User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ մի հոգին իհարկե չի կարա, բայց պարտադիր էլ չի որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, հեղափոխությունների 99 տոկոսը եթե ոչ 100-ը իրականցվել են ոչ ամբողջ ժողովրդի մասնակցությամբ, ոչ մի երկիր չի եղել որ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի, միշտ էլ լիքը մարդիկ չեն մասնակցի, նույնիսկ ամենալավ ծրագրի դեպքում, բայց ամբողջ տաղանդը հենց նրանում ա որ կարանաս համեմատաբար ակտիվներին հավաքես ու թիմ ձևավորես, դրա համար ռեալ ծրագիր ա պետք, ու շարունակական գործողություններ գոնե:
    Եր, հարցը նրանում ա, որ էս ժողովրդին առնվազն տասը տարի ստրկացրել են: Հիմա էս ժողովուրդն ի վիճակի չի էդքանից հետո միանգամից հեղափոխություն անելու, որտև էն աստիաճնի ա հասել, որ անմեղ մարդ են սպանում, մարդկանց դա չի հուզում, այսինքն էն կարգի բթացած վիճակ ա մոտներս, որ հիմա զանգեմ քեզ ասեմ, որ բարձրաստիճան մի իշխանավորի ուղարկած մարդիկ պանեցին մի անմեղ մարդու միայն նրա համար, որ էդ իշխանավորի սաունայի կողքը սաունա էր բացել ու ոչ մի կերպ չէր համաձայնվում փակել կամ տեղափոխել մեկ այլ տեղ, դու լրիվ նորմալ կընդունես, չես զարմանա, ես էլ չեմ զարմանա, որտև սովոր ենք սենց բաների: Կան երկրներ, որտեղ մեկ անմեղ զոհի համար տասնյակ հազարներով դուրս են գալիս փողոց ու սկսում են ջարդուփշուր անել շենքերը, մեքենաները, պետական կառույցներ վառել, գրավել: Զգում ե՞ս տարբերությունն ինչ մեծ ա: Էդ մարդիկ հիմար չեն չէ՞, որ էդ անմեղ զոհի համար դուրս են գալիս ջարդում ու այրում են, հիմար չեն, որտև մտածում են, որ վաղն իրենք էլ կարող են լինել էդ անմեղ զոհի դերում, ու որպեսզի կանխեն դա, ռիսկի են գնում, որ հետո ուշ չլինի: Իսկ մեր մոտ ո՞նց ա, հենց բողոքեցինք, տասը օր խաղաղ, առանց ջարդելու ու այրելու նստեցինք, եկան մի հատ ծեծեցին, ասին գնացեք տուն, չգնացինք, գնդակահարեցին միանգամից տասը զոհ առնվազն: Շատ մեծ ա տարբերությունը, շատ գործ կա անելու, էս աստիճան ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նախ պետքա մարդիկ հասկանան, որ վիճակն իրոք ծայրահեղ ա, բայց տես, որ կան մարդիկ, ովքեր դա չեն էլ գիտակցում, մարդիկ վատ վիճակ ասելով հասկանում են սոված մնալը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 15.11.2009, 01:12:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •