Kuk-ի խոսքերից
Եր, հարցը նրանում ա, որ էս ժողովրդին առնվազն տասը տարի ստրկացրել են: Հիմա էս ժողովուրդն ի վիճակի չի էդքանից հետո միանգամից հեղափոխություն անելու, որտև էն աստիաճնի ա հասել, որ անմեղ մարդ են սպանում, մարդկանց դա չի հուզում, այսինքն էն կարգի բթացած վիճակ ա մոտներս, որ հիմա զանգեմ քեզ ասեմ, որ բարձրաստիճան մի իշխանավորի ուղարկած մարդիկ պանեցին մի անմեղ մարդու միայն նրա համար, որ էդ իշխանավորի սաունայի կողքը սաունա էր բացել ու ոչ մի կերպ չէր համաձայնվում փակել կամ տեղափոխել մեկ այլ տեղ, դու լրիվ նորմալ կընդունես, չես զարմանա, ես էլ չեմ զարմանա, որտև սովոր ենք սենց բաների: Կան երկրներ, որտեղ մեկ անմեղ զոհի համար տասնյակ հազարներով դուրս են գալիս փողոց ու սկսում են ջարդուփշուր անել շենքերը, մեքենաները, պետական կառույցներ վառել, գրավել: Զգում ե՞ս տարբերությունն ինչ մեծ ա: Էդ մարդիկ հիմար չեն չէ՞, որ էդ անմեղ զոհի համար դուրս են գալիս ջարդում ու այրում են, հիմար չեն, որտև մտածում են, որ վաղն իրենք էլ կարող են լինել էդ անմեղ զոհի դերում, ու որպեսզի կանխեն դա, ռիսկի են գնում, որ հետո ուշ չլինի: Իսկ մեր մոտ ո՞նց ա, հենց բողոքեցինք, տասը օր խաղաղ, առանց ջարդելու ու այրելու նստեցինք, եկան մի հատ ծեծեցին, ասին գնացեք տուն, չգնացինք, գնդակահարեցին միանգամից տասը զոհ առնվազն: Շատ մեծ ա տարբերությունը, շատ գործ կա անելու, էս աստիճան ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նախ պետքա մարդիկ հասկանան, որ վիճակն իրոք ծայրահեղ ա, բայց տես, որ կան մարդիկ, ովքեր դա չեն էլ գիտակցում, մարդիկ վատ վիճակ ասելով հասկանում են սոված մնալը:
Էջանիշներ