StrangeLittleGirl (18.05.2018)
Լավ բարեկամիս՝ Կարպիսի ֆեյսբուքյան ստատուսը լայքել էի՝ իբրև ստորագրությունս դնել գրածների տակ: Բառ առ բառ համաձայն եմ:
Ավելացնեմ, որ շատերի կողմից դեռևս չգնահատված, բայց մեր պատմության մեջ ամեն ինչով բացառիկ գործիչ եմ համարում, ում կյանքը ապագայում, պատմական հեռավորությունից, չափազանց կարժևորվի:
Հաշվի առնելով իր նկատմամբ վերջին օրերին ակումբում հնչող բացասական գնահատականները, հարկ եմ համարում մի անգամ էլ ընդգծել, որ հպարտ եմ, որ իր ժամանակակիցն եմ, հպարտ եմ, որ կուսակիցն եմ, ու հպարտ եմ, որ թեկուզ ինքն էլ չգիտի էդ մասին, բայց ուսուցիչս է, հպարտ եմ, որ ձեռքն եմ սեղմել, հպարտ եմ, որ իր գրքերից մեկում իմ խոսքն էլ է զետեղվել:
Հատկապես վերջին օրերի իր պահվածքը չափազանց դրական է, կրկնօրինակման արժանի: Կուզեի, որ մեր քաղաքական գործիչները կարենան իրենից օրինակ վերցնել:
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/68211.htmlԿարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է
Քաղաքացի Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքում գրում է.
Առաջին նախագահի հոդվածներում անհանգստություն է նշմարվում: Նա մտահոգված է պետության հետագա ճակատագրով ու առանց կաշկանդվելու բարձրաձայնում է դրա մասին: Ես չափազանց բարձր եմ գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի այս հստակ դիրքավորված կեցվածքը, ավելին՝ համոզված եմ, որ այս պարագայում անձերը նրա համար չնչին նշանակություն ունեն, նա չի էլ հիշում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին լրջագույն տարաձայնություններ է ունեցել: Ընդհակառակը կոնֆլիկտային փոխհարաբերությունները մի կողմ թողած՝ փորձում է աջակցել ու նեցուկ լինել նրան, որովհետև գոնե այս փուլում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը ուղղակիորեն բխում է հանրապետության շահերից: Այլընտրանքը հետհեղափոխական քաոսն է՝ անսանձ ռևանշիզմի ու հակահեղափոխության իրական սպառնալիքով:
Ու իսկապես զավեշտալի տպավորություն են թողնում բոլոր այն մարդիկ, որոնք այս աջակցության մեջ ինչ-որ դավադրություններ են փնտրում: Նույնիսկ չեն էլ փնտրում, այլ՝ միանգամից գտնում: Դուք պապիին լավ չեք ճանաչում: Նա թքած ունի բոլորիս վրա, նրան միայն հետաքրքիր է Հայաստանի կայունությունն ու Ղարաբաղի անվտանգությունը՝ ակադեմիական հետաքրքրությունները չհաշված: Իսկապես նա թքած ունի և՛ իրեն պաշտողների, և՛ իրեն ատողների վրա, բոլորը հոգնեցրել են նրան: Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է:
Վստահ եմ, նա չափազանց ուրախ է այս հեղափոխության հաղթանակով: Ասում են, թե նա այս ակտիվությամբ փորձում է գործունեության տիրույթ ապահովել Կոնգրեսի համար: Միգուցե կոնգրեսականները չհամաձայնվեն վիճահարույց թվացող այս պնդման հետ, բայց Կոնգրեսը նույնպես Պապիին չի հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, ապա նա հանուն Ղարաբաղյան հակամարտության՝ խորհրդարանական ընտրություններում չէր զոհաբերի այդ կառույցի վարկանիշը:
Պապին իսկապես խոշոր քաղաքական գործիչ է ու միշտ իր արժանի ու պատվավոր տեղը կունենա Հայաստանի քաղաքական համակարգում: Նույնիսկ չափազանց խորհրդավոր է թվում. Ծիծեռնակաբերդի անհասանելի բարձունքից նա խոսում և երկխոսում է բոլորի հետ, խորհուրդներ է տալիս ու նույնիսկ հողին հավասարեցնում ինչ-որ երիտասարդի քաղաքական ողջ կապիտալը, որը կուտակվել էր հազիվ՝ կաթիլ առ կաթիլ:
Լևոն Տեր-Պետրոսյանի փոքրիկ, բայց հավերժ բարեկամ Կարպիս Փաշոյան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (19.05.2018)
Կհավատայի, եթե Լևոնի "պետականամետ" գործունեությանը ականատես չլինեի իր իշխանության տարիներին - չեմ հավատում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ