Ո՞նց եք վերաբերվում, եթե գրողը գրում ա ժարգոնով, ցենզուրայից դուրս բառեր օգտագործելով:
Ես շատ եմ վիճել էս հարցի շուրջ, ուզում եմ ստեղի մարդկանց կարծիքն էլ լսել:
Ո՞նց եք վերաբերվում, եթե գրողը գրում ա ժարգոնով, ցենզուրայից դուրս բառեր օգտագործելով:
Ես շատ եմ վիճել էս հարցի շուրջ, ուզում եմ ստեղի մարդկանց կարծիքն էլ լսել:
Ուզում ա` ժարգոնով գրի, ուզում ա` ճապոներենով, կարևորը լավ գրիՄրրիկ-ի խոսքերից
Կան դեպքեր, երբ առանց ժարգոնի անհնար է։ Օրինակ մարդկանց խոսակցությունները, երբ կերպարները պետք է ժառգոնով խոսեն։Մրրիկ-ի խոսքերից
Մի փոքր ծիծաղելի է
-Կրակայրիչ չունե՞ք կրակայրելու ծխախոտս։
-Կրակ կա՞, կպցնեմ։
Թե՞ խոսքը ընդհանուր ստեղծագործության մասին է
Եթե գիրքը միայն ժարգոնի ու հայոհոյանքների հավաքածու է իրենից ներկայացնում, ապա՝ բնականաբար վատ եմ վերաբերվում: Ճիշտ նշվեց, որ պահեր կան, որտեղ հնարավոր չէ նկարագրել առանց ժարգոնի , բայց եթե գրքում դա չափից դուրս է , ( ինչպես օրինական իրեն "գրող " համարող Սահակյանի , մեկ էլ նրա հետևորդ անասնաբուժ՝ բայց իրեն "գրող" հռչակած ,Ավետյանի դեպքում)ուրեմն արդեն գրական արժեքից զուրկ ,գրականության հետ կապ չունեցող գիրք է :
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Երբեմն հաճելի է լսել անեկդոտներ,որոնց մեջ գերակշռում է ժարգոնը,ու կարծում եմ առանց ժարգոնի եդ անեկդոտները հեչ բան են։Օրինակ՝«Կարգին հաղորդման» մեջ ժարգոնը յուրօրինակ համ ու հոտ է հաղորդում իրանց կատակներին։

Համաձայն եմ։Artgeo-ի խոսքերից
Մրրիկ, ենթադրում եմ, ավելի ճիշտ՝ ոչ թե ենթադրում եմ, այլ համոված եմ, որ դու շատ լավ ես վերաբերվում նման ստեղծագործություններին, չէ՞։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Լիովին համաձայն եմ: Բայց տանել չեմ կարողանում, երբ ամբողջ ստեղծագործությունն է ժարգոնով գրված: Ոմանք փորձում են իրենց արդարացնել՝ ասելով, որ ինչպես խոսում են, էնպես էլ գրում են, մինչդեռ նրանք հաստատ էդպիսի բառեր չեն օգտագործում խոսելիս: Ոմանք էլ ասում են, թե էդպես են գրում, որովհետև ժողովուրդն է էդպես խոսում: Այդ դեպքում թող միայն նրանց ասածները ժարգոնով գրվեն:Կան դեպքեր, երբ առանց ժարգոնի անհնար է։ Օրինակ մարդկանց խոսակցությունները, երբ կերպարները պետք է ժառգոնով խոսեն։
Մի փոքր ծիծաղելի է
-Կրակայրիչ չունե՞ք կրակայրելու ծխախոտս։
-Կրակ կա՞, կպցնեմ։
Ոչ միայն շատ լավ է վերաբերվում, այլև ինքն է նույն ոճով գրումՄրրիկ, ենթադրում եմ, ավելի ճիշտ՝ ոչ թե ենթադրում եմ, այլ համոված եմ, որ դու շատ լավ ես վերաբերվում նման ստեղծագործություններին, չէ՞։

Ամեն ոճն էլ իր ընթերցողն ունի իհարկե, բայց չափն անցնելն անընդունելի եմ համարումՄրրիկ-ի խոսքերից
Ես ահավոր չեմ սիրում, երբ հեղինակի խոսքը (ոչ խոսակցությունները) ու անգամ խոսակցություններից շատերը ժարգոնով են, բայց եթե ստեղծագործությունը լավն է, խանգարիչ հանգամանք չի լինում կարդալու ու ըստ արժանվույն գնահատելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Գիտեմ, դրա համար եմ ասում, էլի։Բյուրակն-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լինեի դիլլեր Վեգասում հեռու,
Գայիր-անցնեիր ռուլետկիս մոտով,
նայեինք իրար անզուսպ կարոտով
ու հասկանայինք մեկից իրարու:
Նայեինք իրար անզուսպ կարոտովª
ապավինած մեր սրտերի երգին:
Ասեիր."Արի էթանք մեր երկիր":
Ասեի. "Շատ լավ, բայցª գործից հետո":
Փորձենք փոխարինել "դիլլեր" եւ "ռուլետկա" բառերը հայերեն համարժեքներով: Իհարկե ես հասկանում եմ, որ հարցը հիմնականում վերաբերվում է հայհոյանքներին կամ խիստ անբարեհունչ ժարգոնին... բայց, կներեք, ինչպես կարող է գրական հերոսը իր ատելությունը ավելի կոնկրետ արտահայտել իր թշնամու նկատմամբ, եթե ոչ այսպես. "Ես քու լավը...": Հո չի՞ ասելու ."Անիծյալ լինես դու":
Հավատում ե՞ք որ վերջին դեպքում իսկապես ատում է...
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Լիքը գործեր կան, որոնք ես տանել չեմ կարողանում մենակ շատ գրական լինելու պատճառով: Այո', հերոսից ա կախված նրա խոսելու լեզուն, ստեղծագործությունից ա կախված, եթե ստեղծագործության հերոսները ասենք մենակ "3-րդ մասի Կայֆիկի" նման տիպերն են, ուրեմն էդ ստեղծագործությունը պիտի ժարգոնային լինի ու քֆուր գրելուց էլ հեղինակը չպիտի ամաչի, իսկ եթե էդ ստեղծագործությունը ասենք " քաղաքակիրթ տիկինների մասին ա", ուրեմն պարզ ա պիտի լինի գրական, դե իսկ եթե էրկու հերոսներից էլ կա ուրեմն պիտի լինի և' նա, և' նա: Իսկ զոռով գրականն էլ մի բան չի, զոռով ժարգոնն էլ:
Դե կներես էլի, թող հըլը մի հատ ասենք քեզ ծանոթ ռաբիզ, որը սաղ կյանք բացի ժարգոնով ու քֆուր-քյաֆարով ուրիշ ձև չի խոսել, ու հըլը մի հատ էլ գրական խոսողներին ձեռ ա առնում, մի օր զարթնի ու որոշի, որ ինքը պիտի գրի ու սկսի գրել գրական լեզվով, կթքեմ ես իրա կեղծավորության վրա:Բյուրակն-ի խոսքերից
Ոնց ուզում գրում եմ:Բյուրակն-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 22.05.2006, 19:51:
Բայց արժի՞ իրանց մասին գրելՄրրիկ-ի խոսքերից
![]()
Հ.Գ. Մնացածի հետ համաձայն եմ![]()
Հա Արտ արժի, որովհետև դա հետաքրքիր ա, դա լավ թեմա ա, հետո կան մարդիկ, որ չգիտեն դրանց գոյության մասին, կամ գիտեն, բայց լավ չգիտեն:Artgeo-ի խոսքերից
Մի բան էլ էի ուզում ավելացնեի, հեղինակի խոսքի հետ կապված: Կան ստեղծագործություններ, որոնք մենակ հեղինակային են էդտեղ պիտի հեղինակը որոշի՝ որ լեզվով գրի, այսինքն՝ նայած ինքը ինչ կերպար ա ընտրել իրան:

Եթե էդ մարդը երկու բառ իրար կողք գրել իմանար, ռաբիզ չէր կոչվիԴե կներես էլի, թող հըլը մի հատ ասենք քեզ ծանոթ ռաբիզ, որը սաղ կյանք բացի ժարգոնով ու քֆուր-քյաֆարով ուրիշ ձև չի խոսել, ու հըլը մի հատ էլ գրական խոսողներին ձեռ ա առնում, մի օր զարթնի ու որոշի, որ ինքը պիտի գրի ու սկսի գրել գրական լեզվով, կթքեմ ես իրա կեղծավորության վրա:
Փաստորեն Պոլիտեխում ռաբիզ չկաԲյուրակն-ի խոսքերից
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ