Ադրբեջանը վայթե երբեք նպատակ չի ունեցել, ու հնարավոր է, մինչև աշխարհի վերջը չի էլ ունենալու հայերի հետ որևէ կոմպրոմիսի գնալ ու ասենք որոշ հողեր հետ վերցնելով ճանաչել ԼՂՀ-ն։ Մեր իրար ցեխոտելը, թե ինչ ֆորմատներով է ճիշտ բանակցելը, ինչ ֆորմատներով սխալ, Ղարաբաղը կողմ է, կողմ չի, Հայաստանը հակամարտող է, միջնորդ է, չեզոք է, բլա բլա բլա, սաղ աննպատակ, սթից ռեյծինգների համար իրար աչքերի թոզ փչոցի են։
Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, պատրաստվում է պատերազմի, պատրաստվելու է պատերազմի։ Ցանկացած կոմպրոմիս Ադրբեջանի իշխանությունների համար պարտություն է, որովհետև արդեն էնքան շատ են ամբողջատիրական հայտարարություններ արել, հետ գնալու մի գրամ տեղ չեն թողել։ Էս լրիվ նույնն է, ինչ Պաղեստինի կողմից Իսրայելը ճանաչելը։ Մեր նախկին երեք նախագահներն էլ խրոնիկ կոմպլեքսավորված ստախոսներ են։
Հիպոթեզներ կան, որ ժամանակին ինչ-որ շանսեր կային թուլացած Ադրբեջանին ստիպել գնալ վերջնական կոմրպոմիսի ԼՏՊ օրոք, բայց եթե կային էլ, ապա այդ շանսերը բաց են թողնվել։
Մաքսիմում հնարավոր լավագույն ելքը կարող է լինել, որ ասենք ապագայում ամբողջ տարածաշրջանում տիրի ժողովդրավարությունը, ու սաղ որոշեն սահմանները բացել ու ինտեգրվել իրար։ Իսկ մինչ այդ պետք է պատրաստվել պատերազմի և կլինի խաղաղություն։
Էջանիշներ