Գալաթեա-ի խոսքերից
Արտ, էն առաջին օրերին, որ դու դեռ բանակում էիր, երբ որ հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ իրար շալակ էին բարձրանում, բայց մեկ ա ոչ մեկ մյուսից չէր նեղանում, Լևոնի ու իր թիմի մտքով մի անգամ չանցավ ասի՝ "Ժող, քիչ ենք, ավելի շատ մարդ պետք ա գա, ավելի մեծ պետք ա լինի ալիքը, էս ընդամենը սկիզբն ա, սրանով մի խաբվեք" ու քանի ոգևորությունը չէր սառել՝ մոբիլիզացվեին ու մի լուրջ բան անեին: Շրջադարձային, չգիտեմ, իրանք են քաղաքական գործիչ, իրանք էին իշխանություն ուզում, ինձ մեկ ա՝ ինչ կանեին:
Բայց չէ, իրանք էդ պահի փառքով տարված, շատ հանգիստ, մտքներով անգամ չէին անցկացնում, որ դա միշտ չի տենց լինելու: Շատ էին արբած թվացյալ հաղթանակով: Մի քանի քայլ առաջ չէին մտածում: Արտ, դաժե մարտի մեկը չկարեցան կանխագուշակեն: Հա, եղունգ չէին նայելու, բան չունեմ ասելու, բայց էդ կարգի բանից անտեղյա՞կ...
Հետո, երբ մարդիկ անգամ մարտի մեկից հետո իրանց հավաքեցին ու էլի սկսեցին գնալ հանրահավաքներին ՝արդեն սկսեց "մեր վրա գցելու" գործելակերպը: "Քիչ եք ժողովուրդ, էսքանով բան չի ստացվի, մարդ բերեք հետներդ, էսքանով ի՞նչ պիտի անենք"...
Է էն ժամանակ շատ էին, անեիք...
Սխալ ե՞մ ասում, Արտ:
Էջանիշներ