Շինարար (14.11.2009)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընդհանուր առմամբ համաձայն եմ:
Օրինակ ես ուրիշ տարբերակ եմ ընտրել: Իմ աշխատանքին մնալ ու չմիջամտել ոչ մի պայթյունավտանգ հարցերի: Ոչ մեկին չվնասել, ոչ մեկից չվնասվել: Կոպիտ ասած քիթս չխոթել էնպիսի տեղեր, որտեղից որ վատ հոտ է գելիս:
Իսկ 2-րդ կետին կանցնեմ միայն վստահ լինելով որ ապարդյուն չեմ զոհվի: Որ իմանամ իմ զոհվելուց հետո բոլոր կենդանի մնացածները արդեն լավ կապրեն՝ կանեմ: Բայց սա էդ դեպքը չի, Լևոնն էլ էդ առաջնորդը չի:
էսպես չի մնա
Ճիշտ ես ասում, Վազգ ջան: Արի սահմանադրություն կոչված զիզի-բիզի գիրքն էլ տանք Լևոնի ձեռը ու ասենք թող ստեղից մ հատ սի՜րուն հեռանա: Ի՞նչ երկրի տեր, ինչ բան, մենք չենք ուզում երկրի երը լինել, ինչպես սահմանադրության նման հիմար գրքում ա գրված, մենք չենք ուզում նախագահ ընտրել, ինչպես էդ անտերությունում ա գրված, մենք չենք ուզում ոչինչ որոշել այս երկրում, մենք ստեղ գոյատևում ենք միայն. սոված չեմ, հագս շորեր կան: Ոնց ուզում են թող վարեն ներքին ու արտաքին քաղաքականությունը, ուզում են թող Ղարաբաղը տան, ուզում են թող Երևանը տան, ուզում են թող Գյումրին տան, մեր ի՞նչ գործ, իրանք են երկրի տերը, իրանք են որոշողը, ոնց ուզում են թող որոշեն: Ուզում են հացի կիլոն 1000 դրամ ծախեն, թող ծախեն, մենք օրուգիշեր կաշխատենք կիլոն 1000 դրամով հաց կառնենք, գոյատևենք, կուզեն շաքարավազի կիլոն 500 դրամ սարքել, հարց չկա, թեյը իքիչ անհամ կխմենք, տենց էլ ա համով, ուզում են բենզինը 400 դրամով վաճառեն, մե՞զ ինչ, մեկա մենք միշտ 1000 դրամի ենք լցնում, ուզում են հեռախոսները 100 դոլարով առնեն, բերեն ստեղ մեզ վրա 200-ով ծախեն, մեզ էլ չեն թողնի, որ մենք գնանք 100-ով առնենք բերենք օգտագործենք, ի՞նչ ա եղել որ, մենք էլ մեջտեղից կկիսվենք, երկու կես եղած կաշխատենք, որ 200-ով առնենք, որտև երկրի տերերն են տենց ուզում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես դեռ չեմ խեխդվում: Ու ոնց տեսնում եմ շատերը չեն խեխդվում: Եթե համատարած խեխդվողներ լինեին, գործը գլուխ կգար: Սերշի միտինգներին զոռով թե ոչ զոռով եկած մարդիկ ոնց որ էդքան էլ խեխդվող չեն: Հանուն ինչ-որ բանի էդ մարդիկ եկել էին չէ՞: Էդ ինչ-որ բանը հենց իրենց աշխատանքն ա, որով ընտանիք են կերակրում:
էսպես չի մնա
Si vis pacem, para bellum
Եթե Լևոնը կոնկրետ, խելքին մոտիկ ու ինձ մատչելի բան ասի, իրան էլ կներենմ: «Ինձ»-ը Մուրմուշի ասած տիպաժն ա:
Դուրս ա գալիս մեծամասամբ քաղաքականությունից ու «վերին գախափարներից» ոչինչ չհասկացող ժողովրդի առաջ ելույթ ունենալու ու լոլո ա կարդում: Ռեալ թող ասի ի՞նչ ա պետք անել ու ե՞րբ կսկսենք լավ ապրել: Ու էնպես պետք ա ասի, որ իմ կարճ ուղեղը մտնի, որովհետև ես իրա վերլուծություններից բան էլ չեմ հասկանում:
Հասաակ գեղացի մարդ եմ, եկել եմ միտինգ, որ ինչ-որ բան անեմ, բոլորի համար լավ լինի:
Ժողովրդին էդ ա պետք:
էսպես չի մնա
Վիշապ (15.11.2009)
Էլի ճիշտ ես ասում. օրինակ՝ ուսուցչուհու աշխատանքային պայմանագրի մեջ կետ կա, որ նա պետք է ներկա լինի իշխանությունների կազմակերպած զանգվածային միջոցառումներին, եթե լինի ման հրաման: Աշխատանքային պայմանագիրը համարվում է խախտված, երբ կողմերից մեկը չի կատարում պայմանագրով սահմանված պարտավորությունները, տվյալ դեպքում, եթե ուսոցչուհին, ունենալով նման հրաման, չներկայանա իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային միջոցառմանը, կզրկվի աշխատանքից: Ամեն ինչ ճիշտ է և օրինաչափ:
Ծիծաղս գալիս ա օրինակների վրա, գոնե նենց օրինակներ բերեք, որ ձեր ասածների տրամաբանությանը չհակասի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հանուն ընտանիքի պետք ա լինում հարմարվել տենց մտքերի հետ:
Բա որ որպես միտինգավոր գործից դուրս շպրտե՞ն ու մնամ անգործ: Բա որ էլ ուրիշ տեղ չընդունեն գործի՞: Էդ ավելի սարսափելի ա , քան բարձր հարկեր վճարելը:
Չնայած ԱՄՆ-ում ավելի բարձր հարկեր էլ կան: Էդքան էլ սարսափելի չի ստեղի վիճակը: Համենայն դեպս ես կարողանում եմ նորմալ ապրել:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ