Չուկ ջան, գրված էր, որ հավաքվածները իրեն էին ընտրել որպես «սուրհանդակ»:
Այսինքն՝ անկախ ուրիշների իր նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքից, էդ պահին էդտեղ հավաքված բողոքող ժողովուրդն իրենա ընտրել որպես բանագնաց:
Բացի սա՝ նշել էր նաև, որ հետագայում բողոքավորների 9 հոգանուց խումբ էլա հանդիպել Բակոյի հետ:
Իրենք հո հակամարտող կո՞ղմ չեն, որ երրորդ ու չեզոք կողմ գնա մեջ ընկնի:
Ես տենց եմ հասկանում:
Եղել ա անօրինություն: ՈՒ եղելա ոչ առաջին անգամ:
Բայց ժողովուրդը հիմա ա ոտքի կանգնել ու արդարություն պահանջում:
Կոնկրետ էս դեպքի առթիվ կան 15 հոգի ձերբակալվածներ: Վարվում ա քննություն:
Նախորդ դեպքերի առթիվ նախագահը կարծես էլի պատրաստակամա որոշ մարդկանց ազատել աշխատանքից, եթե ունենա համոզիչ փաստարկներ:
Սրա վերաբերյալ էլ վարվում են բանակցություններ:
Վիճակն առայժմ տուպիկային չի:
Ինչքանո՞վ միանշանակ կընդունվի Արցախի ու ՀՀ հասարակության կողմից, եթե հարևան երկրի վարչապետը գնա խառնվի նման «կենցաղային» ներքին վեճին:
ՈՒ եթե Նիկոլը հիմա գնա, ի դեպ, դա համ էլ կնշանակի Արցախի ղեկավարության ներքին հարցեր լուծելու իմպոտենտությունը:
Էջանիշներ