mtahog-ի խոսքերից
ապեր, ուրեմն մի քանի ուղղում անեմ, նախ Հայոց ցեղասպանությունը ոչ թե հրեա ժողովուրդը չի ընդունում, այլ Իսրայել պետությունը, ելնելով իր շահերից, մյուսը՝ որ հրեա ժողովրդի լավագույն զավակները մինչև այսօր ամենատարբեր մակարդակներում պայքարում են ցեղասպանության ճանաչման համար: Ինչպես որ ժամանակին աշխարհին Հայոց ցեղասպանության մասին ահազանգել է ՀՐԵԱ Մորգենթաունը, այնպես էլ այսօր հանդես են գալիս իսրայելցի հրեա, նոբելյան մրցանակակիր, գրող Ամոս Օզը, Քաղաքական գործիչ, նախկին կրթության նախարար Յոսի Սարիդը, որը 2000 թվականին որոշեց Հայող Ցեղասպանության մասին դասընթաց մտցնել Իսրայելի հանրակրթական դպրոցներում, Նախկին արդարադատության նախարար Յոսի Բեյլինը,
նախկին արտաքին գործեց նախարար Բեն-Ամին, աշխարհում առաջին Ցեղասպանության թանգարանի տնօրեն, ամենահեղինակավոր ցեղասպանագետ Իսրայել Չառնին, ամենահայտնի քաղաքական վերլուծաբաններից՝ այսօրվա վարչապետ Օլմերթի եղբայրը, որը ի դեպ դեռ 85 թվականին երբ ես ու դու չգիտեինք ԱՍԱԼԱյի մասին մի հաստափոր գիրք է գրել ԱՍԱԼԱյի մասին, բավականին անաչառ ու օբեկտիվ կերպով վերլուծելով ԱՍԱԼԱյի առաջացման պատճառները, այս ցանկը կարելի է շարունակել երկար, ինճպես որ կարելի է երկար շարունակել ցանկը այն հրեանների ովքեր հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ, հենց մենակ Բեռնարդ Լուիսը բավական է, սակայն հետաքրքիր է այն փաստը որ Լուիսը ժամանակին մի քանի հոդվածներով հանդես է եկել ի նպաստ Ցեղասպանության ճանաչմանը, մի մոռանա նաև այն որ առաջին անգամ Հայկական Ցեղասպանությանը նվիված գիտաժողովը տեղի է ունեցել Թել-Ավիվում 1982 թվականին, եթե չեմ սխալվում,
այնպես որ նախ ՍԽԱԼ է մի ամբողջ ժողովրդի մասին նման չհիմնավորված կարծիք հայտնել, հետո թեման բացելուց առաջ մի փոքր խնդրո առարկայի մասին տվյալներ ունեցիր, կամ կարդա: Նենց որ ԷԴՔԱՆԸ ՀԵՐԻՔ չի հրեա ժողովրդի հասցեին նման մեղադրանք ուղղելու համար:
ՀԳ
մոդեռատորներին՝ էս թեմայի առաջի գրառումը արդեն ենթադրում է, որ այն լցվելու է հակասեմիտական ու ռասիստական բարբաջանքով հակառակ ակումբի կանոնադրությանը:
Էջանիշներ