Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն, եթե պարզ ասեմ թե ես ինչպես եմ հասկացել քո մտքերը, ապա կարելի էամփոփել հետևայել կերպ "Մենք հետևում ենք արդարություն սկզբունքին ավելի շատ քան օրենք սկզբունքին, ի տարբերություն ասենք նորվեգների".. հետևապես, ԼՏՊ պատմական առաքելությունն է սկզբունքային փոփոխություն մտցնել մեր մտածելակերպում ու բացատրել, որ արադրության սկզբունքի վրա խարսխված ժամանակակից պետություն 21-րդ դարում ունենալ հնարավոր չէ, ու արդարության սկզբունքի հնարավոր տարընթերցումները (տարբեր իրավիճկաներում, տարբեր անհատներ նույն երևույթը կարող են համարել հավասարապես արդարացի կամ անարդարացի) հանգեցնելու նրան, ինչ մենք ունենք այսօր:
ԼՏՊ-ն ոչ միայն մտադրված չէ նման փոփոխություն մտցնել ու նման բան բացարտել, այլ ընդհակառակը նա իր առաքելությամբ իսկ արդեն ապացուցում է, որ արդարության սկզբունքը գործում է բոլոր դարերի պետություններում բոլոր անհատների պարագայում:
ԼՏՊ-ն ինքը ընտրակեղծիքներ կատարեց և իր մաշկի վրա զգաց ընտրակեղծքիների ամբողջ ծանրությունը: Նա ինքը ուժ գործադրեց իր ժողովրդի դեմ և այժմ ուժ են գործադրում իր ետևից գնացող ժողովրդի դեմ: Այստեղ գործում է արդարության սկզբունքը: Այն դրված է աշխարհարարման հիմքում և գոյություն ունի անկախ այն բանից, թե ինչպես են արդարությունը մեկնաբանում տարբեր անհատներ: