User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: 17. Կառուցողական փոփոխություններ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    17. Կառուցողական փոփոխություններ

    17. Կառուցողական փոփոխություններ


    Ռազմական համակարգում ամեն ինչը պետք է չափված, ձևված լինի, ամեն ինչ կանոնակարգված, հստակ, կուռ: Կարգն է այդպես պահանջում: Բայց ժամանակ առ ժամանակ այդ կարգում ինչ-որ մի բան փոխվում է ու նորից կարգավորելու կարիք է առաջանում:
    Այպիսով պաշտպանության նախարարությունը նոր նախարար ունի, մի գործունյա, կարգավորված մարդ, հրաշալի հրամանատար: Այս նախարարն էլ կանչում է բոլոր զորամասերի հրամանատարներին իր մոտ ու ինչ-որ նիստ անցկացնում, հստակ հրահանգներ է տալիս: Դե իհարկե, հիմա գլխավորն ինքն է, ամեն ինչ իր ասածով պետք է արվի:
    Զորամասերի հրամանատարներն էլ այդ նիստից խիստ ոգևորված հավաքում են իրենց զորամասի սպաներին ու փոխանցում ստացված հրահանգները:
    - Այսպիսի կառուցողական նիստ ՊՆ-ում վաղուց չէր եղել, - ասում են նրանք, - այ զգացվում է գործ անող մարդը: Ուրեմն ասենք, իմացեք, որ նոր նախարարը պատրաստվում է բարեփոխումներ անել, ու այդ նպատակով հստակ հրահանգներ է իջեցրել:
    - Ուռա՜, կեցցե մեր նոր նախարարը, - իրենց մտքում կամ բարձրաձայն գոչում են սպաները, հրամանատարներն էլ այդ ընդհանուր ոգևորությունը տեսնելով շարունակում են ավելի եռանդով ներկայացնել նախարարի խոսքը:
    - Այսպիսով, այսուհետև խիստ հսկողություն է սահմանվելու սպաների ձեռքներին առկա ցելոֆանե տոպրակների վրա, - ասում են նրանք առաջին պահանջը, - դրանց վրա նկարներ, առավել ևս աղջիկների նկարներ չպետք է լինեն, բանակի պատվի հետ խաղալ չի կարելի:
    - Ուռա՜, - նորից ոգևվորված ձայնում են սպաները:
    - Այսուհետև այն սպան, ով աշխատանքային ժամից թեկուզ մեկ րոպե ավել մնաց ու գործ արեց, խիստ պատժվելու է, - շարունակում են հրամանատարներն սպաների խիստ ոգևվորված ու խանդավառ հայացքների ներքո: - Եթե ինչ-որ մեկը թեկուզ մեկ րոպե ավել է աշխատում նախատեսված ժամից, ուրեմն ինքը վատ աշխատող է, քանի-որ ժամանակին գործը չի հասցրել:
    - Ուռա՛, ուռա՛, ուռա՛, - ձայնում են սպաները:
    - Այսուհետև բոլոր սպաները կոշիկները պետք է գնեն նույն տեղից, որ միանման լինեն: Ով տարբերվող կոշիկ հագավ, պատժվում է:
    - Ուռա՜...
    - Այսուհետև ծխել թե՛ սպաներին, թե՛ զինվորներին թույլատրվում է միայն հատուկ այդ նպատակի համար նախատեսված տարածքում՝ ծխարանում, այլ տեղ ծխողը խստորեն պատժվելու է, - ապա հրամանատարներից ոմանք նայելով սպաների խանդավառ աչքերին ու հիշելով, որ իրենք էլ են հրամանատար, որոշում են հրամանն ավելի խստացնել կոնկրետ իրենց զորամասի համար ու ավելացնում են, - իսկ զինվորներին ծխելը խստիվ արգելել:
    - Ուռա՜, իմաստուն վճիռ է, - գոչում են սպաները:
    - Այսուհետ բոլոր վերադասները պետք է անվերապահորեն վստահեն իրենց ստորադասներին: Այնպես չպետք է լինի, որ վերադասը իր ենթակայության տակ ծառայող սպայի նկատմամբ անվստահություն ունենա, հակառակ դեպքում աշխատանքը լավ չի ընթանա: Եթե անվստահության մթնոլորտ լինի, ապա պետք է պատժվի:
    - Կեցցե՛ն մեր ստորադասներն ու կեցցե՛ մեր նախարարը, - գոչում են սպաները:

    Գուցե ընթերցողս մտածեց, որ ես արդեն վերջացրել եմ իմ տեսածն ու լսածը գրելն ու անցել եմ հորինելուն, ստեղծագործելուն: Ճիշտն ասած չէ: Ուղղակի իմ աչքի առաջ սկսվեցին հուժկու բարեփոխումներ ու այդ բարեփոխումները ներկայացրի վերևում: Թեև, իհարկե, չափազանցրել եմ... չափազանցրել եմ սպաների վերաբերմունքը, որովհետև, անկեղծ ասած, իմ դիտարկումներով վերջիներս ավելի շուտ զարմացած կամ շփոթված էին, քան հրճված: Ինչևէ, բարեփոխումները, որքան հասկացա, որոշվել էր այս ճանապարհով տանել, մնում է պարզել արդյունքները:
    Իսկ արդյունքը պարզ կարող էր լինել հայտարարված հավաքից հետո (որտեղ հնչեցին նոր պահանջները) տեսնելով թե սպաներն ինչպես են զորամասի ամենատարբեր անկյուններում ծխում, առանց հատուկ այդ նպատակի համար նախատեսված ու բավական հեռու գտնվող ծխարան գնալու: Իսկ հետո տեսնելով, որ զինվորներն էլ, չնայած նոր արգելքին, նույնպես զորամասի որ անկյունում պատահում է, ծխում էին, կարելի էր ուղղակի ապշել:
    Տարբերությունը միայն այն էր, որ հիմա ամեն մեկն աշխատում էր իր վերադասից հնարավորին չափ թաքուն ծխել: Իսկ ամենալավն այն է, որ համաձայն նոր հրահանգների, վերադասը չպետք է համարձակվեր մտածել, որ իր ստորադասն իրենից թաքուն ծխել է, թե չէ հանկարծ ու կպատժվեր:
    Բարեփոխումների առկայությունը տեսա նաև դրանից հետո առաջին անգամ ազատ արձակում մեկնելուցս, մեքենայով գնում էի, իսկ այդ մեքենայի առջևը կտրելով մի բարձրաստիճան սպա էր անցնում, իսկ նրա ձեռքի ցելոֆանե տոպրակից ուրախ ժպտալով ինձ էր նայում հայտնի ամերիկյան կինոդերասանուհիներից մեկը՝ գրեթե մերկ:
    Հետո էլ պետք է հիանայի բարեփոխումների արդյունքով, երբ տեսնեի, որ ամենատարբեր սպաներ իրենց աշխատանքային ժամերից հետո էլ են մնում աշխատելու: Է հա, ես էլ լինեյի, հաճախ կարող է մնայի՝ այսօրվա գործը վաղվան չթողնելու համար: Չէ, դուք մենակ պատկերացրեք, որ ենթադրենք ես անգրագետ սպա եմ ու պետք է վերադասիս 5 տողանոց զեկուցագիր գրեմ: Արդեն երկու ժամ է գրել եմ ու 4.5 տողը պրծել եմ, ի՞նչ է, պետք է կիսատ թողնեմ, վաղը՞ գամ շարունակելու: Ավելի լավ չէ 30 րոպե էլ մնամ, այդ չարաբաստիկ կես տողն ավարտեմ ու նոր հանգիստ խղճով տուն գնամ:
    Կամ թե ծնունդիս ընկերս ինձ համար հրաշալի սև կոշիկներ է նվեր առել, որ մի թեթև իր տեսքով տարբերվում է մյուսների հագածից, ի՞նչ է, չպե՞տք է հագնեմ: Կամ մեկն ու մեկը թող ինձ բացատրի, թե որտեղից կարելի է ձեռք բերել առանց նկարի ցելոֆանե տոպրակ: Կամ եթե սպան գործ է անում, ինչու պետք է 15-20 րոպե ծախսի հեռվում գտնվող ծխարան գնալ-ծխելու համար, հետո էլ որ այդ 15-20 րոպեն լրացնելու համար որոշի աշխատանքային ժամից ավել մնալ ու աշխատել, պատժվի: Ու եթե այդ սպան արդեն հիսունն անց է ու սովորություն ունի օրական կեսից մեկ տուփ ծխել... Հա՛, վատ սովորություն է, բայց արդեն բանը բանից անցել է:
    Մոտեցա խելքը գլխին սպաներից մեկին ու հարցրի.
    - Պարոն գնդապետ, էլ չե՞ք ծխելու:
    - Ծխելու եմ, - պատասխանեց քմծիծաղով:
    - Ծխարանու՞մ, - հարցրի:
    - Չէ՛, այստեղ, - պատասխանեց կոշտ:
    - Բա հրամա՞նը, - իբր զարմացա ես:
    - Հարությունյան, - քմծիծաղով պատասխանեց նա, - երբ ես հրաման եմ տալիս, տալիս եմ այնպիսի հրաման, որը կատարվելու ենթակա է: Եթե հրամանը կատարել անհնար է, ես այդ հրամանը չեմ տա: Հիմա իրենք ուզում են ասեն, որ գործ են անում, մենք էլ ձև կանենք, որ հա՛, անում են: Իսկ ամեն ինչ կմնա նույնը:
    Եվ անշուշտ ես մեծ մեղսագործ ու կեղծարար կլինեմ, եթե չնշեմ, որ նախարարն իր այս հրաշագեղ հրահանգների հետ միասին նաև մի կետով նշել էր, որ սպաները չպետք է կաշառք վերցնեն ու վերցնողը խիստ կպատժվի, բայց դե տեսնելով, թե համեմատաբար հեշտ կետերի կատարումն ինչ հրաշալի կերպով է կատարվում, հաշվի առնելով, որ ճիշտն ասած չեմ կարծում, որ կոռուպցիայի որոշակի օջախներ հայտնի չլինեն ու գոնե մեկ կաշառակեր գտնելը, գոնե ցուցադրական նպատակով դժվար լինի, ու հաշվի առնելով, որ արդեն գրեթե մեկ ամիս անցել է այդ պատմական օրվանից, բայց ականջիս որևէ լուր չի հասել կաշառք վերցնելու համար պատժված որևիցե սպայի մասին, ես ինձ ենթադրել եմ տալիս, որ դե հրամաններն այնպիսին պետք է լինեն, որ և կատարման ենթակա լինեն, հնարավոր լինեն, և կատարողներն էլ լ ինեն մարդիկ, ովքեր պատրաստակամ են դա անել... նկատի ունեմ հետևողներին...
    Այ այսպես էլ բարեփոխվում է բանակը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 24.05.2008, 15:06:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.02.2011), Kuk (10.07.2009), Rammstein (11.12.2010), Ֆոտոն (14.08.2009)

  3. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 17. Կառուցողական փոփոխություններ

    Չուկ հավեսով ձեռք ես առել, բայց տխուրն էլ հենց այն է, որ բարեփոխումներ անելու համար ինչ-որ փոքր քայլեր են ձեռնարկվում, բայց ոչ ոք չի ուզում, էստեղ են ասել, խոզի գլուխը կտրում դնում են խալու վրա, գլորվում ընկնում է ցեխը…

    հետո էլ նորմալ բանակ են ուզում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #3
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 17. Կառուցողական փոփոխություններ

    -Այսուհետև թող կարգ լինի` արևը ցերեկով դուրս գա, գիշերն էլ կորչի-գնա:
    -Ակո~ւնք իմաստության....
    -Սարերը դաշտերից բարձր լինեն, ստուգելու եմ, հաա~...
    -Ստուգելու ա...
    -Գետերն էլ 2 ափ ուենան` աջ ու ձախ:
    -Արդար որոշո~ւմ...


  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.02.2011)

  6. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Չուկչստանի» բոլոր պատմվածքները կարդացի: Հումորը լավն է, թեթև ու անբռնազբոս: Ի տարբերություն մամուլում այս կամ այն, հիմնականում դժբախտ առիթներով բանակի մասին հրապարակումների՝ այս գործերը բարձրացնում են ընթերցողի տրամադրությունը, համակրանքով լցնում «բանակ» կոչվող երևույթի նկատմամբ: Ենթադրում եմ, որ անպայման որոշ բացասական երևույթների մասին հեղինակը դիտմամբ լռել է, բայց կարծում եմ, որ միանգամայն ճիշտ է վարվել: Այդ բացասկանն առանց այդ էլ հերիքում է կյանքում:
    Ընտրության մասին մի քիչ «ցնցող բացահայտումերի» ակնկալիք ունեի, չարդարացան: Այնպիսի ընտրության եմ մասնակցել, երբ նույն ավտոբուսներով քաղաքացիական հագուստներով նույն մարդիկ համ մեր ընտրատարածքում էին քվեարկում, համ էլ քաղաքի մի ուրիշ ծայրամասում: ՌԴ վերջին Պետդումայի ընտրություններին:
    «Չուկչստանից» տպավորված՝ անցնում եմ «Ստեղծագործողի անկյունում» դրված գործերիդ ընթերցանությանը:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անբացատրելի փոփոխություններ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2017, 20:28
  2. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 111
    Վերջինը: 20.08.2013, 00:07
  3. Օրացուցային փոփոխություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.03.2010, 14:18
  4. Փոփոխություններ ընտրական օրենսգրքում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.11.2007, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •