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Կալիգուլա՝ հայտնի էր նրանով որ իր սեփական Ձիուն դարձրեց սենատոր
    Ս Սարգսյան՝ հայտնի է նրանով որ իր սեփական Մկին սարքեց ազգային ժողովի նախագահ

  10. #55
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    27
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԼՏՊ-ը նորից դառնում է նախագահ: Ամբոխի միջից մեկը մոտիկանում է և ասում
    -Լևոն, ուր էիր, 10 տարի ա լույսի վարձ ենք տալիս

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BeatleMan (26.11.2010), CactuSoul (23.02.2010), Freeman (07.07.2010)

  12. #56
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԳՈՎԱԶԴ

    Ուզում եք հրաժարվե՞լ մարտի 1-ի դատական նիստերը վարելուց: Հարմարավետ դամբուլի ծառը սպասում է ձեզ: Մատչելի գներ, անվճար գիպս, երաշխիքային սպասարկում: Գաղտնիությունը երաշխավորում ենք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #57
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ը նորից դառնում է նախագահ: Ամբոխի միջից մեկը մոտիկանում է և ասում
    -Լևոն, ուր էիր, 10 տարի ա լույսի վարձ ենք տալիս
    լավն էր
    էսպես չի մնա

  14. #58
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ երկու-երեք շաբաթ առաջ: Ցավոք: առայժմ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ովքեր են զրուցակիցները, բայց ակնհայտ է, որ խոսողները բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ սերտ առնչություններ ունեն իրավապահ համակարգի հետ: Ինչեւէ: Ներկայացնում ենք որոշ հատվածներ գաղտնալսման սղագրությունից` բնականաբար, անպարկեշտ արտահայտությունները բաց թողնելով: Եվ այսպես.

    - Ալո, բարի օր, շեֆ ջան:

    - Լավ ա զանգեցիր: Արա՛, ա՛յ խշշշ… խշշշ…, էդ ի՞նչ զակլյուչենի էիր գրել:

    - Ո՞ր մեկը, շեֆ ջան:

    - Էն… խշշշ… դի-վի-դիի համար: Քեզ էրկու օր ժամանակ` սաղ փոխես, թազեն գրես:

    - Ի՞նչը լավ չէր որ, շեֆ:

    - Արա՛, ա՛յ… խշշշ…, կարող ա՞ դու պուճուր վախտ ցիրկի աթոռից ընգել ես: Էն ի՞նչ էիր գրել` ընձուղտի ծնոտ, բան… Մի հատ նորմալ կենդանի չկա՞ր գրեիր:

    - Դե հիմա, շեֆ ջան… Ուզում ե՞ս խոզ գրեմ, կամ ոչխար… Ո՞ր մեկը գրեմ: Կամ ուզում ե՞ս էրկուսն էլ գրեմ, դու հետո ջոկի: Խոսքի` գրեմ, որ խոզի ծնոտ էր, լեզուն էլ տավարի էր…

    - Ոնց ուզում ես, գրի էդ էլ պիտի՞ ես սովորեցնեմ: Կամ էն ի՞նչ էիր գրել` «պատի վրա երեւում են ֆանտայի հետքեր»:

    - Շեֆ ջան, բա դու չասեցի՞ր գրի զովացուցիչ ըմպելիքի հետք: Լավ, կգրեմ կոկա-կոլա: Բա էն վրաերթի մոմենտո՞վ ոնց անենք: Չեմ ջոգում, արա, էդ դի-վի-դին ո՞րդուց ռաստ էկավ, մեր համար հանգիստ ապրում էինք…

    - Վոբշմ գրի, որ վրաերթ չի էղել, էդ մեքենան ստվերի վրայով ա անցնում: Կռայնի սլուչի կարաս գրես, որ էդ մեքենան ցուցարար ա քշում, ինքն էլ վրաերթ ա արել:

    - Ստվերին ա վրաերթ արե՞լ:

    - Դե մի բան գրի:

    - Հարց չկա, շեֆ: Ուզում ե՞ս վաբշե գրեմ, որ էդ սաղ մոնտաժված ա:

    - Ո՞նց ա մոնտաժված:

    - Դե խոսքի` ցուցարարները մլիցեքի շորեր են հագել, իրենց մարդկանց ծեծում են, որ նկարեն: Պռոստը էդ շորեր փոխելու կադրերը մոնտաժված են:

    - Պրինցիպի ձեւ ա, Բայց շատ կզռռա…

    - Դե հիմա թող էն… խշշշ…-ը մի էրկու հոգի ճարի, գան ցուցմունք տան:

    - Լավ: Դե մի խոսքով` նայի, էրկու օրվա մեջ էդ սաղ եզրակացությունները պիտի պատրաստ լինեն: Հանձնաժողովի նիստ ա:

    - Բա հանձնաժողովի անդամները չեն ջոգի՞:

    - Ախպեր, դու քո գործով զբաղվի, մնացածը մեր վրա: Մի խոսքով ` նայի:

    - Հարց չկա, շեֆ: Դե լավ, կզանգվենք:

    - Հաջող:

    Հուսով ենք, այս անհասկանալի երկխոսությունը մի շարք հարցերի պարզաբանումներ կտա:


    Աղբյուր` ՉԻ
    Վերջին խմբագրող՝ Kuk: 03.10.2008, 18:00:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #59
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
    Չգիտեմ հեղինակը ով էր, բայց` հալալա...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  16. #60
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ հեղինակը ով էր, բայց` հալալա...
    Գրել եմ, Լյով. «Չորրորդ Իշխանություն»:
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    ------------------------------------------

    Աղբյուր` ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 4 192-ից ԱռաջինԱռաջին 123456781454104 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •