Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչպես միշտ տխմար եզրահանգման եկար, ներող եղբայր: Ինչքան էլ քեզ հարգեմ ու սիրեմ, էս հարցում քեզ տարել ա:

Սերժը լավը չի, Սերժը հաջողակ ա, քանի որ հասել ա իրա ուզածին: Կարող ա իրա ուզածը մի տարելկա տաք խաշն ա արաղով, ու լավ մուզոնով, չեմ իմանում, բայց հասել ա: Այսինքն ինքը ավելի ռեալ ա գնահատել էն մարդկանց որոնցով ինքը շրջապատված ա, ու որոնց հետ ինքը գործ ա բռնել: Մի բան, որը Լևոնը երբեք չի կարողացել անել:

Թե չէ, ապեր, իմ ուզածը շատ ավելին ա, քան նույնիսկ Լևոնն ա: Իմ ուզածը հաստատ Սերժը չի: Այ տենց ռոմանտիկ ու հավայի դատողություններով եք տարված, դու, քո նմանները, Լևոնը, ու Լևոնին տենց ամնացորդ սիրողները, դրա համար էլ Սերժի նմանները մնում են ու մնալու են իշխանության:
մենք որ սենց լինենք Սերժն էլ հաջողակ կլինի… սենց մարդիկ ուրիշ երկրներում նախագահ չեն լինում, ու լինելուց հետո էլ անգամ էսքան հեշտ ու երկար չեն իշխում…

երբ որ սերժին օրինակ ես բերում որպես հաջողակ քաղաքական գործիչ, դա դառնում ա ստանդարտ, որով սկսում ես չափել մնացած քաղաքական գործիչներին…

լավ քաղաքական գործիչը վատ ձևով չի գալիս իշխանության… ես քեզ ասեցի մի քաղաքական գործչի անուն տուր Հայաստանում որ հասել ա հաջողությունների… դու Սերժի անունը տվեցիր… ուրեմն քո ստանդարտը Սերժն ա, դրանով ես չափում… ես ե՞մ մեղավորը… ինձ որ հարցնեին տենց բան, կասեի չկա տենց մարդ… կամ էլ կասեի Լևոնն ա… որտև Լևոնի հաջողությունը պատերազմի հաղթանակն ա, Հայաստանը կրիզիսից հանելն ա իր բոլոր սխաներով ու թերություններով իսկ քոնը Սերժն ա որի հաջողությունը երկրի թագավոր դառնալն ա…