User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: 18. Բյուրոկրատական քաշքշուկ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Առաջին ցանկությունս էր անձամբ նրա մոտ մտնելը՝ կոնկրետ իմ հարցով: Բայց հետո հիշեցի, որ այնուամենայնիվ իմ վրա դրել են դասակի հրամանատարի պարտականությունները ու որ իմ դասակի զինվորները կարգապահ են եղել: Փաստորեն այլոց մեղքով նրանք էլ են զրկվելու ազատ արձակման գնալու հնարավորությունից:
    Մտա հրամանատարի մոտ: Փոխանակ կոնկրետ իմ խնդիրը ներկայացնելու՝ փորձեցի ներկայացնել դասակիս զինվորներին ազատ արձակում տրամադրելու խնդրի անհրաժեշտությունը և անմիջապես, բավական չոր կերպով, դուրս հրավիրվեցի սենյակից:
    - Բանակում սուբորդինացիա կա, դիմիր անմիջական պետիդ:
    Փաստորեն նորից մի ողջ շղթա պետք է անցնենք, այս անգամ ավելի բարդ մոդելով: Տեսնե՞ս մի բան դուրս կգա: Ամեն դեպքում շտապում եմ գումարտակի հրամանատարի մոտ, խնդիրը շարադրելու ու լուծման ելք գտնելու ակնկալիքով:
    Մի ողջ օրվա վազվզոց, պետի տեղակալներ, գումարտակի հրամանատար, բաժինների պետեր... ի վերջո որոշվում է, որ մեր դասակի զինվորներին կարելի է ազատ արձակում տալ: Արդեն ժամը 11-ն է: Մնում է իմ խնդիրը, ես պետք է շուտ մեկնեմ, որպեսզի մյուս հարազատներիս հետ միասին գերեզմանոց գնամ:
    Մտնում եմ պետի տեղակալի մոտ.
    - Պարոն գնդապետ, մեր ազատ արձակման հարցը լուծվեց, բայց հիշեցնեմ, որ ինձ շուտ էր պետք գնալ: Կթույլատրե՞ք հիմա կամ մեկ ժամվա ընթացքում դուրս գալ զորամասից:
    - Հարությունյան, առանց հրամանատարի թույլտվության չի կարելի: Զեկուցագիր գրիր:
    - Պարոն գնդապետ, երեկվա զեկուցագիրս դեռ կա ու մերժվել էր բանավոր, վրան մերժման մակագրություն չկա, ի՞նչ անենք:
    - Այս անգամ ազատ արձակմամբ պետի մյուս տեղակալն է զբաղվում, տուր իրան, թող իջեցնի հրամանատարի մոտ:
    - Լսում եմ, պարոն գնդապետ:
    Դուրս եմ գալիս ու թակում պետի մյուս տեղակալի դուռը:
    - Պարոն փոխնգդապետ, իմ շուտ դուրս գալու համար դուք կարո՞ղ եք իմ այս զեկուցագիրը տանել հրամանատարի մոտ:
    - Հարությունյան, թեև Ձեր գնալու թույլտվությունը տրված է, բայց զեկուցագիրն ու ազատ արձակման թերթիկները դեռևս ստորագրված չեն: Մի քանի րոպեից իջնելու եմ հրամանատարի մոտ, դա էլ կտանեմ:
    - Ես Ձեզ դռան մոտ սպասե՞մ, - հարցնում եմ:
    - Այո:
    Սպասում եմ դռան մոտ: Անցնում է ոչ միայն մի քանի րոպեն, այլև մի քանի տասնյակ րոպեն: Կես ժամ անց վերջապես դուրս է գալիս սենյակից, որտեղ մի քանի սպաների հետ ինչ-որ խորհրդակցություն էր սկսել ու գնում է հրամանատարի մոտ, նախապես ասելով. «Արդեն տանում եմ, Հարությունյան»:
    Վերադառնում է տաս րոպե անց:
    - Եղա՞վ, պարոն փոխգնդապետ, - հարցնում եմ:
    - Չէ, մտածեցի որ կարելի է առանց հրամանատարին ասելու քեզ շուտ թողնել, զեկուցագիրդ իզուր ցույց չտվի: Հիմա մտնեմ հրամանատարի մյուս տեղակալի մոտ, կորոշենք:
    Մտնում է, դուրս է գալիս 5 րոպե անց.
    - Չէ, Հարությունյան, գնդապետ Այսինչյանն ասեց, որ առանց հրամնատարի թույլտվության չի կարելի:
    - Բա հիմա ի՞նչ, պարոն փոխգնդապետ:
    - Ինքը շուտով մտնելու է հրամանատարի հետ այլ փաստաթղթերի քննարկման հարցով, զեկուցագիրդ էլ կմտցնի:
    Սպասում եմ ևս հինգ րոպե: Դուրս է գալիս հրամանատարի տեղակալն ու ուղևորվում հրամանատարի մոտ, նախապես ասելով. «Շուտով կլինի, Արտակ ջան, չե՞ս ուշացել, չէ՞»:
    Սպասում եմ տաս րոպե: Վերադառնում է:
    - Վա՛յ, Հարությունյան, գործով տարվեցի զեկուցագիրդ մոռացա:
    - Բա հետո՞, պարոն գնդապետ...
    - Չգիտեմ: Մի քիչ հետո էլի եմ մոտը գնալու, կտանեմ:
    - Դուք ում մոտ ուզում եք, գնացեք, պարոն գնդապետ, իսկ ես գնում եմ պապիկիս քառասունքին մասնակցելու: Եթե ցանկանում եք, կարող արձանագրել, որ զորամասն ինքնակամ լքել եմ:
    - Մի քիչ սպասիր, Արտակ:
    - Էլ չեմ կարող սպասել, պարոն գնդապետ, - ասում եմ, հեռանալով:
    Հետևիցս ձայնում է.
    - Լավ, Հարությունյան, սպասիր, ներքին կարգով թույլատրում եմ գնաս, մտիր հրամանատարի մյուս տեղակալի մոտ ազատ արձակման թերթիկը վերցնելու:
    Թակում եմ դուռը.
    - Թույլ կտաք, պարոն փոխգնդապետ, արդեն համաձայնեցրել եմ գնալս, ազատ արձակման թերթիկը տվեք:
    - Պետք է ճշտեմ, Հարությունյան, - ասում է՝ ցանկանալով սենյակից դուրս գալ:
    Կանգնում եմ դռան առջև.
    - Պարոն փոխգնդապետ, գուցե՞ կհասցնեք ճշտել գնալուցս հետո: Իսկ հիմա ես ուշանում եմ ու խնդրում եմ իմ ազատ արձակման թերթիկը տալ, - աչքերումս արդեն կայծեր էին խաղում ու ես չգիտեմ թե այս պատմությունն ինչով կվերջանար:
    Ինձ արդեն համբերությունից հանել էին: 12-ն անց էր արդեն: Առավոտյան 9-ից ես այս հարցով վազվզում եմ: Ինձ այդ ընթացքում այնքան ստորացումներով անցկացրին, որ կար պահ նույնիսկ, որ առաջնային դարձել էր ոչ թե հարազատ պապիկի քառասունքին հասնելն, այլ սկզբունքային պայքարում հաղթելը: Ցույց տալը, որ մարդ ես, որ զգացում ունես: Ցույց տալը, որ զինվորը մարդ է: Իրավիճակի լարումը փրկվեց ակամա, երբ ներս մտավ պետի առաջին տեղակալն ու այս մեկին ասաց, որ թույլատրել է ինձ գնալ: Ստացա ազատ արձակման թերթիկս ու շտապ դուրս եկա սենյակից, ապա զորամասից, տաքսի բռնեցի ու շտապեցի տուն:
    Աչքերս արտասովոր չոր էին, սառած: Ողջ ճանապարհին հիշում էի, թե ինչպես էի երեք շաբաթ առաջ թակել հրամանատարի տեղակալի դուռը.
    - Կանչե՞լ եք, պարոն գնդապետ:
    - Հա՛, Արտակ ջան: Խանութներից մի քանի սարքերի գներ է պետք ճշտել: Քանի որ այսօր խանութները շուտ են փակվելու, դու հենց հիմա գնա ազատ արձակում, կճշտես գները, կգաս, ինձ կասես:
    Ինձ տվեց ազատ արձակման թերթիկն ու ուղարկեց խանութներում գները ճշտելու: Զեկուցագիր չէի գրել: Հրամանատարին չէր հարցրել, կարծեմ: Ուրեմն ինչի՞ համար էր այս ամբողջ բյուրոկրատական քաշքշուկը: Ստորացնելու՞: Թե այն դեպքում այլ շահ կար՝ պետական շահ, այս անգամ, չկա:
    Ես ծառայության անցնելիս երդվել եմ, անվերապահ ծառայել հայրենիքիս... Հայրենիքից ավելին ինձ համար ընտանիքն է եղել՝ միշտ: Բոլոր ընտանիքների համագումարը նոր համարել եմ հայրենիք: Հայրենիքին ծառայել ասելով հասկացել եմ, որ դա առաջնահերթ անում եմ, իմ հարազատների համար, նրանց բարեկեցության ու խաղաղ ապրելու իրավունքը ապահովելու ինձ հասանելիք պարտականությունը կատարելու համար: Այդ օրն ընտանեկանը ստիպեցին համարել երրորդական ինչ-որ բան: Խարխլվեց հայրենիքի պատկերացումը մի պահ: Մի պահ մտածեցի, որ իզուր եմ երդում տվել: Հետո ինձ հավաքեցի: Այս միջադեպով չի կարելի փոխել սկզբունքները, պատկերացումները, վճիռները... բայց արդյո՞ք այդ մի միջադեպով...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (23.08.2009), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Ուլուանա (14.08.2009), Ֆոտոն (14.08.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Վայ, ոնց ներվայնացա... Սիրտս խառնեց դրանց ապուշ ձևականություններից...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Ի տարբերություն Ուլուի, իմ ծիծաղն եկավ, պետական համակարգում աշխատելով ինքս գիտեմ, թե ամեն մի փոքրիկ հարցի լուծում ինչքան կարող են ձգձգել: Ինչ արած սա է մեր պետականության իրականությունը…

    Ակամայից հիշեցի մեր հարևանին, որ տունը ծախելուց ահավոր թղթաբանական քաշքշուկի մեջ էր ընկել ընդհամենը մահացած տղայի մահվան թուղթ հանելու համար
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #4
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Լավն էր։ Միաժամանակ տխուր էլ էր։

    Հիշում եմ երբ մայրս թոշակի պետք է անցներ, մի փաստաթուղթ ստորագորագրելու համար մի պաշտոնյան մեկի մոտ էր ուղարկում, մյուսն էլ մեկ ուրիշի։ Ասում էին, թե իրենք իրավասու չեն այն ստորագրելու, թող այսինչի մոտ տանի։ Այդինչն էլ ասում էր, թե չէ, այնի՛նչը պետք է դա ստորագրեր։ Այդպես մի քանի անգամ մամայիս տարան-բերեցին։ Վերջը աշխատողներից մեկ ուրիշը մամայիս գաղտնի կերպով խորհուրդ տվեց, որ հաջորդ անգամ գալուց հետը բամբանեռկա բերի։ Այդպես էլ արեցինք։ Հարցը միանգամից լուծվեց։

  6. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Արտակ մտածում էի բոլորը կարդամ հետո կարծիք գրեմ, բայց չդիմացա
    Համոզվեցի ևս մի անգամ, որ բանակում և ոչ միայն բանակում մենք մոռանում ենք հայրենիքի կարևորությունը ու եզակի տղաներ են, որ հայրենիքին ծառայելյն այդքան կարևոր են համարում, որքան դու։
    Ի տարբերություն Անահիտի ու Վարդուհու ես չբարկացա ու չծիծաղեցի, այլ մի լավ լացեցի Տեսնես, ե՞րբ ենք մենք դառնալու բռունցք....

    Հ.Գ. Պապիկդ կհպարտանար քեզանով

  7. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Շատ լավ ես նկարագրել, Չուկ:
    Ես էլ լավ նյարդայնացա, ցավալի է: Այ իրենց ու իրենց նմաններին է պետք ստիպել սա կարդալ, գուցե էդ քարացած ու անտարբեր ուղեղներում ինչ-որ բան զրնգա:

  8. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Շունչս պահած կարդացի, հնարավորինս արագ, արդեն խեղդվել էի, վա՜յ,..., արդեն լացում էի, կարծես ես էի անելանելի դրության ու հաղթելու տրամադրության մեջ...
    Լավ է շարադրված, այնքան լավ, որ ամբողջ ստորացումն ու զզվանքն ապրեցի:
    Ցավում եմ, որ էս լրիվ ապրել ես, հետո էլ վերապրելով գրել: Է՜, ինչքա՜ն նմանատիպ դեպքերի ենք հանդիպում...
    Շնորհակալ եմ ...
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 14.08.2009, 02:56:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •