Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, սխալ ես ասում Լիլ:

Սկսած նրանից, որ մարտի 1-ը ինչքան էլ ցավալի ա, սպասելի տարբերակներից մեկն էր, որն ամեն ինչ արեցին որ կանխեն, ու չկարողացան: Ուղղակի կային նաև այլ տարբերակներ: Քաղաքականությունում հստակ հաշվարկներ երբեք չի կարելի: Իսկ իմանալով, որ նման բան հնարավոր ա, մեկ ա պետք ա անես, որտև չանելու դեպքում դատապարտված ես: Սա չի նշանակում ժողովրդին տանել հոշոտման (սա հատուկ եմ գրում, որտև գիտեմ ոչ դու, բայց թեմայի ընթերցողներից մի քանիսը կուզեն նման մեղադրանք հնչեցնել):

Ինչ վերաբերում ա, որ սկզբում իրարից նեղացողներ չկան, իհարկե չէին լինի: Բա գնում էինք հաղթանակի: Նեղանալը լինելու էր մեկ հաղթելու դեպքում, մեկ էլ «պարտվելու»: Եղավ երկրորդը: ՈՒ խժդժությունները սկսվեցին: Շատերը չդիմացան:
Արտ ջան, բայց հասկանում ես չէ՞ 10 հոգի անիմաստ տված զոհը ինչ կարգի սարսափելի բան ա: Տասը մարդու կյանք, մեզ պես երազանքներ ու նպատակներ ունեցող մարդիկ, որ, փաստորեն, հավայի մեռան: Աննպատակ, Արտ:
Թող 1000-ը մեռնեին Արտ, ես էլ իրանց մեջ, բայց մի բանի հասնեինք: