Շատ լավ է

Դու հայտ ես ներկայացնում մեր շարժման մասնիկ դառնալու, որովհետև մեր շարժումը միակն է ամբողջ երկրում, որտեղ ողջունվում է սեփական տեսակետ ունենալու ու այն արտահայտել կարողանալու իրավունքը: Բազմակարծությունը մեր շարժման հիմնական հենքն ու հիմքն է:
Մի քիչ ցրեմ կասկածներդ: Իրականում շատ հարցերում գործընթացների զարգացումները, արվող քայլերը տեղի են ունենում հենց մեր՝ շարժման մասնակիցներիս կարծիքը հաշվի առնելով: Անշուշտ եղել է, որ ժողովորդին ասվել է «Հիմա գնացեք տներ», բայց իրականում քիչ ինֆորմացված լինելու է արդյունք է համարելը, որ դա մի հոգու՝ Տեր-Պետրոսյանի որոշումն էր: Իսկ ընդհանրապես մեր շարժման կայունության ու հարատև լինելու գրավականը էն ա, որ ամեն մեկս մեր սեփական տեսակետը ունենալով հանդերձ հասկանում ենք, որ քաոսայնությունը կբերի քայքայման, ու որ ուղղորդող է պետք ու ուղղորդողներին հիմնականում վստահում ու այո՛, ենթարկվում ենք, միաժամանակ մեր տեսակետները նրանց հասցնելով ու քննարկման հենք ստեղծելով
Բայց էլի եմ ասում. շատ լավ է, որ քո տեսակետն ունեցող մարդիկ կան: Դա մեր շարժումը ավելի հզորացնում է

Էջանիշներ