Աղջի՞, էս ծնունդդ ա, հիմա պիտի շնորհավոր եմ ու բարեմաղթանքներ ասե՞մ: Լավ սկսեցինք:
Ուրեմն, ցանկանում եմ, որ աստծո բոլոր հրեշտակները քեզ հետ լինեն, ինչքան ուզես հետները խաղաս ու ինձ հանգիստ թողես: Ցանկանում եմ էնքան մարդկային օրգաններ ունենաս ձեռքիդ տակ, որ իմը վերցնելու կարիքը չլինի ու ինչքան ուզես հետները խաղաս, ինձ էլ հանգիստ թողես: Ցանկանում եմ լիքը փող, որովհետև ինձ էլ ա պետք, դե ցանկանում եմ եղբորդ առողջություն, համբերություն և նման շատ բաներ, որովհետև հըլը աչքիս հետդ շա՜տ երկար ա ապրելու, իսկ եթե լուրջ ցանկանում եմ շուտ ամուսնանաս (գիտեմ-գիտեմ, ցանկություններս շատ ֆանտաստիկ են) ու տնփեսա չբերես: Ցանկանում եմ, որ էնքան արագ անես գործերդ, որ կոմպը քեզ 10 րոպեից ավել պետք չլինի: Մի խոսքով շատ չերկարացնեմ ուրիշներին էլ, տեղ թողնեմ, որ մի բան ինձ ցանկանան ու կարճ ասեմ, ցանկանում եմ քեզ էն, ինչ ինձ ձեռք ա տալիս:
Շնորհավոր, ջա՜ն քեֆ ենք անելու, լավ սպասի մի հատ էլ սմայլիկ դնեմ շատ չոր ու ցամաք չստացվի: Հը՞, ո՞նցն ա![]()
Էջանիշներ