Հով ջան, ցավակցում եմ քեզ վաղվա օրվա կապակցությամբ Քեզ համբերություն, մի օր ա ախպերս մի կերպ դիմացի
Հով ջան, ցավակցում եմ քեզ վաղվա օրվա կապակցությամբ Քեզ համբերություն, մի օր ա ախպերս մի կերպ դիմացի
Վա՛յ, Ա՛րտ ջան, անչափ շնորհակալ եմ, դու մտնում ես իմ հոեվիճակի մեջ և ինձ լիովին հասկանում ես: Էլ ոչ մի մելանխոլիկ բառ միտքս չի գալիս, էնքան հուզված եմ:Artgeo-ի խոսքերից
Հով ջան մենք քո հետ ենք, դու մենակ չես քո դարդերի հետ: Ասա, կօգնենք ամեն ինչով:
Առաջարկում եմ ստեղծել հիմնադրամ «Քույրերի հալածանքներից տուժած, գրեթե էն աշխարհ ուղարկված ու վերադարձած եղբայրներ»: Այսպես չի կարելի թողնել, պետք է դիմել Եվրոդատարան և միջազգային կառույցներին:
Հա՛, Արտ ջան, ես բանակից բունտ կանեմ, դուք մենակ ստեղծեք էդ մարդասիրական կամ եղբայրասիրական կազմակերպությունը, մենք զինվորներովս կմիանանք, իրոք սենց չի կարելի թողնել, սա մարդկության կամ եղբայրության ամենամեծ խնդիրն ա: Ուր ա գնացել մարկությունը կամ եղբայրությունը ես պահաջում եմ եղբայրական ժողովրդավարություն ազատենք մեզ բռնապետ քույրերից: Բռնապե՜տ, հեռացի՜ր…
Մենք կհասնենք մինչև Թեյ Լիպտոնին... հմ... էէէ Կոֆե Անանին և կպահանջենք նրան զբաղվել այս ցավալի ու շատ կարևոր հարցով: Կպահանջենք քույրերին հավասարեցնել Բեն Լադենի հետ, քանի որ նրանց հասցրած վնասները շատ ավելի մեծ են, պարզապես նրանք գործում են տակից ու թաքուն: Մեզ կմիանան այլ երկրների եղբայրները և մենք միասնական ուժերով կազատվենք քույրերից ու քենիներից:
Մեր նշանաբանն է: Ամեն ընտանիքին ԿԱՄ ՄԵԿ ԵՐԵԽԱ ԱՂՋԻԿ, ԿԱՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼ ՏՂԱՆԵՐ:
Արթո՛ւր, բայց դու տեսնում ես ինչպիսի անտարբերություն ա տիրում: Փաստորեն միայն մե՞նք երկուսով ենք մտահոգված այս կարևորագույն հարցով: Ինչպե՞ս կարելի է, Հայաստանի եղբայրներ, ձեր ուժը, ձեր համախմբան մեջ է, ժամանակն ա արդեն համախմբվելու: Հայ ենք մենք եղբայրներ, հայ ենք մենք, մարդ ենք մենք եղբայրներ, մարդ ենք մենք: Եվ իրոք մենք քիչ ենք, մեզ բոլորիս հասնում է 27 քույր, բայց մենք եղբայր ենք:
Դե առա՜ջ, դեպի եղբայրական գերեզման:
Ձեր ասելով մենք մարդ չենք հաաաաա՞Հայ ենք մենք եղբայրներ, հայ ենք մենք, մարդ ենք մենք եղբայրներ, մարդ ենք մենք:
Լավ, ինչևէ, բարով գնաս բարով գաս
Հա, մարդ չենք… Հրեշտակ ենք:Լիաննա-ի խոսքերից
Կեցցեն աշխարհի բոլոր քույրերը, որովհետև այսօր, երբ դուք հպարտությամբ ձեզ եղբայր եք անվանում, դա մեր շնորհիվ է միայն: Եթե մենք չլինեինք, դուք եղբայր չէիք կոչվի:
Ne inducas in tentationem...
Ես մեծ հպարտությամբ ասում եմ՝ Եթե քույրերը չլինեին, մենք միայն մեր եղբայրների եղբայրները կլինեինք
Եթե մենք չլինեինք, «քույր» բառը չէր լինի, հետևաբար «եղբայր» բառը ստեղծելու անհրաժեշտություն չէր զգացվի (այնպես, ինչպես եթե «լույս»-ը չլիներ, «մութ» բառը չէին ստեղծի), քանի որ քույրը եղբոր հականիշն է: Աստված գիտի, թե ձեզ այդ ժամանակ ինչպես կկոչեին:
Ne inducas in tentationem...
Ի՞նչ եք ցավակցում: Պիտի շնորհավորեք, ախր երկու տարով ինձնից պրծնում ա
բայց ինչու միայն եղբայրներ...բա քույրեր քույրերի կողմից հալածված......Artgeo-ի խոսքերից
հիմա ցավակցեմ, թե չէ..իրար արժանի եք//բացի դրանից այդպես հետաքրքիր է....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Կինը մարդու լավագույն ընկերն էԼիաննա-ի խոսքերից
Ռուս գրողներից մեկն ա ասել
Չէ սենց չի լինի: Մենք կհիմնադրենք նոր կուսակցություն «Ծովից-ծով եղբայրներ», մեր նպատակը «եղբայրդատի» միջոցով հասնել եղբայրների իրավունքի վերականգնման: կհիմանդրենք նոր հասարակական կազմակերպություններ «Եղբայրներ առանց սահմանի» և «Հետ տվեք մեր սենյակը»: Մենք կհասնենք Եվրոխորհրդի 17-րդ նստաշրջանում այս կարևորագույն հարցի քննարկմանը: Կդիմենք ՄԱԿ ի գլխավոր ասամբլեայի գլխավոր քարտուղարի ոչ այնքան գլխավոր տեղակալին այս հարցին ընթացք տալու համար: Ազատություն եղբայրներին և ցմահ ազատազրկում քույրերին (պարտադիր գլուխը սափրելով):
ՀԱՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՋ
Art, բայց կա մի հաը բայց, իմ ամենալավ ախպերները աղջիկներ են, չի կարելի անտեսել այդ հանգամանքը, ամբողջ եղբայրության մեջ սեռական պատկանելիությունը պետք ա անտեսվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ