Վարզոր ջան, էդքան միանշանակ չի՝ զենքը մեզ տվել ե՞ն, թե՞ մենք ենք վերցրել:
Սովետի փլուզման տարիներին ու դրանից հետո էլ՝ մինչև Ելցինի նախագահության ավարտը (99թ.), Ռուսաստանում, մեղմ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում:
Ճիշտ ա՝ Չեռնոմիրդինը մի քիչ փորձում էր թարազուի բերել, բայց համարյա ողջ ստվերային տնտեսությունը կենտրոնացած էր Բերեզովսկու ձեռքերում ու փողով տառացի ցանկացած հարց կարելի էր լուծել:
Սովետից հետո անտեր ու կանտռոլից դուրս մնացած զորամասերից մինչև անգամ ԱՄՆ-ի սև շուկա էին գերգաղտնի զենքեր արտահանում:
Մերոնք էլ՝ մասամբ համոզելով, մասամբ էլ՝ ուժով (օրինակ՝ Հեթանոս Գագոյենք) ՀՀ տարածքում մնացած զենքը թույլ չտվեցին դուրս հանել ու իրանցով արեցին (նու՝ նույնն էլ ազերիներն իրենց մոտ էին անում):
Հետո արդեն «դելեգացիա»-ներ բուն ՌԴ տարածք էին թռնում՝ զենք ճարելու:
Այ թե ոնց էին ճարում՝ իրական ձևերը միայն իրենք գիտեին ու հիմնավոր պատճառներ կան կասկածելու, որ էլի «տակից կպցնում» բերում էին՝ ոչ թե ինչ-որ խոստումների դիմաց ստանում էին:
Օրինակ ասում էին, որ էն վախտերով Սերժն էլ ա ահագին զենք իրա կանալներով բերել:
Հետո խոսք կար, որ Սվո Ռաֆն էլ իրա կանալներով ա էլի ահագին ճարել ուղարկել:
Էջանիշներ