Գալաթեա-ի խոսքերից
Ժողովրդին մեղադրելը սխալ ա: Մեր հիմիկվա ժողովուրդից ավելի ապատիկ ու պոֆիգիստ մասսա ես վաղուց չեմ տեսել: Մառշուտկեքի համար գոռգռացողները մի կողմ՝ (ի դեպ, ես էլ էի իրանց հետ գոռգռում, ինձ մենակ առիթ տաս), մնացածին խորը ապատիա ա պատել, ու դա արվել ա շատ սիստեմատիկ ու լավ մտածված կերպով: Մարդկանց մեջքը բառիս բուն իմաստով կոտրել են:
Էլի եմ ասել, էս երկրում պետք ա հեղափոխություն սկսեր էն օրը, երբ Վահե Ավետյանին ծեծելով սպանեցին ամբողջ ազգի աչքի առաջ: Ինչ եղա՞վ: Ոչ մի զրթիկ էլ չեղավ: Մարդկանց մեջ թասիբ ու ըմբոստություն չառաջացրեց անգամ էն՝ որ իրանց հայրենակցին, ախպորը, կոլեգային շան պես սատկացրին: Ինչի՞: Որտև հասցրել են, կաթիլ առ կաթիլ հասցրել են նրան, որ սեփական մաշկից թանկը չկա: Օրվա հացից ավելի կարևոր խնդիր չկա: Հացն էլ որ վաղը զարթնենք տեսնենք՝ հատը 5000 դրամ ա դառել՝ էլի չենք բողոքի է... կվազենք խանութ, 10 հատ կառնենք, որ յոլա գնանք մինչև "կերևա ինչ կլինի": "Կերևա", ոչ թե "մենք ցույց կտանք":
Մենք սենց չենք եղել, դարձրել են... հա, մեջներս գուցե եղել ա, բայց էս լուսավոր դարում դա պետք ա վերանար, ոչ թե սենց խայտառակ արմատներ գցեր:
Էջանիշներ