Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կոշմառ։
Ի՞նչ շեֆ։

Ընդամենը ցույց ա տալիս որ ՀՀն ու ՀՀ վարչապետը խիստ մտահոգ են ու պատրաստ են նպաստել Արցախում հարցերի լուծմանը, խաղաղարարի դեր ստանձնել։
Արտ, տեխնիկապես քո ասածով ա, քո ասած քաղաքական էլիտայի առումով օկ ա, բայց իմ ասածը հասարակ ժողովրդի էմոցիոնալ ընկալման մասին ա։ Լևոնն ասում ա․ «Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար»։ Այսինքն՝ Լևոնը որպես ակնհայտ բան ասում ա, որ Բակոն ինքն իրանով հարցը չի կարա լուծի, Նիկոլն էլ իր ելույթում ասում ա էս ընթացքում Բակոյի հետ խնդիրը քննարկում էի, էսա ձեր պայմանների հետ համաձայնության եկավ, ապրեք, դե հիմա ցրվենք տներով, եթե պետք լինի էլի կհավաքվենք։
Քաղաքականության հարաբերությունների ակադեմիկ կանոնների մեջ չխորացած հասարակ ժողովրդի էմոցիոնալ ընկալմամբ եթե նայես – Բակոն հարց չի կարա լուծի, Բակոն հարցի լուծումը Նիկոլի հետ էր քննարկում, Նիկոլն էլ վերջում իտոգ տվեց, արդյունքում Նիկոլի կոչով ժողովուրդը ցրվում ա տներով, կոնֆլիկտը հարթվում ա։