Ի դեպ Ավազակապետության այս բնորոշումը լիովին համապատասխանում է դասական լիբերալ գաղափարախոսությանը:Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը.«Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է.«Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նոր տնտեսական քաղաքականություն սկսելու համար.«Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:
Ի վերջո Լիբերալիզմը ասում է նյութական շահը ամենաբարձր արժեքն է, իսկ պետությունը ընդամենը գործիք որը չպետք խառնվի հասարակության կյանքին:
Այս դեպքում պետությունը դառնում է մի կառույց որը ընդանրապես պատասխանատվություն չի կրում բիզնեսի կատարած չարիքների համար: Սովից մեռնում ե՞ս: Դա բնական է, ուրե՞մն մրցունակ չես, դու պետք է մեռնես սովից ու ազատես օդը քո անիմաստ ներկայությունից... սա է դասական լիբերալիզմը:
Ես կարծում եմ հենց սա է մերժում մեր ժողովուրդը, այլ ոչ թե ավելի շատ լիբերալիզմ է ուզում,
Էջանիշներ