Լևոն Տեր-Պետրոսյանը մենակով երկիրը չի փրկի: Մենք պետք ա բոլորովս ոտի կայնենք, ոնց որ արցախյան շարժման վախտ էր: Բոլոր քաղբանտարկյալներին բաց կթողան, ոնց որ արցախյան շարժման վախտ էր: Ու հաղթելու ենք, ոնց որ արցախյան շարժման վախտ էր:
Ես չէի ասի, որ ՀՀՇ-ն բարի պտուղ էր: Ուղղակի էս իշխանությունները ինձ ու իմ նման շատերին ստիպեցին հիշել Լևոնին: Չեմ ասում, որ Լևոնը արդար նախագահ ա եղել, ուղղակի սրանք բեթար են: ՀՀՇ-ն էլ էր թալանչի վարչակարգ, ուղղակի իրանք թալանելուց բացի երկրի մասին էլ էին մտածում: Դատելով էն բանից, որ մեր երկիրը համազգային, համաժողովրդական ճգնաժամի մեջ էր էն վախտ, ու 5 տարվա մեջ կիսով չափ դուրս էր եկել ճգնաժամից, ՀՀՇ-ն քիչ բան չի արել:
Իսկ վերջը գալու ա: 3 ամսուց, թե մի տարուց, բայց գալու ա: Դա Լևոնը լավ գիտի, որովհետև ինքն էլ ա ժամանակին նախագահ "ընտրվել": Ու եթե ինքը դրանում համոզված չլներ, չէր գա:
Էջանիշներ