Էդ ո՞նց։
Ավելի տրամաբանական չի՞, որ կոալիցիայի ա նախապատրաստում։
Ամեն դեպքում, չգիտեմ ինչին ա նախապատրաստում, կամ ինչ-որ բանին ընդհանրապես նախապատրաստում ա, թե չէ, բայց բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ ՀՀԿ-ն վերջնականապես պարտություն կրի, ու մոռանա ռեվանշի մասին, պիտի վերջ տան մանր մունր ակցիաներին, որոնք բացի Նիկոլից ոչ մեկին վնաս չեն տալու, ու ամբողջ ուժերը կենտրոնացնեն Նիկոլից ընտրական օրենսգրքում խոստացված փոփոխությունները, իսկ ՀՀԿ-ից օրինագծի հաստատումն ու արտահերթ ընտրությունների գնալը պահանջելու վրա։
Հակառակ դեպքում կառավարությունը ՀՀԿ-ի օգնությամբ շուտով ձախողվելու ա, ու տասհազարանոցների ցույցերին ենք ականատես լինելու Սերժի վերադարձի պահանջով։
Էջանիշներ