Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Մուրմուշ ջան ես չեմ ուզում ոչ երկրի տերը լինեմ, ոչ էլ եվրոստանդարտներ ունենամ:
Ես ուզում եմ իմ ընտանիքը բարեկեցիկ ապրի ու լինի պաշտպանված:
Էսօր պետությունը դա չի ապահովում, ես եմ ապահովում: Մեջից 2 կես եմ լինում, բայց ապահովում եմ: Համ կերակրում եմ, համ էլ պաշտպանում եմ:
Հիմա դուրս գամ միտինգ, ծեծեն հաշմանդամ սարքեն, դատեն, սպանեն, գործից հանեն ու գործ չտան, ընտանիքս մնա սոված, Լևոնն էլ գնա տուն ու վերլուծություն գրի թերթի մե՞ջ: Է հետո՞:
Չէ Էլմ, այ էստեղ մի կարևոր բան բաց ես թողնում: Եթե դու հարց ունենաս պետական ապարատի հետ, հնարավոր բազմությունների երկու տարբերակ ունես՝ 1. միջնորդել, կաշառել, հանցակցել, ենթարկվել համակարգին, 2. ընդվզել, պահանջել, տեր կանգնել, ենթարկվել օրենքին: Համակարգը ընտրյալների համար է, իսկ օրենքը՝ բոլորի: 2-րդ կետով առաջնորդվող քաղաքացիները կարող են միավորվել ու միասնական գործել, հանուն իրենք ընտանիքների ու երեխաների: Մեկ մեկ էլ հնարավոր է զոհվեն: