Chuk-ի խոսքերից
Եր, կիսվելու բան չկա, հստակ ասվել ա ՀԱԿ-ի կողմից, էնքան պարզ, որ ավելի պարզ ասել չի լինի: Եթե էս պահին ակտիվ գործողությունների անցնենք, մեզ կջարդեն,ուղղակի, ու էդ 20000-անոց ուժը կգնա պատմության գիրկը: Իսկ փաստաթղթերի վավերացումից հետո իրավիճակի փոփոխություն ենք ունենալու:
Շատերը կարող են ոգևորվել. «ՈՒրեմն թույլատրու՞մ եք, որ ազգակործան որոշումներն իրականացնեն»: Ասեմ, հա՛, թույլատրում ենք: Ավելի ճիշտ արդեն վաղուց ենք թույլատրել՝ ձեր հետ միասին, ավելին, հիմնական թույլատրողը դուք եք եղել (Եր, էս քեզ չի ուղղված, այլ էն մարդկանց, որ գիտեմ, կընդդիմանան՝ Արիացի, Լեռնցի, ՈՒրիշցի և այլն): Էս պահին էդ գործընթացը կասեցնելու ոչ մի տարբերակ չկա: Իսկ էդ գործընթացից հետո մենք գործելու տեղ կարող ենք ունենալ:
Էջանիշներ