Հով ջան, ցավակցում եմ քեզ վաղվա օրվա կապակցությամբՔեզ համբերություն, մի օր ա ախպերս մի կերպ դիմացի
![]()
Հով ջան, ցավակցում եմ քեզ վաղվա օրվա կապակցությամբՔեզ համբերություն, մի օր ա ախպերս մի կերպ դիմացի
![]()
Վա՛յ, Ա՛րտ ջան, անչափ շնորհակալ եմ, դու մտնում ես իմ հոեվիճակի մեջ և ինձ լիովին հասկանում ես: Էլ ոչ մի մելանխոլիկ բառ միտքս չի գալիս, էնքան հուզված եմ:Artgeo-ի խոսքերից
Հով ջան մենք քո հետ ենք, դու մենակ չես քո դարդերի հետ: Ասա, կօգնենք ամեն ինչով:
Առաջարկում եմ ստեղծել հիմնադրամ «Քույրերի հալածանքներից տուժած, գրեթե էն աշխարհ ուղարկված ու վերադարձած եղբայրներ»: Այսպես չի կարելի թողնել, պետք է դիմել Եվրոդատարան և միջազգային կառույցներին:
Հա՛, Արտ ջան, ես բանակից բունտ կանեմ, դուք մենակ ստեղծեք էդ մարդասիրական կամ եղբայրասիրական կազմակերպությունը, մենք զինվորներովս կմիանանք, իրոք սենց չի կարելի թողնել, սա մարդկության կամ եղբայրության ամենամեծ խնդիրն ա: Ուր ա գնացել մարկությունը կամ եղբայրությունը ես պահաջում եմ եղբայրական ժողովրդավարություն ազատենք մեզ բռնապետ քույրերից: Բռնապե՜տ, հեռացի՜ր…
Մենք կհասնենք մինչև Թեյ Լիպտոնին... հմ... էէէ Կոֆե Անանին և կպահանջենք նրան զբաղվել այս ցավալի ու շատ կարևոր հարցով: Կպահանջենք քույրերին հավասարեցնել Բեն Լադենի հետ, քանի որ նրանց հասցրած վնասները շատ ավելի մեծ են, պարզապես նրանք գործում են տակից ու թաքուն: Մեզ կմիանան այլ երկրների եղբայրները և մենք միասնական ուժերով կազատվենք քույրերից ու քենիներից:
Մեր նշանաբանն է: Ամեն ընտանիքին ԿԱՄ ՄԵԿ ԵՐԵԽԱ ԱՂՋԻԿ, ԿԱՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼ ՏՂԱՆԵՐ:
Արթո՛ւր, բայց դու տեսնում ես ինչպիսի անտարբերություն ա տիրում: Փաստորեն միայն մե՞նք երկուսով ենք մտահոգված այս կարևորագույն հարցով: Ինչպե՞ս կարելի է, Հայաստանի եղբայրներ, ձեր ուժը, ձեր համախմբան մեջ է, ժամանակն ա արդեն համախմբվելու: Հայ ենք մենք եղբայրներ, հայ ենք մենք, մարդ ենք մենք եղբայրներ, մարդ ենք մենք: Եվ իրոք մենք քիչ ենք, մեզ բոլորիս հասնում է 27 քույր, բայց մենք եղբայր ենք:
Դե առա՜ջ, դեպի եղբայրական գերեզման:
Ձեր ասելով մենք մարդ չենք հաաաաա՞Հայ ենք մենք եղբայրներ, հայ ենք մենք, մարդ ենք մենք եղբայրներ, մարդ ենք մենք:![]()
Լավ, ինչևէ, բարով գնաս բարով գաս![]()
Հա, մարդ չենք… Հրեշտակ ենք:Լիաննա-ի խոսքերից
Կեցցեն աշխարհի բոլոր քույրերը, որովհետև այսօր, երբ դուք հպարտությամբ ձեզ եղբայր եք անվանում, դա մեր շնորհիվ է միայն: Եթե մենք չլինեինք, դուք եղբայր չէիք կոչվի:![]()
Ne inducas in tentationem...
Ես մեծ հպարտությամբ ասում եմ՝ Եթե քույրերը չլինեին, մենք միայն մեր եղբայրների եղբայրները կլինեինք![]()
Եթե մենք չլինեինք, «քույր» բառը չէր լինի, հետևաբար «եղբայր» բառը ստեղծելու անհրաժեշտություն չէր զգացվի (այնպես, ինչպես եթե «լույս»-ը չլիներ, «մութ» բառը չէին ստեղծի), քանի որ քույրը եղբոր հականիշն է:Աստված գիտի, թե ձեզ այդ ժամանակ ինչպես կկոչեին:
![]()
Ne inducas in tentationem...
Ի՞նչ եք ցավակցում: Պիտի շնորհավորեք, ախր երկու տարով ինձնից պրծնում ա
բայց ինչու միայն եղբայրներ...բա քույրեր քույրերի կողմից հալածված......Artgeo-ի խոսքերից
![]()
հիմա ցավակցեմ, թե չէ..իրար արժանի եք//բացի դրանից այդպես հետաքրքիր է....![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Կինը մարդու լավագույն ընկերն էԼիաննա-ի խոսքերից
Ռուս գրողներից մեկն ա ասել
Չէ սենց չի լինի: Մենք կհիմնադրենք նոր կուսակցություն «Ծովից-ծով եղբայրներ», մեր նպատակը «եղբայրդատի» միջոցով հասնել եղբայրների իրավունքի վերականգնման: կհիմանդրենք նոր հասարակական կազմակերպություններ «Եղբայրներ առանց սահմանի» և «Հետ տվեք մեր սենյակը»: Մենք կհասնենք Եվրոխորհրդի 17-րդ նստաշրջանում այս կարևորագույն հարցի քննարկմանը: Կդիմենք ՄԱԿ ի գլխավոր ասամբլեայի գլխավոր քարտուղարի ոչ այնքան գլխավոր տեղակալին այս հարցին ընթացք տալու համար: Ազատություն եղբայրներին և ցմահ ազատազրկում քույրերին (պարտադիր գլուխը սափրելով):![]()
ՀԱՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՋ![]()
Art, բայց կա մի հաը բայց, իմ ամենալավ ախպերները աղջիկներ են, չի կարելի անտեսել այդ հանգամանքը, ամբողջ եղբայրության մեջ սեռական պատկանելիությունը պետք ա անտեսվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ