Լեռնեցի ջան, խնդրում եմ եթե դժվար չի ինձ բացատրես, թէ ետ ազգային գաղափարախոսությունը և ազգային արժեքները որոնք են: Օրինակ իմ պապն ու տատը եղել են քրիստոնյաներ: Ամուսնացել են 1920-ական թվականներին: Տատս պատմում էր, որ իր կեսրարի ոտքերը լվանում էր ամեն օր: Տատս երբեք առանց գլխաշորի չի եղել, բացի դեմքից և ձեռքերից մնացած մարմնի մասերը միշտ եղել են ծածկված, երբեք կեսրարի հետ սեղան չի նստել: Իմ ծնողները եղել են անհավատ: Մայրս հագել է շրջազգեստ և կեսրսրի հետ միշտ նստել է սեղան, նաև օգտագործել է շպար: Կինս հագնում է շրջազգեստ և տաբատ, շպարվում է, մեկ --մեկ էլ ծխում է: Կեսրսրի հետ էլ ուտում, խմում երգում պարում էր: Հարսրս երևի կհագնի են պորտը բաց մայկեքից և այլն: Հիմա դու ինձ ասա պապս և տատս ազգային էին, իսկ մնացածս ապազգային, թէ ոնց:
Էջանիշներ