Ընտիր բառ էր գտար, որը վաղուց չէի լսել… օպորտունիզմ։ Այ Ադամ Սմիթը իր այս կարծիքը որ հայտնում էր, ես շատ խիստ կասկածում եմ, որ նա այդ պահին տեղյակ էր միարժամանակ հիացմունք ու ապշահարություն առաջացնող հայոց պարադոքսալ ու ունիկալ օպորտունիզմից, ու չէր լսել նաև որ հայերը դրանք այն ժողովուրդն են, որ քարից հաց են քամում, իսկ ասֆալտից՝ փող են սարքում այնպես, որ նույն ինքը Ադամ Սմիթը կնախանձեր։
Հայոց մեծն ավազակապետության մեջ այդ բոլոր օգտապաշտական օրենքները գործում են, ու թող մեկը ասի, թե պետությունը հիմա խանգարում է մարդուն հարստանալու։ Պարզապես ձևերն են տարբեր, սերժանտ է պետք դառնալ, ծանոթ–մանոթ կպցնել, շուստրի խաղեր տալ, քծնել… Իսկ այդ գործին խանգարողները գնդակահարվում կամ ձերբակալվում են, որպես ազգային շահերին դեմ գնացողներ, ցանկացած լիբերալ–դեմակրատական երկրում այդպես է, պարզապես մեզ մոտ մի փոքր ազգային–ավանդական ձևերը տարբերովում են եվրոպականից
Չէ եղբայր, կրկին շեղվում ենք դեպի շուկայական հարաբերություններ, էդ ուղիով անցել ենք ու հիմա արդյունքը այն է ինչ ունենք, նոր բան է պետք մտածել։
Էջանիշներ