User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞
    Հայաստանում թափառող շներին փորձում են վերացնել 2 ճանապարհով ` Ստերիլիզացիա և Սպանդ. Ստերիլիզացիայի միջոցով շները շարունակում են ապրել, սակայն էլ չեն կարող տալ սերունդ, իսկ սպանդը…

    Սպանդով զբաղվում է Քաղաքապետարանին կից գործոխ “Դամի-Արտ” կզմակերպությունը.

    Երևանում գոյություն ունի 2 շների կացարան, որոնք և ենթադրաբար զբաղվում են շների ստերիլիզացիայով. Կացարաններից մեկը, որ գտնվում է Արզնիում, երբեք ոչ մի լրագրող ներս չի թողնում, որպեսզի տեսնեն, թե արդյոք իսկապես կատարվում է ստերիլիզացիա, թե ոչ՞՞՞ Դուք ինքներդ էլ երևի հազվադեք եք հանդիպում ստերիլիզացման մասին վկայող վզնոցներով շներին.

    Իսկ մյուս կացարենը, որը կոչվում է “Փրկենք Կենդանիներին”, գտնվում է Արին-Բերդում, կատարում է ստերիլիզացիա (ես իմ աչքով եմ տեսել),,, բայց…. ԱՀԱ ԱՅՍՏԵՂԻՑ ՍԿՍՎՈւՄ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ…

    Այդ կացարանը ստերիլիզացիա անում է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՈՎ և ԴՐՍԻՑ ԿԵՆԴԱՆԱՍԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՈԳՆՈւԹՅԱՄԲ, պետությունից ոչ մի օգնություն չկա, չնայած, որ պետությունը ստանում է գումար հավասարապես և սպանդի, և ստերիլիզացիայի համար.

    Ու քանի որ այդ կացարանի աշխատանքը “որոշ մարդկանց” բիզնեսին ուղղակի վնասում է, նրանք վերացնում են անգամ ստերիլիզացված և վզնոց կրոխ շներին, որոնք այդ կացարանում են վիրահատվել (վզնոցները տարբեր են).

    Հենց Մայիսի 14-ին Դամի-Արտ-ի ներկայացուցիչները հաիտնվել են Դավիթաշենում, լրիվ հարբած, ու կրակել են հենց վզնոցավոր շների վրա… երբ որոշ մարդիկ փորձել են միջամտել, զենքն ուխխվել է հենց նրանց վրա…

    Այդ մասին իմանալով` “Փրկենք Կենդանիներին” կացարանի հովանավորը հրաժարվում է այլևս գումար տալ ստերիլիզացիայի համար, եթե միևնույն է իր վիրահատած շներին պիտի սպանեն…
    Այդ միջադեպից հետո կացարանի տերը (շատ սրտացավ ու շատ կենդանասեր մի անձնավորություն) զանգահարում է Դամի-Արտ. Նրա այն հարցին, թե ինչու են սպանում ստերլիզացված շներին, ստանում է պատասխան “տո լավ ենք անում ու էլի ենք անելու” իսկ այն հարցին, թե արդյոք նրանք գոնե ձագերին չեն խղճում, երբ կրակում են, Դամի-Արտ-ի աշխատակիցը պտասխանում է “ՁԱԳՆ ԻՆՉԱ՞ ՈՐ ՎՐԵՆ ՊԱՏՐՈՆ ԾԱԽՍԵՆՔ, ԽԲՈւՄ ԵՆՔ ՊԱՏԻՆ ՍԱՏԿՈւՄԱ ԷԼԻ, ԿԱՄ ԵԼ ԽՐՁՈՎ ԼՑՆՈւՄ ԵՆՔ ՓՈՍԸ Ու ՍԱՂ-ՍԱՂ ԹԱՂՈւՄ”…

    Նրանցից ոչինչ պահանջել չենք կարող, քանի որ մեր երկրում չկա նման դաժանությունն արգելող ՕՐԵՆՔ !

    Ու կա 1 ճանապարհ այս դաժան սպանդին վերջ տալու համար. Դա թափառող կենդանիների մասին օրենքի ընդունումն է, որի համար մենք պատրաստվում ենք դիմել` ունենալով 1300 ստորագրություն.

    Փորձենք ավելի քաղաքակիրթ լինել,,, սկսելով հենց կենդանիներից (Ավելի քաղաքակիրթ երկրներում նման դաժան վերաբերմունքի համար երկար տարների բանտարկուտյուն է հասնում).

    “Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները”
    Գանդի
    դժվար է հավատալ, որ նման դաժանությունները կատարվում են մեր կողքին... թեև այլևս ամեն տեսակի դաժանություն սպասում եմ մեր իշխանություններից ու նրանց հովանավորած անձանցից...

    ...իսկ վերջերս լսել էի, որ Մեքսիկայում մի ավանակի, մարդ կծելու համար, բանտ էին նստեցրել... իհարկե սա արդեն մառազմի է հասնում, բայց դե պարզ է, թե ինչ է նշանակում կենդանիներին վերաբերող օրենքներ ունենալ... էսօրվա Հայաստանի պայմաններում, երբ մարդն իսկի իր իրավունքների ու գլխի տերը չի, երբ պետության կողմից ոտնահարվում է ամեն տեսակ սրբություն, մի քիչ ծիծաղելի է խոսել կենդանիների իրավունքից, բայց... գուցե արժե էստեղի՞ց սկսել, փոքր մասշտաբներից մեծին գնալ... չգիտեմ...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 24.05.2008, 22:40:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դաժան էր... հատկապես ձագերի պահը...

    Բայց դե իրան հարգող շունը ստերիլիզացիայից հետո չի ուզենա ապրել

    Սա իհարկե կատակ էր...

    Մի բան չհասկացա դրանց փաստորեն որսի նման մի բան են կազմակերպում... թե՞ ռեստորան ունեն

    Իսկ եթե ավելի լուրջ ես իմ ստորագրությունը կդնեմ
    Loading your personal settings....

  3. #3
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    դժվար է հավատալ, որ նման դաժանությունները կատարվում են մեր կողքին... թեև այլևս ամեն տեսակի դաժանություն սպասում եմ մեր իշխանություններից ու նրանց հովանավորած անձանցից...

    ...իսկ վերջերս լսել էի, որ Մեքսիկայում մի ավանակի, մարդ կծելու համար, բանտ էին նստեցրել... իհարկե սա արդեն մառազմի է հասնում, բայց դե պարզ է, թե ինչ է նշանակում կենդանիներին վերաբերող օրենքներ ունենալ... էսօրվա Հայաստանի պայմաններում, երբ մարդն իսկի իր իրավունքների ու գլխի տերը չի, երբ պետության կողմից ոտնահարվում է ամեն տեսակ սրբություն, մի քիչ ծիծաղելի է խոսել կենդանիների իրավունքից, բայց... գուցե արժե էստեղի՞ց սկսել, փոքր մասշտաբներից մեծին գնալ... չգիտեմ...
    Վայ, ինչ ահավորություններ են կատարվում մեր երկրում։ Ես անպայման տալիս եմ իմ ստերագրությունը, Սեդ ջան դե դու գիտես, որ շների նկատմամբ անտարբեր չեմ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    ապրեք, որ տալիս եք, բայց գիտե՞ք ուր ու ոնց

    Դուք պարզապես պետք է ուղարկեք [email protected] էլ.փոստի հասցեին Ձեր

    1 Անուն ազգանունը
    2 Մասնագիտությունը
    3 Ծննդյան տարեթիվը
    4 Հեռախոսահամարը
    5 Էլեկտրոնային փոստի (կայքի) հասցեն
    6 հակիրճ բողոք անգլերենով

    (վերջին կետը չեմ կարծում, որ պարտադիր է, բայց գոնե վերնագում կամ տեքստով նշեք, թե ինչի համար եք ուղարկում այս տվյալները )
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    ես արդեն ուղարկել եմ ստորագրությունս,
    ու նամակը կարդալիս ահավոր ջղայնացա, նենց կգնայի էտ որսորդներին կսպանեի իրանց երեխեքին էլ պատին խփելով կսպանեի, այդ ժամանակ կիմանան,

    Փոքր ժամանակ գիշերները արթնանում ու լսում էի ամեն կրակոցից հետո շան վնգստոց ու իմ լուռ լաացը, սրա դեմ պայքարել է պետք
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Փոքր ժամանակ գիշերները արթնանում ու լսում էի ամեն կրակոցից հետո շան վնգստոց ու իմ լուռ լաացը, սրա դեմ պայքարել է պետք
    ես չէի լսել, բայց շատ դաժանաբար սպանել էին մեր բակում 10 շունիկների... հրաշք կենդանիներ էին, ամբողջ բակի ուրախության առարկան... ամեն մեկս ուներ իր սիրելին, խնամում էինք, կերակրում, իմ շունիկի անունը Բիլբո էր...
    մենակ մի հիվանդ կար, էդ մեկին թողել էին որպես «թանգարանային նմուշ»

    ի դեպ... ես քաղաքում երբևէ վզնոցով թափառական շուն չեմ տեսել, իսկ դու՞ք
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  7. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չէի լսել, բայց շատ դաժանաբար սպանել էին մեր բակում 10 շունիկների... հրաշք կենդանիներ էին, ամբողջ բակի ուրախության առարկան... ամեն մեկս ուներ իր սիրելին, խնամում էինք, կերակրում, իմ շունիկի անունը Բիլբո էր...
    մենակ մի հիվանդ կար, էդ մեկին թողել էին որպես «թանգարանային նմուշ»

    ի դեպ... ես քաղաքում երբևէ վզնոցով թափառական շուն չեմ տեսել, իսկ դու՞ք
    Երկիրը երկիր չի ու շներն էլ այստեղ շան կյանքով են ապրում… Իսկ առհասարակ այս թափառական շների հետ ի՞նչ անել, սովորաբար նրանք խասյաթ ունեն ընկնել ավտոմեքենաների տակ, մասնավորապես Երևան–Սևան մայրուղու սկզբում հաճախակի են հանդիպում նրանց լեշերը Ստերիլիզացնելը նույն ցեղասպանությունն է, որ պարզապես գոյություն ունեցողներին թողնում են ապրել… Չգիտեմ, պետությունը քաղաքացիների նկատմամբ է անտարբեր, մնաց շների հարցերը լուծի…
    Si vis pacem, para bellum

  8. #8
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չէի լսել, բայց շատ դաժանաբար սպանել էին մեր բակում 10 շունիկների... հրաշք կենդանիներ էին, ամբողջ բակի ուրախության առարկան... ամեն մեկս ուներ իր սիրելին, խնամում էինք, կերակրում, իմ շունիկի անունը Բիլբո էր...
    մենակ մի հիվանդ կար, էդ մեկին թողել էին որպես «թանգարանային նմուշ»

    ի դեպ... ես քաղաքում երբևէ վզնոցով թափառական շուն չեմ տեսել, իսկ դու՞ք
    Ես էի ուզւոմ ասել... ես էլ չեմ տեսել
    Loading your personal settings....

  9. #9
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

    Դա այնքան էլ հեշտ լուծվող հարց չի՝ նամանավանդ մեր երկրի նման աղքատ երկրի համար:Ես էլ եմ կենդանի շատ սիրում, տարբեր կենդանիներ եմ պահել, այդ թվում նաև շուն: Բայց պահել եմ մինչև վերջ: Բայց շատ մարդիկ վերցնում են փոքրիկ շնիկին հետը մի քանի ամիս խաղում են ու նետում փողոց: Տարրական անպատասխանատվություն, էդ մարդկանց հարկավոր ա տուգանել: ՈՒրիշ պրոբլեմ էլ կա, երբեմն անտուն շները միավորվում են ոհմակների որոնք կարող են շատ վտանգավոր լինել:
    Ընդհանրապես, կարելի է ասել մեր մոտ կենդանի պահելու կուլտուրա չկա:

    Օրական աշխարհի տարբեր երկրների սպանդանոցներում իրենց մահկանացուն են կնքում բազմաթիվ կենդանիներ իսկ ծովերից, գետերից ու լճերից բռնված բազմաթիվ անխոս ձկներ ուղղակի շնչահեղձ են արվում:
    Այնպես որ, երբ հագնում եք ձեր սիրելի կաշվե բաճկոնը, մուշտակը, կամ երկարաճիտ կոշիկները, ձգում եք ձեր սիրելի գոտին, տոլմա, խորոված կամ խաշլամա եք պատրաստում ինչպես նաև կերակրում եք ձեր սիրելի շնիկին կամ փիսիկին, հիշեք՝ որ դա նախկինում եղել է սիրունիկ հորթիկ, վարդագույն խոճկորիկ, փափլիկ ճուտիկ և այլ խեղճ անասուն ու սպանվել է:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ասում են, թե
    Հեղինակ՝ ԱնոՍ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 17:06
  2. ՀՊՃՀ-ում շունը տիրոջը չի ճանաչում
    Հեղինակ՝ Սլիմ, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 23.11.2010, 01:14
  3. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 22.11.2008, 03:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •