Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինձ չի հետաքրքրում ով ում ինչ ա համարում: Մարդ կա Վահագնին ու Միհրին էլ աստված ա համարում: Ես Քոչարյանին նախագահ չեմ համարում: Հայկը շնորհավորում ա, ես էլ ցավակցում եմ: Ով ուրախ ա, կամ ԼՏՊ-ին նախահագ ա համարում, թող Հայկի շնորհավորանքներն ընդունի, ով ցավում ա, որ տենց նախագահ ենք ունեցել, թող ընդունի իմ ցավակցանքը:
Խոսքի ու մտքի ազատություն ա, ես իմ ազատ միտքն ու խոսքը հղել եմ իմ հետ համակարծիք մարդկանց: Հայկն էլ իրա ազատ միտքն ու խոսքն ա հղել իր հետ համակարծիք մարդկանց:
էսպես չի մնա
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նախագահի աթոռին նստելը դեռ բավական չի նախագահ կոչվելու համար, ինչպես որ բավարար չի գեներալի ուսադիր դնելով գեներալ դառնալ, կամ զինվորական համազգեստ հագնելով զինվոր դառնալ:
Իմ համար մեր բոլոր նախագահները էնքան են նախագահ եղել, ինչքան որ կռվի տարիներին անկապ թրաշ պահած ու ֆորմա հագած, ժողովրդին թալանող, ասֆալտի ֆիդայիները:
Կարող ա չհիշես խոսքը ինչի մասին էր: Պարզաբանեմ: Կռվի տարիներին մեկումեջ ֆրոնտին վառելիք, մեքենա կամ դեղօրայք էր պետք լինում: Ազատամարտիկները գալիս էին, ու մեղմ ասած առանց հարցնելու վերցնում տանում էն, ինչ իրանց պետք էր: Վերցնում էին ումից պատահի ու ինչքան պատահի: Նպատակը արդարացնում էր միջոցները:
Բայց էդ թվերին որոշ մարդիկ, ովքեր ֆրոնտը հեռուստացույցով էլ չէին տեսել, թրաշ էին պահում ու ֆորմա հագած գալիս, սեփական պահանջների համար մարդկանցից ունեցվածքը վերցնում էին: Դրանք հենց ասֆալտի ֆիդայիներն էին:
Հիմա Լևոնն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ ասֆալտի նախագահ են: Գործ անողն անում ա, իրանք մենակ թալանն են անում:
էսպես չի մնա
Էդ <<ասֆալտի ֆիդայիների>> մասին չգիտեի, մերսի:
Հուսով եմ՝ չես կարծում, որ համարում եմ՝ Սարգսյանը էությամբ նախագահ է, առաջնորդ է... բնավ, ես փաստում եմ իրականությունը, այն որ ինքը նախագահն է: Եթե նախագահ չէ, ապա ո՞վ է, նորից եմ հարցնում:
Բա եկեք չթողենք՝ թալան անեն: Ինչ-որ ուղիներ առաջարկում է Լևոնը, իրեն ենք պաշտպանում, հենց մի երիտասարդ խելացի քաղաքական գործիչ հայտնվի ասպարեզում, որ կառաջարկի ավելին՝ քան Լևոնը, էդ ժամանակ էլ Լևոնին կթողենք, կմիանանք իրեն:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ