Ծլնգ-ի խոսքերից
Ժամանակ չունեմ հետևելու թե ով ինչ ասեց ումից հետո, բայց կոնկրետ այս քո գրառումից դատելով, քո ներկայացրած պատկերը լրիվ աղավաղում է իրողությունները։ Իմ աչքին Նիկոլը կապնվել ա Բակոյի հետ, ու հարցրել է՝ Բակո ընկեր, պե՞տք ա մի բան ասեմ, թե՞ յոլա կգնաս։ Բակոն էլ պատասխանել ա. «կարամ յոլա գնամ, բայց ուզում ես, մի բան ասա՝ համ ժողովուրդը ավելի շուտ կհանգստանա, համ էլ՝ սեր, համերաշխություն, եղբայրական հանրապետություններ, Բակոն ու Նիկոլն էլ ուս ուսի տված մեր բոլոր խնդիրները կլուծեն»։ Ու Նիկոլն էլ ասում ա՝ աչքիս վրա։ Ու մի երկու բառով ասում ա՝ ժող ջան, լոխ լավ ա, ժամանակ տվեք, հարցը լուծվող ա։ Բոլորը գոհ, բոլորը երջանիկ, իսկ Լևոնը ստեղ ընդհանրապես երրորդ էլ չէ, է, այլ չորրորդ կողմ ա...
Էջանիշներ