Ես կարծում եմ, որ տեսականորեն մենք կարող ենք դառնալ նորվեգացու պես, ասենք՝ հասարակության մեջ գիտակցությունը հասցվի այն մակարդակի, որ հայի հայրը որդուն չստիպի օրենք խախտել, կամ մարդիկ հաճույքով ծառայեն իրենց երկրին, իսկ երկիրը՝ ի դեմս պետության, մեծ ախպոր պես կանգնած լինի քաղաքացու մեջքին։ Բայց դրան գործնականորեն հասնելու համար քաղաքական մեծ կամք է առաջին հերթին անհրաժեշտ իշխանությունների մակարդակով, իսկ կամքի համար իշխանության ներկայացուցիչները գոնե պիտի ընկալեն պետական գաղափարախոսության իմաստը։ Հիմա մարդը ծանոթ–բարեկամի կամ էլ իրեն որպես հավատարիմ սերժանտ դրսևորելու միջոցով ձգտում է իշխանության, որպեսզի վայելի մեծ փողերի շվայտ տվայտանքները։
Այս ախտը այնքան խորն է նստած, որ հայի մեջ տարրական հարգանք չի մնացել սեփական պետության նկատմամբ, որ մարդիկ թքած ունեն իրենց բնակարանի դռան դեմից դեպի դուրս սկսվող աշխարհի վրա, անտարբերություն, ու ով կարողանում է պատառ է փախցնում։ Հիմա ամենահայրենասիրական արտահայտությունը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»–ն է ու էգոիզմ, նախանձ, փոքրոգություն… Հիմա կարող է ծիծաղելի թվալ, բայց նորից կանգնել ենք լենինյան աքսիոմի առաջ՝ գյուղացուն հարկավոր է ցնցել, բանվորին հարկավոր է կրթել… ցնցել է պետք սրանց, հեռուստատեսությունից ու ճղճիմ քարոզչությունից ու գովազդներից սկսած մինչև ամենավերջին իշխանավորը, տգիտությանը, էգոիզմին ու փոքրոգությանը պատերազմ է պետք հայտարարել։ Սրանք են մեր պետության հիմնական թշնամիները։






Մեջբերել

Էջանիշներ