Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ինձ սկզբունքորեն բախտ է վիճակվել նաև արժանի լինել Լևոնի պես դեմագոգի իշխանությանը... ավելի շուտ բարդակին։ Հետո` իրա պես ընդդիմությանը։ Մեջն ինչ կար։
Մեկն է մյուսին ծնել։ Էսօրվա իշխանությունները Լևոնի շկոլան են։
Ռոբին Լևոնն ա պիրել, Սերժիկն էլ Լևոնի վախտ պաշտպանության նախարար էր, անվտագնության վարչության պետ էր, ազգային անվտանգության նախարար էր... ոչ մեկ էլ լուսնից չի իջել։
Վիշ, էս արգումենտն էնքան շատ ա հնչել... ես ինքս էլ բազմիցս ասել եմ նույնը՝ սրանց Լևոնը բերեց մեր գլխին: Հա, հասկացանք, տենց ա, իրենք նույն համակարգից դուրս եկան:
Բայց Սերժն ու մնացածը շարունակեցին թափ հավաքել ու հաստատվել ու խորը արմատներ գցել Լևոնի հեռանալուց շատ ու շատ հետո նույնպես:
Հա, իրա օրոք քո նշած պաշտոններին էր Սերժը, բայց լիքը ուրիշ մարդիկ էլ պաշտոն ունեին, ի՞նչ աներ՝ միանձնյա կառավարեր երկիրը, որ հանկարծ մեջներից ոչ մի հատ անասունի ծնունդ դուրս չգա՞ր:
Սերժին ինքը չի նախագահ նշանակել, մենք ենք թույլ տվել, որ դառնա: Օլիգարխներին էլ ենք մենք թողել, որ էս կարգի նստեն գլխներիս:
Ասածս էն ա, որ միայն Լևոնին մեղադրելն ու տարիներով նույն բանն ասելը բան չի փոխում: