User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմօ ջան կարա՞ս մի 2 բառով նկարագրես թե էդ ո՞վ պիտի լիներ ու ոնց պետք ա լիներ, որ դու էս կարծիքը չունենայիր… բարդ բան չեմ ուզում չէ՞… չեմ ասում արա, ասում եմ ասա… գրիչ ա ձեռդ ինչ ուզում ես գրի… մարդիկ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չեն "հայտնվում" էլմօ ջան, այլ լինում են… ռադիկալ տարբեր բաներ են սրանք…
    Ապեր ես քաղաքականությունից ու երկիր ղեկավարելուց հեռու մարդ եմ: Սովորական կամպուտորշիկ, ու ասում եմ էն, ինչ աչքս տեսնում ա:
    Օրինակ իմ գործում սենց մի բան կա: Ոչ մեկի տանձին չի, թե ես ո՞նց համակարգչային ցանցը կպահեմ ու ո՞նց եմ էդ ցանցը պաշտպանում ու կայունություն ապահովում: Տնօրենը նստում ա իրա կոմպի մոտ, եթե բրաուզերում հասցե գրեց ու Enter սեղմեց՝ էջը բացվեց, ուրեմն իմ մասին ըսկի չի էլ հիշի: Աշխատողների համակարգերը աշխատում ա ուրեմն իմ մասին չեն հիշում: Այսինքն եթե ամեն ինչ նորմալ ա, ուրեմն ադմինը լավն ա: Կամ էլ իրանք թքած ունեն լա՞վն եմ ես, թե՞ վատը, սիրու՞ն եմ, գե՞շ եմ: Ուզում ա գյալըբո լինեմ, իրանց էդ չի հուզում ու պետք էլ չի հուզի: Իրանք փող են տալիս, լիազորություն են տալիս, նյութատեխնիկական բազա են ապահովում, ես կատարում եմ էն, ինչի որ պիտի կատարեմ: Իմ տեղը ոչ ոք չի մտածում: Հենց սկսեն իմ տեղը մտածել, ուրեմն ես լավ չեմ աշխատում: Որովհետև մտածելու տեղ եմ թողնում:

    Էսքանը ասում եմ, որ հիմա անցնենք պրեզիդենտ կոչված մասնագիտությանը: Պրեզիդենտը ոչ աստվածություն ա, ոչ էլ գերմարդ: Ինքը մասնագետ ա, որին փող ենք տալիս, լիազորություն ենք տալիս, ազգի անունից թուղթ ու բիթիկ ստորագրելու պռախոդ ենք տալիս, որ աշխատի: Հիմա ինքը ո՞նց պիտի անի, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև իրա տեղը մտածելու համար ոչ մեկ ոչ ինձ փող ա տվել, ոչ էլ տալու ա, ոչ էլ ես դրա հավեսն ու ժամանակը ունեմ: Ըսկի լիազորություն էլ չունեմ:
    Ոնց որ իմ ղեկավարին չի հետաքրքրում, որ ցանցը գրոհողը թույն խակեր ա, կամ թազա վիրուս ա, որի դեմ ըսկի Microsoft-ը փաթչ չի հանել, ընենց էլ ինձ չի հետաքրքրում թե արտաքին քաղաքականության մեջ ով ինչ ա անում մեր պրեզիդենտին: Թող գնա պառկի ում տակն ուզում ա, թող ում հետ ուզում ա քնի, ում ուզում ա խնդրվի ու երկիրը երկիր սարքի: Ինձ բացատրություններ ու արդարացումներ պետք չի, ես իմ քաղաքացիական պարտքը առանց տրտնջալու կատարում եմ: Հարկ էլ եմ վճարում, բանակում էլ եմ ծառայել, օրենքին էլ եմ ենթարկվում: Էս անտեր երկրում էլ իշխանությունը ինձ ա պատկանում ու իմ նմաններին՝ ժողովրդին: Այսինքն պրեզիդենտը մեր վարձած աշխատողն ա ու ես իրանից պահանջում եմ գործ անել: Ո՞նց անել, էդ իրա խնդիրն ա, ես իմանաի ոնց անել, ես կդառնաի պրեզիդենտ: Կամ թող անի, կամ թող ռադը քաշի հրաժարական տա գնա: 3 000 000 մարդ իրանից բան ա ակնկալում:

    Ի՞նչ եղավ Լևոնի ժամանակ: Տնտեսապես կզած, բայց նյութատեխնիկական բազայով ապահոված երկիր ունեինք: Շատ գործարաններ պարզապես կոնսերվացնել էր պետք, ու էսօր բացել: Լիքը գիտատեխնիկական ինստիտուտներ պետք էր ոչ թե թալանել ու պարկետից բռնած, մինչև լաբորատորիայի լազերի ռուբինը վաճառել, այլ պահել: Երկաթուղու վագոնները չպետք էր լոմի տեղ վաճառել: Էսօր երկաթուղի ենք սարքում, վագոն չունենք: Գրանդ տոբակոն գործարանն առավ, մենակ պատերն էր մնացել: Կիսակառույց շենքերից նույնիսկ ալյումինի լարերը պատերից հանեցին տարան, վերամբարձ կռունկները քանդեցին ու լոմի տեղ ծախեցին: Մի կռունկը մի շենքից թանկ ա: Հայէլեկտրոի մաման լացացրեցին, ՋԷՑ-ը փոզեցին, սաղ լոմի տեղ ծախեցին: Ավտոպարկերից սաղ ավտոբուսները բալգարկով կտրեցին ու ծախեցին: Հիմա պասիկներով Երևան-շրջաներ ռեյս են անում, քաղաքի համար էլ ավտոբուսը իրանից են առնում:

    Ինձ չի հուզում էդքանը ինչի՞ են արել կամ ու՞մ ձեռքով ա գնացել: Դա պետական սեփականություն էր, ու պետության ղեկավարը պետք էր դա պաշպաներ: Բա ինչի՞ իրա տան վառոտները չէր ծախում լոմի տեղ, կամ չէր թողնում ուրիշները ծախեին:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (11.01.2010), Lion (11.01.2010), Բիձա (12.01.2010), Շինարար (12.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •