Chuk-ի խոսքերից
Փաստորեն քո գրածները չհիմնավորված բլթեր չէին, իմը բլթ ա: Վատ մոտեցում չի, կարելի ա ասենք մի հիսուն տող բլթցնել, հետո նույն ոճի պատասխանը պիտակել կուսակցական բլթոց ու հանգիստ խղճով առաջ գնալ: Կարևորը որ էդ պահի չարացածությանդ մի քիչ հագուրդ կտաս:
Թե ասելը, որ Լևոնը տաս գլուխ բարձրն ա հիմնավորում: Էդ էլ ա զուտ չհիմնավորված պնդում: Չնայած ճիշտ ա ասում:
Ապեր, Լևոնի ի՞նչը գնահատեք: Գնահատեք էն, որ
1. Կարողացավ պատերազմող երկիրը նենց ղեկավարել, որ սա չնայած չորս կողմից շրջապատված լինելուն, չնայած զենքի քիչ լինելուն, չնայած լիքը ուրիշ հանգամանքների կարողացավ հաղթել պատերազմում, որ երկիրն էդ դժվար տարիներին սկսեց իրա առաջին քայլերն անել տնտեսական զարգացման փուլում, առաջ անցնելով ավելի բարենպաստ պայմաններում գտնվող հարևաններից, ու սենց լիքը ուրիշ բաներ, որ ինքդ էլ գիտես,
2. Կարողացավ լրիվ ապատիայի մեջ գտնվող ժողովրդին ոտքի կանգնացնել ու հզոր ընդդիմադիր բևեռ ձևավորել, որն առավել քան որևէ ուրիշ ընդդիմություն երբևէ մոտիկ էր իշխանափոխության:
Ի՞նչ արեցիք դուք: 1-ի դեպքում որակեցիք դավաճան ու մի քանի չկայացած գործիչների հետևից հարայ հրոցով գնացիք, չլսեցիք իրա մեծավարի ու լուրջ խոսքը, լսեցիք ճղճղոցները, արդյունքում թուլացրիք իրան էնքան, որ վերջում ինքներդ էլ հեղաշրջում չարեցիք, ձեր փոխարեն պալատական հեղաշրջում արեցին, բայց որը հաջողացրին միայն էն պատճառով, որ չէիք գնահատել իրան ու իրան թիկունք չկանգեցիք: Չնայած իհարկե սրանում իր մեղքն էլ կար. մարդը պոպուլիստ չէր:
2-րդ դեպքում էլ էլի սաղ մեղքերը իրա վրա բարդեցիք, շան տեղ չդրեցիք հորդորներն ու լուրջ խոսքը, փոխարեն կողից սաղ ճղճղացողներին լսեցիք, կամաց-կամաց լքեցիք, արդյունքում իշխանություններն էլ պարապ չնստեցին, կտոր-կտոր իրա կողից տարան իրա թիմակիցներին, սրանք էլ էշի պես տարվեցին, իրան թողեցիք մենակ:
Ես ուղղակի վստահ եմ, որ եթե մենք էնքան հասունություն ունենայինք, որ լսեինք իրա խոսքին, հիմա լրիվ ուրիշ իրականությունում էինք ապրելու: Ոչ թե ստեղ քո նման բլթցնելու:
Էջանիշներ