«Չուկչստանի» բոլոր պատմվածքները կարդացի: Հումորը լավն է, թեթև ու անբռնազբոս: Ի տարբերություն մամուլում այս կամ այն, հիմնականում դժբախտ առիթներով բանակի մասին հրապարակումների՝ այս գործերը բարձրացնում են ընթերցողի տրամադրությունը, համակրանքով լցնում «բանակ» կոչվող երևույթի նկատմամբ: Ենթադրում եմ, որ անպայման որոշ բացասական երևույթների մասին հեղինակը դիտմամբ լռել է, բայց կարծում եմ, որ միանգամայն ճիշտ է վարվել: Այդ բացասկանն առանց այդ էլ հերիքում է կյանքում:
Ընտրության մասին մի քիչ «ցնցող բացահայտումերի» ակնկալիք ունեի, չարդարացան:Այնպիսի ընտրության եմ մասնակցել, երբ նույն ավտոբուսներով քաղաքացիական հագուստներով նույն մարդիկ համ մեր ընտրատարածքում էին քվեարկում, համ էլ քաղաքի մի ուրիշ ծայրամասում: ՌԴ վերջին Պետդումայի ընտրություններին:
«Չուկչստանից» տպավորված՝ անցնում եմ «Ստեղծագործողի անկյունում» դրված գործերիդ ընթերցանությանը:![]()
Էջանիշներ