
Mephistopheles (24.03.2011), murmushka (24.03.2011)
Դրոշը հասկացանք կարելիա մոնտաժով սարքել: Բա պարելը՞: Ի՞նչա խմած էր:
И жили они долго и счастливо, пока не встретились...

Ճիշտ է այս թեմայից հոգնել եմ, բայց հաշվի առնելով, որ կարծում եմ, դու կարող ես այդ հարցը էմոցիոնալ հարթությունից դուրս քննել ու ճիշտ եզրահանգումներ անել, առանց սարկազմի կպատասխանեմ:
1. Պարել է: Պարել է ժողովրդին ոգևորելու համար, ցույց տալու համար, որ իրան բոլորիցս ավելի վեր չի դասում: Պարել է հազարավոր քաղաքացիների ներկայությամբ ու հազարավոր քաղաքացիների հետ: Պարելը վատ բան չի: Ինքը վատ է պարում: Բայց չի ամաչում դա ի ցույց դնելու ու դա հարգանքի արժանի է:
2. Իսրայելական դրոշը հրապարակ բերել է ոչ թե ինքը կամ իր թիմից մեկը, այլ Հայաստանում բնակվող հրեա համայնքի ներկայացուցիչը, ցույց տալու իր զորակցությունը Տեր-Պետրոսյանին: Հրապարակում հարյուրավոր եռագույն դրոշների հետ միասին ծածանվել է նաև այդ եզակի Իսրայելի դրոշը, ինչպես նաև այլ փոքրամասնական համայնքների բերած այլ երկրների դրոշներ: Տեսահոլովակ սարքողները նկարել ու հատուկ ցուցադրել են Իսրայելինը, որով փորձել են անել կեղտոտ հակաքարոզչություն, այդ թվում ոտնահարելով ՀՀ սահմանադրությունն ու ազգամիջյան ատելություն սերմանել փորձելով, որն ինչ-որ չափով հաջողվել է, ինչի վկան է նաև քո հարցի առկայությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (24.03.2011), murmushka (25.03.2011), Ձայնալար (24.03.2011)
Էդ օրերին տարբեր երկրների դրոշներ ա եղել Ազատության Հրապարակում, ու դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ով տեսնում ա, թող լուսավորի անտեղյակներիս: Ուղղակի իշխանության տխմար քարոզն այն էր, որ Լևոնը ջհուդ ա, կամ ջհուդների կողմից ա կառավարվում, չեմ էլ հիշում արդեն, դրա համար իրանց պետք էր էդ դրոշը ցույց տալ հայլուրով, սա էլ էդ կադրերից ա: Բայց էնքան տկարամիտ են գտնվել, որ չեն ֆայմել, եթե ջհուդների կողմից ա կառավարվում, ու չի ուզում, որ դա հայտնի դառնա, չէր բերի էդ դրոշը հանրահավաքում ծածաներ: Բայց դե սրանք անցած թեմաներ են, ուղղակի մարդիկ պարապ են մնացել, անցյալի վրայի փոշին են սրբում, թող սրբեն, մաքրությունը վատ բան չի: Իսկ պարելու պահով, ումն էլ ուզես շատ հանգիստ կարելի ա վերցնել ու խայտառակություն սարքել, շուռ տալ գլխիվայր և այլն, դա բերել քաղաքականության թեմայում քննարկել, մեղմ ասած, անկապություն եմ համարում: Նման բաները կարելի ա քննարկել քաղաքական հումոր թեմայում, ոչ ավելին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chilly (24.03.2011), Chuk (24.03.2011), Mephistopheles (24.03.2011), Norton (24.03.2011)
Մի խորացեք հեռավոր անցյալի մեջ, սիկ մարտի 1 իսկապես արդեն հեռավոր անցյալ է դարձել - Արցախի պատերազմ անգամ ավելի արագ հանգուցալուծում ստացավ, քան ներկա «ավազակապետության», ռուսական ստրուկների ու էմիսարների դեմ պայքարը։ Լևոն պապին իր նամազով ու «անարյուն» հեղափոխության կոչերով փորձում է մի բան բուժել, որը անբուժելի է ու ուռուցքի նման միայն աճում է ինչքան շատ ես նրան ժամանակ թողնում։
Կա իհարկե շատ դժվար մեթողներ առանց վիրահատության ազատվել ուռուցքից չկորցնելով ստամոքսի, կամ ուղեղի մասը, որտեղ ուռուցքը նստած է, բայց նման բուժմանը շատ ու շատ դժվար է դիմանալ...
Իսկ ԼՏՊի վերջին «քրիստոնեական» նախատանքները Րաֆֆի Հովհանիսյանին ուղղակի լրիվ տխմարություն էին ու բացարձակ երկերեսանիություն։
Նույն ԼՏՊի խոսքերը բերեմ իրեն ենթարկվողների հացադուլի մասին, որտեղ չգիտես ինչու ոչ մի ի ցույց դրվող քրիստոնեական արժեքների մասին նա չէր հիշել...
Լավ ինչքան կարելի է ինքնասիրահարված լինել, որ համարել միայն դու ու քո արածն է արժեքավոր, մնացածը հեչ... Այդ առհամարական վերաբերմունքը ժողովրդին հանգեցրեց, որ ԼՏՊին նույնիսկ իր չեղած տեղը ձայն տված ու ընտրած մարդիկ 1998ին էլ երեսը տեսնելու ցանկություն չունեին...Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը
10.04.2008
Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կոչ է արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը:
«Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում այս պահից դադարեցնել հացադուլը», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչում, որն այսօր «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել նրա խոսնակ Արման Մուսինյանը:
«Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար», - կարծիք է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ապրիլի 9-ը ոչ թե վերջն է, այլ սկիզբն է պայքարի», - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցած տվյալներով` քրեակատարողական հիմնարկներում ներկայումս հացադուլի մեջ է 23 մարդ:
Ռուզաննա Ստեփանյան http://www.armenialiberty.org/conten...e/1594395.html
Հիմա դուք ձեր սեփական գրածով ասում եք, որ պարել աԱյ ժողովուրդ, զարմանում եմ ձեր տրամաբանության վրա: Ոնց կարելի ա միտինգի գնալ ուրախանալու, պարելու??? Կամ ոնց կարելի ա ճիշտ համարել եդ խեղկատակությունը???
Ոնց կարելի ա հետևել մի մարդու, պաշտպանել, կողմնակից լինել մի մարդու, ով միտինգի ժամանակ պարում ա, խմում ա:
Իսկ վիդեոն, որ ուզում եք տեսնել կամ ասում եք ուր ա հեսա:
Մոդերատորական: Վիրավորական հատվածը հեռացվել է:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.03.2011, 23:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ