Տրիբուն ջան, չգիտեմ հետևում ես էս օբամաքեր-ի զարգացումներին թե չէ… բայց ստեղ մեր համար շատ ուսուցողական բան կա… օբամաքերը աշխատում ա էն դեպքում երբ անհրաժեշտ քանակով մարդիկ (ջահելներ հատկապես) միանում են ծրագրին ու ինչքան շատ մարդ միանա ծրագրին, էնքան ավելի լավ կաշխատի ծրագիրը… եթե չմիանան՝ չի աշխատի… իրանք որոշեցին միանալ ու աշխատացնել…
…հիմա ստեղ մերն ա… մենք ոչ թե միանում ենք որ լինի, այլ միանում ենք որտև ըլնելու ա, այսինքն եղած ա դրա համար ենք միանում… մեզնից անկախ պատճառներով եղած ա, մենք էլ միանում ենք…
երկխոսությունը որը ձեր վերջին շանսն էր, որոշեցիք որ չի լինելու դրա համար էլ կեսից հետ կանգնեցիք… հենց սենց էլ եղել ա…
Մենակ էն, որ էս թեման հիմա ակտիվ ա, ու էն դեպքում, որ Լևոնը վաղուց արդեն ակտիվ չի, հերիք ա, որ համարենք, որ ինքը թույն դեմք ա, ու իրա նման քաղաքական գործիչ չենք ունեցել ու դեռ չունենք, այ հենց որ ունենանք, էդ ժամանակ նոր կսկսենք իրա մասին չխոսել, կամ քիչ խոսել, կամ գոնե խոսել միայն առիթի դեպքում:
Շուտով կլրանա մի տարին, որ նախագահական ընտրություններ ա եղել, որին Լևոնը չի մասնակցել ասելով՝ ես բիձա մարդ եմ, ինչ կարայի, արեցի, հիմա էլ ինչ կարամ կանեմ, բայց նախագահականի մասնակցել չեմ կարա: Էդքանից հետո հավաքվել ստեղ Լևոնի շողքի հետ կռիվ եք տալիս, որ ի՞նչ անեք:
Մեծ հաշվով ի՞նչ ա արել Լևոնը: Երկրի անկախացման հարցում մեծ դերակատարում ա ունեցել, էնքան մեծ, որ դրա արդյունքում դարձել ա միակ ընտրված նախագահը, իրա նախագահության տարիներին պատերազմել ենք ու հաղթել ենք, տարածքներ ենք ազատագրել, մութ ա եղել, ցուրտ ա եղել, բայց հետո էլի իրա նախագահության ժամանակ արդեն մութուցուրտի հարցը լուծվել ա, չնայած շատերը գիտեն թե Քոչարյանն ա եկել լուսավորել էս ազգին, հետո էլի ընտրոթյուններ ա եղել, կեղծել անցել ա, հետո հրաժարական ա տվել, որի արդյունքում դառել ա առայժմ միակ նախագահը, ով առանց զոհերի ա իշխանությունը հանձնել գնացել, հետո հետ ա եկել, փորձել ա նախագահ ընտրվել, ընտրվել ա, չի դարձել, պայքարել ա, չի հասել արդյունքի, գնացել ա:
Հա, 2008-ին չկարացավ հասներ արդյունքի, հետո մսխեց էդ ալիքը, բայց 2013-ին արդեն ինքը սպառել էր չէ՞ իրա շարժումը, թող ուրիշը աներ էն, ինչ ինքն էր 2008-ին արել, ու արդեն 2008-ի նախադեպն ունենալով թող ավելի ճիշտ աներ, արդեն դասեր քաղած: Բայց չկա տենց մեկը, առայժմ չկա տենց մարդ, ով կարա իրա արածի 10 տոկոսը գոնե անի: Դե հիմա ասեք՝ Լևոնը քաղաքական գործիչ չի: Ո՞վ կարար 2008-ին տենց բան աներ, ինչ ինքը արեց: Էդքան վախեցած, անհույս, ուղեղը անջատած, պայքարելու մասին ընդհանրապես մոռացած ժողովրդին հանեց փողոց: Ու ասեմ, էդ ժամանակ ով դուրս եկավ, եկավ, ով դուր չեկավ, երբեք դուրս չի գալու: Չնչին բացառություններով: Իսկ նրանք, ովքեր էդ ժամանակ չէին պայքարում, բայց հետո ինչ որ բարևոլուշն էին խաղում, մաշտոցի պուրակ էին խաղում, բուծիկ մուծիկի դեմ էին շոուներ անում, քաղաքապետարանի պահակների դեմ էին կռիվ տալիս, դրանք պայքարող չեն, դրանք էդքանը կարան անեն՝ շոու միայն: Նույն իրանց լիդերը եթե նենց լուրջ քայլի գնա, ոնց 2008-ին էր, իրանք էլի կգնան տուն, կասեն՝ մենք քաղաքականությանը չենք խառնվում, մենք կարանք մաքսիմում բուծիկի դեմ կռիվ տանք:
Այ հենց որ մեկը կլինի, ով 2008-ի արածին գոնե կհասնի, կասեմ որ ինքը լևոնի չափ քաղաքական գործիչ ա, բայց քանի դեռ չկա մեկը, ով իրա արածի 10 տոկոսը գոնե անի, ուրեմն Լևոնի դեմ սաղ տուֆտա են: Մենակ ասելով չի, պետքա փաստերին նայել, ինքը կարացավ հասներ հեղափոխության եզրին գոնե, երբ արդեն ժողովրդի մեծ մասը համոզված էր, որ հաղթել ա, հա, առաջ չկարացավ գնար, բայց էդքան կարացավ աներ, թող ուրիշ մեկը կարանա էդքանը անի, որ հաեմատենք, քանի չի արել, ոչ մեկ էդքան չկա, որ գոնե համեմատվի իրա հետ, նույնիսկ հետը համեմատվող չունի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկի հետ լրիվ համաձայն եմ, բայց ես կբաժանեի 2 մասի՝ նախագահության տարիներին ու մինչ անկախացումը ձեռքբերումներն անժխտելի են (արդեն նշել ա), իսկ 2007-ից հետո ինչքան էլ որ համաձայն եմ, որ ուրիշները դրա 10%-նել չեն արել, բայց ինքն էլ որ արե՞լ ա ինչ: Այսինքը փաստացի իրա արածի ու մյուս ապաշնորհների արածի արդյունքները հավասարապես զրոյական են: Ինչքան ուզում ա ծանր շտանգա բարձրացնեսմ բայց եթե վերջի պահին ձեռդ ծալվում ա միավոր չեն հաշվում:
Տրիբուն ձյա, էս էլ պետքա ասեմ2013-ի նախագահականին չնայած Լևոնը չէր մասնակցում, բայց դու քֆրտում էիր իրան, բայց Րաֆֆիի մասով ասում էիր՝ ճիշտ ա անում, սաղ տոչնի ա, նենց ձև ա բռնել, որ ոչ կարում են տոպկեն, ոչ էլ դեմն առնեն, սա նոր տեխնոլոգիա ա կիրառում և այլն: Րաֆֆին կրվավ, այսինքն՝ ոչ էլ կրվավ, էկավ տուֆտեց, կրկես խաղաց գնաց, անցավ, հիմա էլի Լևոնին ես քրֆում: Խի՞ ախպերս
Հիմա վերջին նախագահականի այսպես ասած՝ ընդդիմադիր թեկնածուն Րաֆֆին ա եղել, ով պարտվել ա, նենց որ առնվազն մինչև հաջորդ նախագահական ընտրություններ պետքա որ Րաֆֆիին քրֆելը ակտուալ լինի, այնինչ, բոլորը Լևոնին են մեղադրում պարտված ընդդիմությւոն ունենալու համար: Գիտե՞ս ինչից ա, որտև բոլորն էլ գիտեն, որ եթե էս պահին կա մեկը, ով էնքան քաղաքական գործիչ ա, որ կարա էս երկրում իրավիճակ փոխի, էդ Լևոնն ա, իսկ մնացածը սաղ րաֆֆիներ են, որ գալիս-գնում են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Եթե գնահատելու համար մենակ վերջնարդյունքն ես վերցնում, ճիշտ ես: Բայց քաղաքականությունը, քաղաքական գործիչները, շարժումները ու տենց բաները մենակ վերջնարդյունքով չի, որ գնահատվում են: Պետք ա հանգամանալից գնահատես, էս շտանգա բարձրացնել-չբարձրացնել չի: Չնայած նույնիսկ շտանգայի դեպքում կարող ա ձեռդ ծալվի, բայց էնքան հզոր բան արած լինես հենց էդ ժամանակ, որ անունդ գնահատեն, ասեն, հա, «չհաղթեց», բայց հալալ ա իրան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ կարծիքով, չկա տենց բան՝ ո՛չ քաղաքականությունում, ո՛չ ծանրամարտում: Հա, էլի կարամ ասեմ, որ էս մի շտանգիստը նրանից ուժեղ էր, բայց որպես մարզիկ երկուսն էլ լուզեր են՝ Տրիբուներեն ասած:
Ճիշտ ես, ես էլ եմ համաձայն, դրա համար իրան համարում եմ 2008-ի մասով պարտված գործիչ: Ուղղակի խոսքը եթե գնում ա նրա մասին՝ ինքը քաղաքական գործիչ ա, թե ուղղակի խելոք մարդ ա, կամ ուժեղ թե թույլ քաղաքական գործիչ ա, էդ դեպքում ինքը կարգին ուժեղ քաղաքական գործիչ ա:
Մեծ հաշվով, էլի եմ ասում՝ ինքը պարտված ա 2008-ին, բայց եթե խորանանք, բոլորս էլ լավ գիտենք, որ էսօր ինչ ունենք՝ ահագին պայքարող մարդիկ, ոչ պակաս քաղաքականացված հասարակություն, դրա մեջ իրա ներդրումը շատ մեծ ա, 2008-ից մնացած ժառանգություն ա (Րաֆֆիի ժառանգության հետ խչառնել), կարելի ա ասել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Բացարձակ սխալ մոտեցում ա, Բագ, համոզված եմ: Էդ տարբերակով սաղս ենք լուզեր: Ձախողումը չի կարելի համարել լուզերություն: Կարաս էդ փուլում պարտություն արձանագրես, բայց դա լուզերություն համարելը կոպտագույն սխալ ա: Ընդհանրապես եթե մարտի ես դուրս գալիս, կարող ա պարտվես էլ, կարող են բազում պարտություններ լինեն: Լուզերությունը կարող ա երևա դրանից հետո շատ-շատ մեջքդ շտկել կարողանալու կարողությունդ գնահատելով:
Լևոնի դեպքում ինքը էդ մարտից հետո, որտեղ ուժային հարվածով կտրեցին ամեն ինչ, կարողացավ 3 տարի շարժումը շատ ակտիվ պահել, դրանից հետո էլ կուռ թիմ հավաքել ու դարձնել կայացած ուժ, որն էսօր ինչ որ բանի ունակ ա ու դեռ իրան ցույց ա տալու: Սենց բան անողին իրավունք չունես ուղղակի լուզեր անվանելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քանի խոսքը համեմատությունների հարթության մեջ ա, չմոռանանք նաև, թե ինչ էական տարբերություն կա 2008-ի ու հիմիկվա մեջ: էն ժամանակ հիմիկվա պես համարյա բոլորի ձեռը նորմալ վիդեո նկարող հեռախոս չկար, որ իշխանությունների արած ղալաթները նկարեին տեղում դնեին յութուբ, կամ գոնե նկարելով զսպեին ծեծուջարդը: Էն ժամանակ հիմիկվա պես չէր, որ համարյա բոլորը ինտերնետ ունեն հերիք չի տանը, պլյուս դրան իրանց հեռախոսների վրա, որ ամեն պահի կարդում են, տեղեկացված են ամեն պահի ամեն տեղ կատարվող իրադարձություններից: Մինչև օրը ֆռում էր, թերթերը տպվում էին, մարդիկ կարդում իմանում էին, որ ընդդիմադիրներին էսինչ տեղը ջարդում են մենթերը, արդեն օրը ֆռացել, ամեն ինչ վերջացել էր: 2007-ի առաջին միտինգն իրազեկողներին որ ծեծեցին շրջանայինի մոտերը օրը ցերեկով էդ մարդաշատ վայրում, քանի՞ հատ վիդեո կա, ընդամենը մի հատ, էն էլ ինչ որ մեկը տնից ա նկարել՝ պատուհանից:
Էդ ամեն ինչը կազմակերպելու, տեղեկացնելու լուրջ դժվարություններ կար, բայց նույնիսկ էդ պայմաններում արվեց էդ ամեն ինչը նենց, որ արդեն 6 տարի ա ոչ ոք չի կարում դրան մի թեթև նմանվող մի բան անի գոնե: Այ էս ամեն ինչը եթե հաշվի ենք առնում, պարզ ա դառնում, որ դա չի կարա տուֆտա քաղաքական գործչի ձեռի գործ լինի: Պարզից էլ պարզ ա, որ լուրջ քաղաքական գործչի ձեռ ա խառը էս ամեն ինչին: Ու դա շատ լավ գիտեր իրա մոտ աշխատած Քոչարյանը, դրա համար էլ հենց սկզբից էլ տենց հիստերիկ ռեակցիա տվեց Լևոնի՝ քաղաքական դաշտ դուրս գալու փաստին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արտ ջան, թող էդ կուռ ուժը իրան ցույց տա, ես էլ մեծ հաճույքով կընդունեմ, որ սխալվել եմ, բայց ես էս պահին պոտենցյալ չեմ տեսնում իրան ցույց տալու էն 2008-ի կուռից էլ ու-ն ա մնացել: Արտ, լուզեր նշանակում ա պարտված, կամ պարտվող: Հիմա թող հաղթեր ասեինք հաղթող: Հա, սաղս էլ ինչ-որ տեղ լուզեր են: Ինքը որպես քաղ գործիչ ա լուզեր, մենք որպես երկրի քաղաքացիներ:

Չէ, Բագ ջան, լուզեր բառը նրբերանգ ունի: Նույնիսկ պարտվածն ու պարտվողն են տարբեր բաներ:
Հիմա ոչ Լևոնից օրինակ. մենք, ես ու դու, քչից շատից մասնակցել ենք Բարևի շարժմանը, հստակ իմանալով, որ պարտվելու ենք էդ մարտում: Գոնե ես դրանում վստահ էի: Ի՞նչ, մենք լուզեր ենք: Բացարձակ: Պայքարելը արդեն իսկ նշանակում ա, որ դու լուզեր չես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (29.10.2013)
Լուզեր բառը ոճաբանորեն սխալ ա էս կոնտեքստում կիրառելը:
Լուզերը մի կամ երկու անգամ պարտվողը չի, լուզերն անհաջողակ, անտաղանդ, դեբիլ անճարակ մարդն ա:
Նույնիսկ Տրիբոււն ձյան, համոզված եմ, որ պապիին այդպիսին չի համարում:
Chuk (29.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ